Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Այդ ո՞ւր, առանց փողի

АНАЛИТИКА

Ցանկացած ընտանիքի կենսագործունեության և սոցիալական վերարտադրության կարևորագույն հիմքերից մեկն այդ ընտանիք մուտք գործող ֆինանսական միջոցներն են, որոնցից ձևավորվում է ընտանեկան բյուջեն: Միջին վիճակագրական ընտանիքների համար այն սրբության սրբոց է և դրա վերահսկումը տրվում է տան ամենաժուժկալ մարդուն: Նմանատիպ կառույց է նաև պետությունը, որը` որպես ընտանիք ունի իր մեծ բյուջեն: Այդ բյուջեն համալրվում է մեծ ընտանիքի փոքր անդամների` ամենատարբեր կարգավիճակի հարկատու քաղաքացիների և կազմակերպությունների վճարած հարկերից ու մաքսային վճարներից (հիմնականում):

Գաղտնիք չէ, որ ներկայումս, Հայաստանի Հանրապետության ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմանների պարագայում, յուրաքանչյուր լումա ունի իր նշանակությունը: Սակայն արդեն որերրոդ անգամ այն թերակատարվում է, ծանր կացության մեջ դնելով առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող բյուջեն: Համակարգում լինում են փոփոխություններ, կառույցների առանձնացում և միացում, անձանց շախմատային տեղափոխություններ, բայց դա վիճակի վրա բացարձակ չի ազդում: Ակնհայտ է, որ այս ամենը կպատշաճեր անել այն ժամանակ, երբ Հայաստանում էապես նվազած կլինեին կոռուպցիան և ստվերը: Ստվերի գոնե մասնակի վերացումը կնպաստեր բյուջեի նվազագույն կատարողականին: Բայց ավաղ, դա այդպես չէ:

ՊԵԿ-ի թերակատարումն ակնհայտ է նաև անգամ պաշտոնական տվյալներով: Միայն վերջին՝ օգոստոսյան հաշվետվության մասով, հարկային վճարումները փորձել են հավասարեցնել կատարողականին, իսկ մաքսային պարագայում բացասական ցուցանիշ է: Թե ինչ միջոցներով են արել այդ հավասարեցման փորձը, կանդրադառնանք ստորև, բայց մինչ այդ կուզենայի մեջբերել ՊԵԿ-ի հաշվետվության հատվածը.

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ս.թ. օգոստոս ամսվա և ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը: 2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692.0 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը:

Ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոններն են.

1. Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումների ծավալների անկումը, ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով:

2. Մի քանի խոշոր ոլորտներում, այդ թվում մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված մետաղական հանքերի և կապի ոլորտում նոր տեխնոլոգիաներով պայմանավորված շրջանառությունների անկման հետևանքով հարկային եկամուտների նվազումները»:

Ուշադրություն դարձրեք սույն պարբերության մեջ առկա թավ տառերով 3 մլրդ-ի հատվածին: Սա մոտավորապես նույն տրամաբանությունն է, եթե ասես գիշերը մութ է, որովհետև գիշեր է: Իսկ նվազման վերաբերյալ բերված պատճառներին չենք էլ ուզում անդրադառնալ, որովհետև դրանք, այսպես ասված, անմեղ, թույլ, իբր մեր կամքից անկախ պատճառներ են: Ինչ մնում է հավաքագրման ներկայիս թվին, օգոստոս ամսվա մասով, ապա պետք է փաստենք, որ այն էապես կազմված է նաև գերավճարներից: Ի՞նչ ասել է գերավճար: Դա այն է, երբ հարկատու ձեռնարկատերերը ժամանակից շուտ կատարում են հարկային վճարումներ, որոնք հետագայում մաշվում են հաջորդ ամիսների կամ եռամսյակների ընթացքում: Դա արվում է հարկատուներին համոզելու կամ այլ մեթոդներով: Սակայն սա չափազանց վտանգավոր երևույթ է, քանի որ գործ ունենք ուռճացված իրականության հետ: Կամաց-կամաց ձևավորվում է մի փուչիկ, որը վաղ թե ուշ պայթելու է:

Անշուշտ, այն գործարարները (իսկ նրանք արդեն զգալի են), ովքեր ունեն գերավճարներ, ժամանակի ընթացքում սկսելու են մաշեցնել դրանք: Հետևաբար այդ չափով հարկային մուտքեր չեն լինելու և բյուջեյի կատարողականը էապես նվազելու է ̀ համակարգը կանգնեցնելով կոլապսի առջև: Դա շուտով ավելի քան ակնհայտ կդառնա: Գերավճարների պրակտիկան, մինչ վերջին փուլը, Հայաստանում չէր կիրառվում 2000-ականների սկզբներից: Լավ կլիներ, եթե ոլորտի պատասխանատուները իրենց հաշվետվության մեջ նշեին նաև, թե այդ հավաքագրված գումարի ո՞ր մասն է առաջացել գերավճարներից: Սակայն, ոլորտի պատասխանատուները, պետական ապաշնորհ կառավարման արդյունքում, չկարողանալով ապահովել համապատասխան մուտքեր, առաջնորդվել են «Լավագույն նորը մոռացված հինն է» սկզբունքով: Ու թերևս տեղին է, վերտառության մեջ առկա հարցը կրկնել ևս մեկ անգամ ̀ այդ ո՞ւր, առանց փողի:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ