Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հերթականի շրջափուլը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում տրվեց մեկնարկը ՏԻՄ ընտրությունների: Այս ընտրությունների հետ կապված հնչել են և դեռ կհնչեն ամենատարբեր գնահատականները, սակայն այս ընտրությունները կարևոր են մի քանի հանգամանքներից ելնելով: Դրանք ներառում են ՀՀ գրեթե բոլոր խոշոր համայնքները ̀ ի մասնավորի Գյումրին և Վանաձորը: Ավանդաբար ընդդիմադիր համարվող այս երկու քաղաքների արդյունքների պատկերները շատ հետաքրքական կլինեն: Այդ է վկայում այնտեղ ծավալված համառ պայքարը, որը ունի իր մի քանի բարդ կողմերը:

Իշխանությունը, ինչպես միշտ, ներմուծել է «ընդդիմադիր ֆեյքերի», իսկ ընդդիմությունը կրկին միավորվել չի կարողացել: Որոշակի եզրակացություններ կարող ենք անել միայն ընտրություններից հետո, իսկ մինչ այդ քննարկենք արդեն կայացած ընտրությունների արդյունքները: Դրանք նշաձողային են բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք պատրաստվում են մասնակցել 2017 թվականի ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, որտեղ էլ փաստացի կձևավորվի ՀՀ ապագա իշխանությունը: ՏԻՄ ընտրություններով հետաքրքված էր նաև Արևմուտքը, քանի որ ԸՕ քննարկումների շրջափուլում և հատկապես իշխանություն-ընդդիմություն համաձայնեցված արդյունքի կյանքի կոչելն էապես կախված է այդ կողմից եկող ֆինանսավորումներից: Մյուս կողմից էլ, թվում էր, թե գոնե այս անգամ իշխանությունը կզոհի իր կիսադեմը՝ հանուն հանուրի բարօրության, սակայն դա տեղի չունեցավ: Բացառությամբ երկու երեք համայնքներում, որտեղ չհաղթեց իշխանության թեկնածուն, մնացած դեպքերում պատկերը նույնն էր:

Ընդդիմախոսները կարող են պնդել, որ ՀՀԿ-ն պարտվեց երեքից ավել համայնքներում, սակայն իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն, ինչպես տասը տարի առաջ, «լիցենցիա ստուպրի» (մեղքի թույլտվություն) էր տվել ԲՀԿ-ին և վերածնված ՕԵԿ-ին՝ «Հայկական վերածնունդ» վերտառությամբ: Անգամ որոշ համայնքներում, որտեղ վերջինս ունի թեկնածուներ, ՀՀԿ-ն առաջնային առաջադրում չի արել: Սա ինքնին խոսուն հանգմանք է: Նախկին ԲՀԿ-ականներին ներկայացնելով հիմնականում որպես անկուսակցականներ՝ իշխողները կարողանում են փոշիացնել ընդդիմության ձայները՝ առայժմ գոնե տեղային մակարդակում: Սցենարի հաջող աշխատելու դեպքում այն կկիրառվի նաև խորհրդարանականի պարագայում:

Ի վերջո, ցանկացած քաղաքական ուժ, որն իրեն չի հայտարարում իշխանական, բայց Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, գողանում է հենց ընդդիմության քվեները: Էական է նաև անդրադառնալ ընդդիմության ռեսուրսներին: Մեկ անգամ ևս կրկնվեց այն տխուր պատկերը, որն առկա է երկար տարիների ընթացքում:

Ընդդիմությունը չի կարողանում ՏԻՄ ընտրություններում էական հակազդեցություն ցուցաբերել կամ կիսալուրջ թեկնածու ներկայացնել մեծ ի մասամբ: Իրենց ողջ ռեսուրսները կենտրոնացնելով Գյումրու և Վանաձորի վրա՝ ընդդիմադիրները նախ այնտեղ կփոշիացնեն միմյանց, իսկ մնացած դեպքերում, ինչպես ասենք Վաղարշապատն է կամ Աշտարակը, որևէ պայքար չեն ծավալի: Այսպես է նաև հայաստանյան գյուղական համայնքների մեծ մասում: Չնայած այս վերջինում ավելի շատ գործում է գերդաստանային սկզբունքը: Ում գերդաստանը գյուղում ավելի մեծ է, նա էլ հաղթում է: Իհարկե, եթե այդ գերդաստանի ներկայացուցիչը ընդդիմադիր է, ապա նրա իշխանությունը գործում է հին մեխանիզմով՝ գերդաստանից առաջադրելով մեկ այլ թեկնածուի: Գործում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Կարելի է ասել, որ այն հիմնականում արդարացնում է իրեն: Այս ընտրություններին իշխանությունն հնարավորություն ուներ ներկայանալ նաև առավել կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի: Կարող էր գործի դնել կեղծիքների իր հին մեքենան ու բավարարվել դրանով, սակայն բռնություններից խուսափել չհաջողվեց. դա հատկապես տեղի ունեցավ Վաղարշապատում:

Իհարկե, այստեղ աղմուկը շատ չէ, քանզի բռնության ենթարկվածը երբեք չի եղել ընդդիմադիր, ավելին, միգուցե նաև իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած թիմից է: Մինչ նախաքննությունը չավարտվի, որևէ ճշմարտանման դատողություն չենք կարող անել, բայց այս հանգամանքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի շատ համայնքներ դեռ մնում են բդեշխություններ: Ընդսմին, եթե այս ամենին գումարում ենք նաև Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական մուրացիկ վիճակը և 5000 դրամով ընտրության պատրաստ զանգվածը, ապա պետք է փաստենք, որ գոնե այս պահին իշխանությունը կարող է իր ուզած տոկոսները նկարել:

Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան
Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)