Չեղարկվել են Ռուսաստանից Թուրքիա իրականացվող չարթերային թռիչքների սահմանափակումները. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 27-ին չեղարկվել են Ռուսաստանից Թուրքիա իրականացվող չարթերային չվերթների սահմանափակումները: Այս մասին РИА Новости-ին հայնտել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության աղբյուրը:
«Բոլոր ավիաընկերությունները կարող են թռիչքների իրականացման հայտեր ներկայացնել»,- ասել է РИА Новости-ի զրուցակիցը:
Նա չի հստակեցրել, թե արդյոք Ռուսաստանի վարչապետը ստորագրել է համապատասխան կառավարական հրամանագիր, առանց որի «Ռոսավիացիան» չի կարող նման թռիչքների իրականացման թույլտվություն տալ: Նման փաստաթղթի հրապարակման անհրաժեշտության վերաբերյալ բազմիցս հայտնել է գործակալության ղեկավարի խորհրդական Սերգեյ Իզվոլսկին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքում օգոստոսի 9-ին հայտնել էր Թուրքիայի հետ չարթերային թռիչքներն արագ կվերականգնվեն։ «Սա տեխնիկայի ու մոտ ժամանակների հարց է»,- ասել էր Պուտինը: