Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Այս տարվա ընթացքում մեր երկիրն արդեն ստացել է շուրջ 10 միլիարդ դրամ պաշտոնական դրամաշնորհ

АНАЛИТИКА

Փոքր երկրների համար սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման կարևոր գործոներից են պաշտոնական դրամաշնորները: Այդպիսի երկրների թվին է դասվում աև մեր երկիրը, որտեղ, բացի մասնավոր բազմաթիվ դրամաշնորհներից, որոնք ստանում են տարբեր կազմակերպություններ և անհատներ իրենց ծրագրերի իրականացման համար, նաև մեր երկիր են հոսում բավական շատ պաշտոնական դրամաշնորհներ, որոնց ճիշտ և նպատակային օգտագործումը կհանգեցնի մի շարք հարցերի և խնդիրների կարգավորմանը:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած ամփոփ ցուցանիշների` 2016 թվականի առաջին կիսամյակում արտաքին աղբյուրներից ստացվել են ավելի քան 9.8 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով ծրագրով կանխատեսված ցուցանիշի 81.7% ը: Շեղումը պայմանավորված է որոշ նպատակային ծրագրերի կատարման ընթացքով, ինչի հետևանքով չեն ստացվել կամ պակաս են ստացվել դրանց շրջանակներում նախատեսված միջոցները: Ընդհանուր առմամբ նպատակային ծրագրերի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 7.9 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 65.5% ը: Մասնավորապես՝ 19 նպատակային ծրագրերի շրջանակներում նախատեսված 4.8 մլրդ դրամի չափով միջոցներ չեն ստացվել: Միևնույն ժամանակ, 16 նպատակային ծրագրերի շրջանակներում ստացվել են կիսամյակային ծրագրով նախատեսվածից ավել միջոցներ՝ 6.1 մլրդ դրամ՝ 1.7 մլրդ դրամի փոխարեն, ընդ որում 3.4 մլրդ դրամը տրամադրվել է բյուջեով չնախատեսված ծրագրերի շրջանակներում:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրված դրամաշնորհներից 446.8 մլն դրամը ստացվել է ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում, որը կազմել է կանխատեսված ցուցանիշի 52.1%-ը: Մյուս նպատակային ծրագրերի շրջանակներում ստացվել է կանխատեսված միջոցների 66.5% ը` ավելի քան 7.4 մլրդ դրամ, որից 3.3 մլրդ դրամը տրամադրվել է Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ նախատեսված 862.9 մլն դրամի դիմաց: 1.3 մլրդ դրամ է ստացվել Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ կազմելով նախատեսվածի 117.4%-ը, 1.4 մլրդ դրամ (նախատեսվածի 113.3%-ը)՝ Համաշխարհային բանկի, 597.4 մլն դրամ (նախատեսվածի 20.4% ը)` Ռուսաստանի Դաշնության, 301.1 մլն դրամ (նախատեսվածի 28.7%-ը)` Գերմանիայի զարգացման վարկերի բանկի, 97 մլն դրամ (նախատեսվածի 94%-ը)՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, 52.6 մլն դրամ (նախատեսվածի 93.2%-ը)` ԱՄՆ կառավարության, 119.6 մլն դրամ (նախատեսվածի 41.8%-ը)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, 36.2 մլն դրամ (նախատեսվածի 43.9%-ը)՝ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի, 298.6 մլն դրամ (նախատեսվածի 44%-ը)՝ Դանիական Թագավորության, 7.2 մլն դրամ (նախատեսվածի 32.1%-ը)՝ ՄԱԿ-ի ՇՄ ծրագրի և Դանիական տեխնիկական համալսարանի համագործակցության կենտրոնի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում: Հաշվետու ժամանակահատվածում չեն ստացվել Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Նիդեռլանդների կառավարության, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նախատեսված նպատակային դրամաշնորհները՝ 2.8 մլրդ դրամ ընդհանուր գումարով:

Շուրջ 2.0 մլրդ դրամ է ստացվել Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» 2009 թվականի ֆինանսավորման համաձայնագրի 4-րդ հատկացման գծով, որը նախատեսված է եղել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով, սակայն 2015 թվականին չի ստացվել:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջե մուտքագրված պաշտոնական դրամաշնորհներն աճել են 2.4 անգամ կամ 5.7 մլրդ դրամով:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель