Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանճարեղ միջակությունը

ANALYSIS

Սույն հոդվածում կխոսեմ ներկայիս ԿԳ նախարար պարոն Մկրտչյանի և նրա վերջին դարակազմիկ «բարեփոխումների» մասին։ Սա պարոնի չորրորդ փորձն է։ Մինչ այս նա արդեն երեք անգամ զբաղեցրել է այս պաշտոնը և պետք է փաստենք, որ որևէ լուրջ գործունեությամբ աչքի չի ընկել։ «Յոլա է տարել» ոլորտը, ինչպես լինում է սովորաբար։

Պարոն Մկրտչյանը նշանակված է Դաշնակցության կողմից, բայց, կարելի է ասել, որ նա այդքան էլ դաշնակցական չէ, այլ ավելի շուտ` կուսակցական հիբրիտ։ Ձեռնտու էր Քոչարյանին, Սարգսյանին, իսկ ընդհանրապես ՀՀԿ-ի համար ընդունելի է այնքանով, որ երբեք աչքի չի ընկնում հակահհկական գործելաոճով։ Չխորանալով նրա վարած գործունեության մանրամասների մեջ` անդրադառնանք վերջերս հրապարակած նոր Օրինակելի ուսումնական պլանին, որը նրան սպասարկող լրատվամիջոցները չզլացան համարել հեղափոխություն հանրակրթական համակարգում, վերջ կրկնուսույցների համակարգին և այլն։ Այն հանգամանքը, որ այդ փաստաթուղթը գրված է ինչ-որ բան գրած լինելու համար, դա կասի հանրակրթության ցանկացած մասնագետ։

Անդրադառնանք այս նոր փաստաթղթի մի քանի առանցքային կետի։ Պատասխանատուները կարծես ուզում են ասել, որ սա միտված է Ավագ դպրոցի կայացմանը և կրկնուսույցների համակարգի դեմ, սակայն այդ նույն պատասխանատուների ողբերգությունը չհասկանալու մեջ է։ Նրանք մինչ օրս չեն հասկանում, որ խնդիրն ութը կամ տասը ժամը չէ, իրենց հոսքային ուսուցումով, խնդիրը դպրոցին ու մասնագետին չվստահելու մեջ է, սակայն սա հարցի միայն մի կողմն է։ 12-րդ դասարանի աշակերտին չկարողանալով դասի բերել` նրանք եկան հանճարեղ լուծման` թողնում ենք երեք առարկա երկրորդ կիսամյակում ու վերջ։ Հասկանո՞ւմ եք, երեք առարկա ընդամենը։ Նրանք այդ որոշումը կայացնում են` շատ լավ իմանալով, որ սովորողներն այդ երեք առարկային էլ չեն գալու։ Բազմաթիվ Ավագ դպրոցներում, հոսքային ուսուցման խմբերում, առարկաների շաբաթական ժամաքանակը հասնում է մինչև ութի, սակայն սովորողները նախընտրում են դասի չգնալ և գնալ կրկնուսույցի մոտ, սակայն սա հարցի մի կողմն է։

Մյուս կողմից, առաջ է գալիս դասավանդողի վճարման խնդիր։ Տարվա համար լրիվ դրույք ունեցող դասավանդողի ժամաքանակից երկրորդ կիսամյակում կրճատվում է իքս ժամաքանակ, նրա դրույքաչափը կազմավորվում է 20 հանրակրթական կամ այլ ժամերի հաշվին։ Եթե նրա առարկան սովորողները չեն ընտրում, իսկ շատ առարկաների պարագայում, այս նոր ուսումնական պլանով այդպես էլ լինելու է, դասավանդողը զրկվում է մի քանի ժամից, ինչի հետևանքով նվազում է նաև աշխատավարձը։ Պատասխանելով այս հարցին` նախարարը նշում է, որ աշխատավարձի նվազում չի լինի։ Բայց, մեղմ ասած, նա ստախոս է, զի ուսումնական պլանում տառացի գրված է հետևյալը. «ՀՀ ԿԳՆ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով հաստատված օրինակելի ուսումնական պլանները»։

Սևով սպիտակին գրվածը կարող է կարդալ ու հասկանալ մտածողության հետ խնդիր չունեցող ցանկացած մարդ, այսինքն` մյուս կողմից էլ նախարարությունը սույնով ծանրագույն կացության մեջ է դնում հաստատությունների տնօրեններին` եղած առանց այն էլ քիչ ռեսուրսները վերաբաշխելու հարցում։ Էլ ավելի տարօրինակ է իրեն ազգայնական կուսակցության ներկայացուցիչ համարող նախարարի որոշումը լեզուների մասով։ «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից առաջինը ռուսերենն է, մյուսը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու»։

Ո՞նց բացատրենք սույն սուբյեկտին, որ Հայաստանը գոնե Սահմանադրությամբ ինքնիշխան պետություն է, որ կա Լեզվի մասին օրենք, որ քո ռուսերենով Համզաչիմանից դենը չես գնա, որ եթե կրթության մեջ հռչակել ես սովորողի ազատ ընտրության իրավունք, ինչո՞ւ ես բերում մեծ ախպորդ պարտադրանքը դնում խեղճ երեխաների վզին։ Բացատրենք-չբացատրենք, միևնույնն է, սրանք չեն հասկանում ու չեն հասկանում շատ ավելի պարզ բաներ, քան այս մեկն է։ Ընթերցողի համբերությունը չչարաշահելու համար այս ուսպլանում եղած ու նախորդից ժառանգած այլ տաֆտալոգիկ եզրույթների չենք անդրադառնա` դրանք թողնելով մեկ այլ քննարկման։

Վահրամ Թոքմաջյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli