Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սովորեցրու ինձ իմաստության արվեստը

ANALYSIS

- Պապի՛կ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա՛, որտե՞ղ են նրանք ապրում:

- Քնի՛ր, թոռնի՛կս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնի՛ր, քնի՛ր բալիկս:

- Իսկ դո՞ւ:

- Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:

- Խե՛ղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն …

Հիշո՞ւմ եք մեր մանկության այս գեղեցիկ մուլտֆիլմը կամ հեքիաթը: Իհարկե, հիշում եք: Ամեն ինչ այնտեղ բնական էր ու գեղեցիկ: Զուր չի ասում ժողովրդական իմաստությունը, որ բոլոր հեքիաթներում կա անսահման ճշմարտություն: Այս մեկը ևս, միայն թե բալիկը հեքիաթում, մեր դիտարկումների պարագայում, եզակի չէ, այլ մի ողջ ժողովուրդ: Իսկ հեքիաթը հիշելու և դրանում հայ արդի հասարակությանը տեսնելու մղումն առաջացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հերթական հարցազրույցից հետո: Որոշակի տարիքից հետո մենք նորից դառնում ենք երեխա և անկեղծորեն ու միամտաբար հայտարարում այն մասին, ինչ կա իրականում:

Եվ այսպես, պարոն Սահակյանն ասաց. «Այսօր խորհրդարանում՝ մանավանդ վերջին նիստում, բոլորը խոսում էին ատկատների, կաշառակերության, ամեն ինչը ոչնչացնելու մասին: Եվ էսպես նայում, նայում էի, տեսա հետեւյալը՝ սրանք բոլորը ժամանակին մեր հետ միասին եւ ընդհանրապես եղել են իշխանության մեջ եւ էսօր խոսում են ատկատների մասին»:

Պարոն Սահակյանն ակնարկում էր ԲՀԿ-ին: Անշուշտ, մեզանից շատերը համոզված են, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի եղել և գոնե տեսանելի ապագայում չի էլ կարող լինել, առավել ևս այն հանգամանքում, երբ հայտնի քաղաքական գործընթացներից հետո պրոքոչարյանական թևը մեծ ի մասամբ դուրս եկավ այս կուսակցությունից: Սակայն մեր խնդիրը չէ այստեղ քննարկել ԲՀԿ-ի «դիմադիր» կամ ընդդիմադիր լինելու հարցը: Մենք ունենք այլ խնդիր ̀ պարոն Սահակյանի անկեղծացումը: Փորձելով վատ դրության մեջ դնել ընդդիմախոսներին՝ պարոն Սահակյանն անկեղծանում է ու մոտավորապես արտաբերում միտք առ այն՝ եթե ժամանակին մեզ հետ իշխանության մեջ էիք, այդ նույն կոռուպցիայով, կաշառակերությամբ և ատկատներով զբաղված չէի՞ք:

Միջին վիճակագրական հայաստանցու համար իշխանության մեջ առկա այս բոլոր խնդիրները պարզից էլ պարզ են: Բայց դրանք այլ հմայք են ստանում, երբ բարի, ծերունական միամտությամբ այդ մասին խոստովանում է Սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքը ̀ ԱԺ նախագահը: Ընդհանրապես, վերջին շրջանում իշխող հանրապետականը չի էլ փորձում բացառել, որ Հայաստանում այդ վիճակն է: Դա սովորաբար անում է խոսնակի շուրթերով: Այստեղ կարող ենք ինտելեկտուալ հումորի խորագույն տարրեր տեսնել և մտածել, որ նրանք շարժվում են այն սկզբունքով, որ եթե ունես արատ կամ քեզ ծաղրում են, ապա բարձրաձայնիր այդ արատի մասին առաջինը կամ առաջինը ծիծաղիր քո մասին հումորի վրա: Դա օգնում է պարզ մարդկային իրավիճակներում, բայց երբ նույնը կիրառում ես ողջ հասարակության հետ շփվելիս, ապա այդ ծաղրի առարկան դառնում ես ոչ թե դու, այլ այդ նույն հասարակությունը, որը թողնում է իրեն անխնա ծաղրել: Իսկ երբ լրագրողները փորձեցին ճշտել պարոն Սահակյանից, թե արդյո՞ք իշխանությունն էլ է մասնակից այդ ամենին, նա տառացի պատասխանեց. «Չեմ ասում, էդ մյուս բաները դուք որոշեք: Ես ավելի մեծ բան ակնարկեցի, դուք ավելի փոքր բան կռահեցիք»: Կռահեցի՞ք: Փորձեք կռահել:

Երբեմն ինձ թվում է, թե պարոն Սահակյանի գոյությունն այդ պաշտոնին հստակ ծրագրված է: Նա շատ հաճախ արտահայտում է մառազմատիկ մտքեր, որոնք ձեռք են բերում լայն հանրային հնչեղություն: Մամուլն ու մեդիան լծվում են այդ մտքերը ծաղրելու ուղղությամբ: Սոցցանցային օգտատերերն ամբողջացնում են պատկերը̀ իրենց հումորներով: Ու յուրաքանչյուր հերթական մտքից հետո հասարակությունը մի որոշ ժամանակ ապրում է ուրախ և ոչ ձանձրալի կյանքով՝ շեղվելով իրական խնդիրներից: Իսկ մե՞նք: Դե, մենք էլ մնում ենք այն փոքրիկ բալիկի կարգավիճակում, որին ամեն հաջորդ «վաղը» պատմում են թիթեռնիկների ու բարի երազների մասին:

Վահրամ Թոքմաջյան, Past.am վերլուծաբան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal