Ճապոնիայում օտարերկրացիների համար վտանգի նախազգուշացման համակարգ կստեղծեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի իշխանությունները մշակում են օտարերկրացիների համար տարերային աղետների մասին նախազգուշացման համակարգ, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Ակնկալվում է, որ համակարգը կստանա L-Alert անվանումը՝ արդեն գործող J-Alert–ի նմանությամբ: Համապատասխան նախազգուշացումները կարվեն հեռուստատեսության, ռադիոյի ու բջջային հեռախոսների օգնությամբ: Օրինակ օտարերկրյա զբոսաշրջիկնեը կկարողանան տեղեկություն ստանալ մոտակա թաքստոցների մասին, նաեւ տարհանման մասին ցուցումներ: Այս խնդրին մեծ ուշադրություն է հատկացվում 2020-ի նախաշեմին, երբ Տոկիոն հյուրընկալելու է Օլիմպիական խաղերը: Առաջին հերթին թողարկվելու է հատուկ հավելված բջջային հեռախոսների համար, սակայն իշխանությունները մտադիր են նաեւ զանգվածային իրազեկման համակարգ ստեղծել այն դեպքերի համար, եթե օտարերկրյա հյուրերի մոտ բջջային հեռախոս չլինի:
Ճապոնիան խոցելի է տարերային աղետների հանդեպ, քանի որ սեյսմիկ ակտիվության գոտում է գտնվում: Երկիր մոլորակի վրա գրանցվող երկրաշարժերի զգալի մասը հենց Ճապոնիային է բաժին հասնում: Բացի դրանից ամառային ու աշնանային ամիսներին այս տարածաշրջանում հաճախակի են թայֆունները, որոնք ուժեղ քամի ու անձրեւներ են բերում իրենց հետ: