Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սահմանադրական փոփոխությունները Արցախի իշխանությունների վերարտադրությունն ապահովելու համար են. Հայկ Խանումյան

ANALYSIS

ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, քաղաքական խնդիրների, Սամվել Բաբայանի եւ այլ հարցերի մասին NEWS.am-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարոն Խանումյան, օրեր առաջ հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Այն ենթադրում է կառավարման կիսանախագահական համակարգից նախագահական համակարգի անցում։ Դուք դեմ եք արտահայտվել այդ փոփոխություններին։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

Հենց սկզբից՝ փետրվարից, երբ առաջին անգամ խորհրդարանական կուսակցությունները հավաքվեցին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու, մենք դեմ ենք արտահայտվել սահմանադրական փոփոխություններին ընդհանրապես, որովհետեւ տեսնում էինք վերարտադրության վտանգ։ Խնդիրն այն է, որ մեզ նման թերզարգացած ժողովրդավարություններում սովորաբար սահմանադրությունները փոխվում են իշխանության վերարտադրություն ապահովելու համար։ Մեզ համար կարեւոր է ինստիտուցիոնալ զարգացումը, սակայն ինստիտուտների զարգացման համար կարեւոր են խաղի կանոնները։ 10 տարին մեկ, երբ դու խաղի կանոններ ես փոխում, բավական սկզբունքային եւ հիմնարար խաղի կանոններ, ապա նման պայմաններում ինստիտուտների զարգացումն ապահովված չէ։ Սրանք եղել են հիմնական պատճառները, որ մենք ընդհանրապես դեմ ենք արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Այս նոր հայեցակարգը, որ ներկայացվեց, ավելացան եւս մի քանի կետեր: Մասնավորապես, հիմնական կուսակցությունները, որոնք նախաձեռնել են փոփոխությունները, կողմ են խորհրդարանական մոդելին, այսինքն մարդիկ տեսնում են խորհրդարանական կառավարման մոդել։ Այդ թվում է Դաշնակցությունը, որը ավանդաբար կողմ է արտահայտվում խորհրդարանական մոդելին, սակայն պարզվեց, որ քաղաքական ուժերը ոչ մի առաջարկություն չեն մտցրել, ստեղծվել է հանձնաժողով՝ նախագահին կից, որը նաեւ ֆորմալ բնույթ է կրել, եւ հիմնականում գործը կատարել է, ասենք, Հրայր Թովմասյանը, որը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն է, ինչ-որ տեքստ է ուղարկել այստեղ, որն էլ դարձել է հայեցակարգ։ Սա բացահայտ ծաղր է թե Արցախի ժողովրդի, թե Արցախի պետական կառույցների նկատմամբ, մանավանդ որ Թովմասյանը հանդիպել է բոլոր խմբակցությունների հետ, եւ համենայնդեպս ինձ մոտ իր ներկայացրած փաստարկներն ադեկվատ չեն թվացել։ Կարծում եմ՝ մյուս գործընկերներն էլ կհամաձայնվեն։ Հետո բերվել է մի հայեցակարգ, որի իմաստն այնքան էլ հասկանալի չէ, մանավանդ նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններն իրար հետ կապելը, մեկը մյուսին անվստահություն հայտնելը միմյանցով պայմանավորելը, այսինքն եթե նախագահը խորհրդարանին անվստահություն է հայտնում, ավտոմատ տեղի են ունենում նաեւ նախագահի ընտրություններ, եւ հակառակը։

Հաջորդ կարեւոր կետը, որ մեզ համար խիստ մտահոգիչ է, դա կրկին վերարտադրության պահն է։ Հայեցակարգում դեռ չի երեւում, բայց սահմանադրական փոփոխությունների նախագծում կերեւա՝ երբ կլինեն անցումային դրույթներ։ Խնդիրն այն է, որ նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է անցկացնել 2020թ., այնինչ գործող նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանում է 2017թ., եւ առաջանում է 2017-ից 2020 թվականների խնդիրը, որը փորձ է արվում լրացնել անցումային նախագահի ինստիտուտով, որը կընտրվի Ազգային ժողովի կողմից երեք տարով։ Սահմանադրությունն ասում է, որ նախագահը չի կարող անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվել։ Խնդիրն այն է, որ անցումային նախագահի ինստիտուտը չի վերաբերում անընդմեջին, գործող նախագահը կարող է երեք տարի եւս պաշտոնավարել, հետո եւս երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այսպիսի տեսական հնարավորություն ենք ստեղծում եւ, կարծես թե, գործող նախագահի մոտ նման ցանկություն եւս կա, ինչը մեզ համար խիստ մտահոգություն է առաջացնում։ Կարծում եմ՝ դեպքերի նման զարգացման դեպքում Արցախն անդառնալիորեն կգլորվի մի անդունդ, որից դուրս գալու համար սերունդների ջանքերն են հարկավոր։

-Խորհրդարանի գրեթե բոլոր հիմնական ուժերն աջակցում են գործող նախագահին։ Արցախում ընդդիմադիր ուժերը լուրջ ներկայացվածություն չունեն ԱԺ-ում, իսկ «Ազգային վերածնունդն» էլ խորհրդարանում մեկ պատգամավոր ունի։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որը կուսակցությունները, հատկապես ընդդիմադիր կուսակցությունները չեն կայանում:

Բավական բարդ թեմա եք բարձրացնում, որովհետեւ ագրեսիվ քարոզչություն է կատարվում հատկապես իշխանությունների կողմից, ուժային կառույցների կողմից ընդդեմ ընդդիմության, ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների։ Եթե տեսնեք, թե ինչ ագրեսիվությամբ, ու ինչ անձինք են սոցիալական ցանցերում ընդդիմությանը հայհոյում կամ պիտակավորում, ուղղակի սեռական բնույթի հայհոյանքներ տալիս. նրանցից ոմանք ուղղակի ոստիկաններ են։ Մի քանի անգամ այդպիսի թեմաներով զրույցներ են եղել համապատասխան մարմինների հետ։ Բարձրաստիճան ոստիկաններ՝ գնդապետի, փոխգնդապետի ուսադիրներով լծված են ագրեսիվ քարոզչությանը։ Ընտրությունների ժամանակ, թեեւ արցախյան ընտրությունները հրաշքի տպավորություն են ստեղծել, բայց ուժային կառույցների էական ներգրավում կա մարդկանց կարծիքի ձեւավորման վրա ազդեցության առումով։ Բիզնեսը բավական խոցելի է, որովհետեւ հարկային մարմինները կարող են ամեն պահի դառնալ հարկային մահակ, հետեւաբար նման պայմաններում չի կարող լինել ընդդիմադիր ուժ, չի կարող լինել նորմալ գործող ընդդիմություն եւ նորմալ քաղհասարակություն, որը կարող է սնվել ոչ բյուջետային եկամուտներից։ Այն բիզնեսմենը, որ կփորձի ֆինանսավորել կամ աջակցություն հայտնել, կամ ինքը դառնալ ընդդիմություն, բավական խոցելի կլինի նման պայմաններում։ Հետեւաբար, սրանք էական խնդիրներ են, որոնք խոչընդոտում են Արցախում ընդդիմության ինստիտուտի զարգացմանը։

-Ապրիլյան պատերազմից հետո Արցախի իշխանությունները հայտարարում են, որ լուրջ փոփոխություններ են արել։ Դուք որեւէ տեսանելի փոփոխություն տեսնո՞ւմ եք։ Արդյոք հիմա Արցախի բանակն ավելի մարտունա՞կ է, քան ապրիլից առաջ։

Առաջնագծում բավականաչափ ինժեներական աշխատանքներ են կատարվել։ Ճիշտն ասած, այդ աշխատանքներին ավելի փոքր ծավալով ականատես ենք եղել նաեւ նոյեմբեր-դեկտեմբերին, մասնավորապես, խորքային հետախուզության սարքերի տեղադրման հետ կապված, բայց դրանք փոքր ծավալների են եղել։ Հիմա ծավալներն ավելացրել են, ամբողջ առաջնագծով աշխատանքներ են կատարում, ստեղծում են որոշակի ենթակառուցվածքներ։ Մի քանի փոփոխություններ ուղղակի պայմանավորված են կորցրած դիրքերով։ Այսինքն, կորցրել են դիրքեր եւ միջդիրքային կապը, ճանապարհ ապահովելու համար նոր ինժեներական աշխատանքներ են տարվում, նոր խրամատներ են փորվում, որովհետեւ կորցրել են նախկին խրամատները։ Զենքի առումով ոչինչ ասել չեմ կարող, բայց հույս ունեմ, որ Ռուսաստանի հետ 200 մլն վարկային ծրագրով նախատեսված զենքերի ցուցակն էական փոփոխություններ է կրել՝ նաեւ այս ընթացքում հնչած որոշակի քննադատության շնորհիվ։ Եվ էական փոփոխություններ է կրել հօգուտ ավելի արդյունավետ եւ ավելի էժան պաշտպանական զինատեսակների։ Նախորդ ցանկով վարկ վերցնելը մի քիչ ավելի նմանվում էր սպառազինությունների մրցավազքի, այս անգամ ավելի շատ նպատակը բալանսավորելն է։ Ադրբեջանը գնում է ավելի թանկ հարձակողական զենքեր, մենք գնում ենք ավելի էժան, արդյունավետ պաշտպանական սպառազինություններ, որոնք ՀԱՊԿ շրջանակներում հնարավորություն ունենք ձեռքբերելու 30 տոկոս զեղչով։

Մի խոսքով, այսպիսի փոփոխություններ կան, հույս ունեմ՝ կշարունակվեն, բայց նշեմ, որ նոյեմբեր-դեկտեմբերին նույնպես զգալի դիտողություններ եղել են Ազգային Ժողովի՝ բանակին առնչված պատգամավորներից, որոնք մասնագետներ են։ Ցավոք այդ դիտողություններն աչքաթող են արվել։ Այդ թվում ապրիլյան ողբերգական դեպքերը ցույց տվեցին, թե ինչ կարեւոր կլիներ այդ դիտողություններին ունկնդիր լինելը եւ դրանց ուղղությամբ քայլեր կատարելը։

-Քառօրյա պատերազմից հետո, երբ Արցախ ժամանեց պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, Դուք ակտիվորեն աջակցեցիք նրան, Բակո Սահակյանից պահանջում էիք Բաբայանին կրկին նախարար նշանակել։ Այդ դեպքերին հաջորդեց Ձեր դեմ կատարված հարձակումը։ Այսօր ի՞նչ վիճակ է Արցախում։ Գործող իշխանությունների դեմ պայքարի ի՞նչ ձեւեր եք տեսնում։

Իշխանությունների դեմ պայքարի խնդիր չի դրվել. դրվել է քաղաքական կյանքի զարգացման, նորմալ երկիր ունենալու, սահմանադրության կետերի պահպանման խնդիր։ Եթե իշխանությունները սահմանադրություն փոխելով, կեղծիքներ անելով կգնան այնպիսի երկրի ստեղծման, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանն է, բնականաբար նրանց դեմ պայքարի խնդիր կդրվի։

-Կարծում եք՝ գործող իշխանությունների օրոք հնարավո՞ր է ապահովել այդ խնդիրների կատարումը։

Գործող իշխանությունների, մասնավորապես՝ նախագահի ժամկետը սպառվում է 2017թ.։ Եթե հնարավորություն ունենանք անցկացնելու արդար ընտրություններ, կարծում եմ՝ դա զարգացման իրական խթան կլինի երկրի համար։ Եթե 2017թ. Բակո Սահակյանը հրաժեշտ տա պաշտոնին, կարող է պատմության մեջ մնալ որպես մի նախագահ, որի օրոք Ղարաբաղն ինքնաբավ դարձավ էլեկտրաէներգիայի արտադրության հարցում։ Բայց եթե շարունակեց, նույն ասոցիացիաներն են լինելու, ինչ, օրինակ, Ալիեւի հետ։ Որովհետեւ տեսնում եք, որ Ադրբեջանում էլ անընդհատ սահմանադրություն են փոխում, անընդհատ իշխանության մնալու համար։ Այնուամենայնիվ, ես դեռ հույսեր ունեմ, որ նախագահ Սահակյանը չի գնա նման քայլի։ Բայց իմ մտավախությունը բավական մեծ է, քանի որ իր շրջապատի կողմից ճնշումներ կան՝ գնալու դեպի ավտորիտար կառավարում։

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, նրան մենք դիտարկում ենք որպես Արցախի սուվերենության բարձրացման գործոն։ Եվ պաշտպանության նախարար նշանակելու պահանջի իմաստն այն էր, որ օրակարգ մտցվի կոնկրետ պաշտպանական զինատեսակներ գնելու պահանջը, որի մասին Բաբայանը բավական խոսել, քննադատել էր։ Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ ավերածություններ արեցին անօդաչու թռչող սարքերն առաջնագծում։ Այնինչ դեռ 2013թ. դրա դեմն առնելու մի ամբողջական ծրագիր էր ներկայացվել իշխանություններին։ Հետեւաբար քաղաքական առումով երբ պահանջներ ես դնում, թեկուզ եւ չնշանակեին, հնարավորություն կտար հարցը օրակարգ մտցնել։

 

Նյութի աղբյուր՝ News.am

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal