Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք 7 օր է տևում ԱԱՀ արտոնության տրամադրումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ներդրումները խրախուսելու նպատակով վերջին տարիներին կառավարությունը տնտեսվարողներին տրամադրում է հարկային որոշակի արտոնություններ։ Դրանցից մեկն էլ ներդրումային ծրագրերով ներմուծվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգում է՝ երեք տարի ժամկետով։

Պաշտոնական տվյալներով՝ սկսած 2009 թվականից 65 ընկերության ստացել է ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարումը հետաձգելու իրավունք. Ընդհանուր գումարը կազմել է 42 մլրդ դրամ։ Հայտնի չէ, թե արտոնության եռամյա ժամկետը լրանալուց հետո ներդրողները որքան հետաձգված գումար են վերադարձրել բյուջե։ Ամեն դեպքում, ինչպես պարզ դարձավ կառավարության նախորդ նիստում, վարչապետի եւ Էկոնոմիկայի նախարարի հարց ու պատասխանից, էկոնոմիկայի նախարարությունը դրանով չի զբաղվել եւ չի զբաղվում։ Սա տարօրինակ է այնքանով, որ հանդես գալով արտոնության տրամադրման նախաձեռնությամբ՝ հետագայում նախարարությունը դադարում է հետեւել, թե ներդրողները որքանով են կատարում իրենց պարտավորությունները։ Պետք է խոստովանել, որ սա անլուրջ մոտեցում է։

Ներդումների խրախուսման նպատակով ներմուծվող սարքավորումների ԱԱՀ գանձման հետաձգումն անշուշտ դրական քայլ է բիզնեսի համար։ Այն հնարավորություն է տալիս տնտեսվարողներին ունենալ լրացուցիչ շրջանառու միջոցներ՝ բիզնես գործունեության իրականացման նպատակով։ Դրանով պետությունն ըստ էության անտոկոս ֆինանսական ներարկում է իրականացնում տնտեսության մեջ, սակայն ԱԱՀ արտոնություն ստանալու ակնկալիքով ամիսներ շարունակ տնտեսավարողները ստիպված են լինում անցել բյուրոկրատական բավական ծանր ճանապարհ։ Որքան էլ Էկոնոմիկայի նախարարը խոսում է հաշված օրերի մասին, հասկանալի է, որ իրականում ամենեւին էլ այդպես չէ։

Գուցե էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը ստանալն է տեւում 7 օր։ Այնպես չէ, որ ներմուծման ԱԱՀ հետաձգման համար դիմող տնտեսավարողներն անցնում են միմայն այս կառույցով։ Մինչեւ կառավարության հասնելը ներդրողները ստիպված են թակել առնվազն 7 գերատեսչություն դուռ։

Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ լուրջ գլխացավանք է ներդրողների համար, առավել եւս, բյուրակրատական այն քաշքշուկների պայմաններում, որը առկա է պետական կառավարման տարբեր օղակներում։

Արտաքին ֆինանսական հոսքերի կրճատման պայմաններում այսօր Հայաստանի տնտեսության համար էական նշանակություն ունեն ներդրումները։ ԱԱՀ հետաձգման արտոնություն ստանալու ակնկալիքով մի քանի ամիս այս գերատեսչությունից այն գերատեսչությունն անցնելը, պետք է խոստովանել, որ ամենեւին էլ դյուրին գործ չէ եւ քչերը կարող են այդքան ժամանակ ու նյարդեր ծախսել դրա վրա։

Պատահական չէր, որ կառավարության անցած նիստում նորանշանակ վարչապետը բավական բուռն վրդովմունքով արձագանքեց Էկոնոմիկայի նախարարի անհասկանալի արդարացումներին, այն դեպքում, երբ ճիշտ կլիներ մեկ անգամ փորձել անցնել այդ ճանապարհով՝ հասկանալու, թե ինչու է Հայաստանի տնտեսությունը տառապում ներդրումների սղությունից։

Սա խնդիր է, որն անշուտ պետք է առաջին հերթին մտահոգի Էկոնոմիկայի նախարարին։ Այնինչ, այնպիսի տպավորություն է, որ նախարարությանն այնքան էլ չի անհանգստացնում, թե ինչ խնդիրների են բախվում ներդրողները՝ երբեմն մի քանի միլիոն դրամ հարկի վճարման հետաձգման համար։

Ն. Սարգսյան

Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող