Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայոց ցեղասպանության թեման շարունակում է շահարկվել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինչպես հայտնի է, Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները լարվեցին, երբ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Կրքերը մինչ օրս չեն հանդարտվել: Թուրքիան արգելում է գերմանացի պատգամավորների մուտքը ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազա, որտեղից միջազգային հակաահաբեկչական կոալիցիան ռազմական գործողություններ է վարում «Իսլամական պետության» դեմ: Գերմանական ավիացիայի և զինծառայողների տեղակայման ժամկետը լրանում է այս տարեվերջին: Որպեսզի մանդատը երկարաձգվի, գերմանացի պատգամավորները պետք է տեղում ուսումնասիրեն իրավիճակը, ինչին էլ Թուրքիան խոչընդոտում է` ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի:

Իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման բուն պատճառը: Այն ավելի շուտ հետևանք է: Երկու երկրների միջև հարաբերությունները լարված են այն պատճառով, որ Թուրքիան շահարկում է Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակը` փախստականների գործոնը որպես շանտաժ օգտագործելով, որի նպատակն է հասնել Եվրամիության կողմից զիջումների վիզային ռեժիմի ազատականացման և ԵՄ-ին անդամակցության գործընթացում: Բացի դրանից` Թուրքիան մշտապես ինքնագլուխ քաղաքականություն է վարում` անտեսելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների շահերը ինչպես Մերձավոր Արևելքում, քրդական խնդրում, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Հայոց ցեղասպանության ճանաչմամբ` Գերմանիան փաստացի կիրառեց այն գործիքը, որը սովորաբար կիրառվում է ամենավերջում, երբ Թուրքիայի վրա ճնշման այլ ազդեցիկ լծակները չեն գործում: Թվում էր, թե Թուրքիան այդ ճնշմանը տեղի կտա, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց հարաբերությունները ջերմացնել Ռուսաստանի հետ: Նա ներողություն խնդրեց ռուսական ռազմական ինքնաթիռը ոչնչացնելու համար, որի պատճառով լրջորեն սրվել էին ռուս-թուրքական հարաբերությունները: Էրդողանն այցելեց Ռուսաստան, հանդիպեց Պուտինի հետ և խոսեց ոչ միայն հարաբերությունների վերականգնման, այլև խորացման և զարգացման մասին: Պուտինը ներեց և ընդառաջ գնաց:

Դրան նախորդեց Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը, որը Էրդողանին հաջողվեց հաղթահարել: Անկարան չստացավ Եվրոպայի սրտացավ աջակցությունը: Ավելին, երբ Թուրքիայի իշխանությունը սկսեց հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների զանգվածային հետապնդումները, ձերբակալությունները, ԵՄ-ն, հատկապես Գերմանիան դատապարտեցին հակաժողովրդավարական բնույթի գործողությունները: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան կթույլատրի գերմանացի պատգամավորների մուտքը, եթե Գերմանիան կառավարության, այսինքն` ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ չի աջակցում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին:

Սակայն Գերմանիան կտրականապես մերժեց դա անել: Բեռլինն անգամ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի շուրթերով փաստացի սպառնաց դուրս բերել գերմանական զորքերը Թուրքիայի տարածքից` ակնարկելով, որ Գերմանիան կարող է վերանայել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը: Ուշագրավն այն է, որ երկու երկրներն էլ նույն ռազմաքաղաքական դաշինքի` ՆԱՏՕ-ի անդամներ են: Թե՛ արտգործնախարարի, թե՛ կանցլեր Անգելա Մերկելի մակարդակով հայտարարվեց, որ Գերմանիայի կառավարությունը պարտավոր է հարգել Բունդեսթագի բանաձևը, որի ընդունումը խորհրդարանի լիազորության մեջ է, սակայն կառավարությունը մտադիր չէ Հայոց ցեղասպանության հարցում գնահատականներ տալ:

Այլ կերպ ասած` ակնարկվեց, որ Գերմանիան չի չեղարկի այդ բանաձևը, սակայն պետական բարձրագույն իշխանությունը կարող է հեռավորություն պահել խորհրդարանի դիրքորոշումից: Գերմանական մամուլում անանուն թուրք դիվանագետի հայտարարությունը շրջանառվեց, որ Անկարային կարող է բավարարել կառավարության հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չունի պարտադիր իրավաբանական ուժ: Թուրքերը ցանկանում էին, որ այդպիսի հայտարարությամբ հանդես գան Գերմանիայի կանցլերն ու արտգործնախարարը, սակայն այդ առաքելությունը դրվեց կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգի վրա:

Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե Բեռլինը զիջումների է գնում և մտադիր է հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևից: «Այդ մասին խոսք լինել չի կարող: Գերմանիայի Բունդեսթագը իրավունք և հնարավորություն ունի արտահայտվել ցանկացած թեմայով, երբ ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունը աջակցում և պաշտպանում է Գերմանիայի խորհրդարանի ինքնիշխան իրավունքը»,- շեշտել է Զայբերգը:

Միաժամանակ, նա փաստացի հաստատեց գերմանական մամուլի տեղեկությունը` ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը չունի իրավաբանորեն պարտադիր ուժ: Այսպիսով, Թուրքիային հաջողվեց ստիպել Գերմանիայի կառավարությանը որոշակի զիջումների գնալ, սակայն Անկարային չհաջողվեց ստիպել Բեռլինին հրաժարվել բանաձևից: «Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»,- ասել է Մերկելը:

Միաժամանակ, Գերմանիայի կառավարությունը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չունի պարտադիր իրավաբանական ուժ: Դա նշանակում է, որ այդ բանաձը չի կարող պարտադիր ուղենիշ լինել Թուրքիայի հարցում Գերմանիայի քաղաքականության համար: Ահա և Գերմանիայի առավելագույն զիջումը, ինչի հետ Թուրքիան ստիպված է համակերպվել: Փաստացի այդ բանաձևը Գերմանիայի ոչինչ չի պարտադրում և Թուրքիայի դեմ, բացի զուտ քաղաքական ճնշումից, իրավական հետևանքներ չի ենթադրում: Այդ հանգամանքն էլ կնպաստի, որ Անկարան և Բեռլինը, ի վերջո, համաձայնության գան:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

Կոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում