Yerevan, 13.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիտեմ` ինչ է լինում, երբ փորձում ես ներսից ընդդիմանալ իշխանական կոռումպացված մեքենային. Կարեն Անդրեասյան

POLITICS

Past.am-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության անդամ, ՀՀ 3-րդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

- ԱԺ-ն ընտրեց նոր Գլխավոր դատախազ: Այս ընտրությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

- Արթուր Դավթյանը` Գլխավոր դատախազ, Սերժիկ Ավետիսյանը` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, Լիլիթ Թադևոսյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր. այս բոլոր վերջին նշանակումները նման են նախընտրական ասֆալտապատման: Իշխանությունները փորձ են անում դատական և դատախազական համակարգում եղած վերջին անկաշառ ու գրագետ կադրերին առաջ մղելով մեղմել հանրության ցասումը և գոնե իրավաբան մասնագետների շրջանակում իրական բարեփոխումների հույս արթնացնել: Բայց, ինչպես նախընտրական ասֆալտապատումն է ժամանակավոր կարկատան, որն ամբողջական ու իրական բան չի փոխելու մարդկանց կյանքում, այնպես էլ մոմով ման եկած ու հազիվ գտնված այս մի քանի մարդկանց առաջխաղացումը չի վերակենդանացնելու վաղուց մեռած հայաստանյան արդարադատությունը:

- Դատախազն ասաց, որ խոցելի չէ: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է իրականությունը:

- Չնայած նշեցի, որ Արթուր Դավթյանն ունի մարդկային ու մասնագիտական բարձր որակներ, բայց նա նույնքան խոցելի է, ինչպես նրանից առաջ յուրաքանչյուրը և ինչպես բոլորը, ովքեր այսօրվա խայտառակ իշխանական համակարգի պարագայում զբաղեցնում են թեկուզ ամենացածր պետական պաշտոնը: Իմ դասերը՝ որպես պետական պաշտոնյա, ես ստացել եմ և գիտեմ, թե ինչ է լինում, երբ որևէ կերպ փորձում ես ներսից ընդդիմանալ իշխանական կոռումպացված մեքենային: Լավագույն դեպքում այն քեզ մեկուսացնում է և փորձում հնարավորինս զրոյացնել քո օգտակար գործողության գործակիցը, ինչպես դա եղավ ինձ հետ՝ անիմաստ դարձնելով իմ հետագա պաշտոնավարումը: Վատթարագույն դեպքում համակարգը կարող է գնալ ընդհուպ մինչև բռնության:

- Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների թեմային՝ Դավթյանը նշեց, որ մեր երկրում չկան քաղբանտարկյալներ: Սա խոցելիության վկայություն չէ՞:

- Գլխավոր դատախազն այն հազվագյուտ պաշտոնյաներից է, որը կարիք չունի գնահատական տալու՝ մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Դրա փոխարեն նա պետք է այնպես անի, որ քաղբանտարկյալներ չլինեն, այսինքն՝ եթե դատախազությունը քաղաքական պատվերով որևէ մեկի պատիժը չխստացնի կամ նրան քաղաքական նկատառումներով չպահի անազատության մեջ, ապա որևէ մեկս «քաղբանտարկյալ» տերմինը հիշելու կարիք չի ունենա: Այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը կա՛մ քաղաքական ենթատեքստ ունի, կա՛մ նրանց նկատմամբ դատախազության կողմից պահանջվել և դատարանի կողմից դակվել է չափազանց խիստ ու անհամաչափ պատիժ: Ընդ որում, դա արվել է ոչ թե մասնագիտական սխալների կամ կաշառք վերցնելու պատճառով, այլ հենց քաղաքական դրդապատճառներով: Սա է իմ գնահատականը. ողջ դատախազության գործունեությանը վերջին տասնամյակում, իսկ ներկայիս Գլխավոր դատախազը եղել է այդ բոլոր գործընթացների լուռ վկան, եթե ոչ մասնակիցը:

- Վստահություն ներշնչո՞ւմ է Արթուր Դավթյանի հայտարարությունն առ այն, որ Մարտի 1-ի գործի ուսումնասիրությունն իր առաջնահերթություններից մեկն է լինելու: «Սասնա ծռերի» և մնացած հանրային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ ի՞նչ սպասելիքներ ունեք նոր դատախազից:

- Ոչ մի քաղաքական գործով ես լուրջ առաջընթաց չեմ ակնկալում, քանի տեղի չի ունեցել ամբողջական իշխանափոխություն: Քանի դեռ չի ջարդվել ներկայիս միահեծան իշխանական համակարգը, չի լինելու քաղաքական գործերի արդարացի քննություն ու հանգուցալուծում: Մասնավոր բազմաթիվ գործերով, վստահաբար , կշարունակվի և նույնիսկ ավելի կբարելավվի դատախազության բարեխիղճ աշխատանքը, բայց ոչ երբեք այն դեպքերով, երբ ներգրավված է օլիգարխիկ իշխանաբուրգը: Արթուր Դավթյանի պես մարդն ու մասնագետը կդառնար մեր բոլորի երազած Գլխավոր դատախազը միայն այն դեպքում, երբ իմ քաղաքական թիմը գրավեր Կառավարությունը, Ազգային ժողովն ու նախագահականը: Մինչ այդ, նա կմնա գրագետ, անկաշառ և իշխանության շահը անվերապահորեն պաշտպանող Գլխավոր դատախազ:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023