Չինաստանում շահագործման հանձնեցին աշխարհում խոշորագույն ռադիոաստղադիտակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Գույչժոու գավառում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն FAST ռադիոաստղադիտակը: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Բացման արարողությանը մասնակցել են մի քանի հարյուր գիտնականներ տարբեր երկրներից: Գործակալության տվյալներով, ռադիոաստղադիտակի միջոցով գիտնականները կարող են հետեւել հեռավոր գալակտիկաներին եւ փնտրել ոչ երկրային կյանք:
«Իհարկե, աստղադիտակի նպատակն է այն օրենքների բացահայտումը, որով զարգանում է տիեզերքը», - ասել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Ցզյան Լեին:
Նշվում է, որ աստղադիտակի աշխատանքի առաջին իսկ ժամերին գիտնականները ստացել են պուլսարի ազդանշաններ, որոնք գտնվում են Երկրից 1300 լույսային տարիներ հեռավորության վրա:
Ռադիոաստղադիտակի կառուցման պատճառով Չինաստանի իշխանությունները տեղանքից տեղափոխել են շուրջ ութ հազար գյուղացիների: Կառուցման աշխատանքները տեւվել են հինգ տարի, որի վրա ծախսվել է շուրջ 180 մլն դոլար: