ՀՀ և Ավստրիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԳՆ-ում սեպտեմբերի 23-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան ժամանած ավստրիական պա տվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Միխաել Լինհարտը, ով աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալների հետ:
Փոխնախարարներ Կարեն Նազարյանի և Շավարշ Քոչարյանի հետ առանձին հանդիպումների ընթացքում հայ և ավստրիացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել է հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել եվր ոպական կառույցներում երկու երկրների փոխգործակցությանը:
Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցեր, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ավստրիական կողմին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ։
Փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել 2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության առաջնահերթւթյունների և ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ: Հայկական կողմը վերահաստատել է իր աջակցությունը 2017թ-ին ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությանը: