Շվեյցարացիները հանրաքվեի արդյունքում թույլ են տվել հատուկ ծառայություններին հետևել իրենց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ քվերակել են Դաշնային հետախուզության ծառայությունների լիազորությունների ընդլայնման օգտին, ինչը թույլ կտա հատուկ ծառայությունների աշխատակիցներին գաղտնալսել բնակիչների հեռախոսները և հետևել էլեկտրոնային փոստին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրի բնակիչների 65.5 տոկոսը կողմ են քվեարկել նոր օրենքին, որն ընդլայնում է վերոնշյալ ծառայությունների լիազորությունները: Այս օրենքին կողմ է եղել բոլոր 26 կանտոնների բնակչության մեծամասնությունը:
Նոր ընդունված փաստաթուղթը թույլ է տալիս հատուկ ծառայություններին նաև վերահսկողություն իրականացնել մասնավոր տարածքներում: Միևնույն ժամանակ նշվում է, որ քաղաքացիներին հետևել կկարողանան միայն դատարանի թույլտվությամբ: Նախաձեռնության հեղինակների խոսքով` տվյալ միջոցառումը թույլ կտա ապահովել բնակիչների անվտանգությունը ահաբեկչություններից: