Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ այլ աղբյուրներից է սնվել ՀՀ պետական բյուջեն 2016 թվականին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական բյուջեի եկամուտների առանցքային մասն ապահովվում է հարկային և հարակից ոլորտներից ստացված եկամուտների հաշվին, սակայն սա չի նշանակում, թե բյուջեի եկամտային ողջ բեռն ընկած է հարկատուների վրա: Կառավարությունը, հանդիսանալով խոշոր տնտեսական սուբյեկտ, իր գործունեության ընթացքում իրականացնում է բազմաբնույթ և բազմաոլորտ աշխատանքներ, որոնք ուղղված են ինչպես բյուջետային ֆոնդի ճիշտ օգտագործմանը, այնպես էլ եղած ֆինանսական միջոցների ճիշտ շրջանառությանը և հավելյալ միջոցների ներգրավմանը: Հենց այսօրինակ գործունեությունն էլ հնարավորություն է տալիս կառավարությանն ապահովել լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեում, որոնք Բյուջեի մասին օրենքում ամրագրված են որպես այլ եկամուտներ:

Այսպիսով, 2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են ավելի քան 24.5 մլրդ դրամ: Նշված գումարից 11.6 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնք կատարվել են 84.9%-ով: Այլ եկամուտների ծրագրից շեղումը պայմանավորված է ապրանքների մատակարարումից ու ծառայությունների մատուցումից ստացված եկամուտների, պետության կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների և իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի համեմատաբար ցածր մակարդակով:

2015 թվականի առաջին կիսամյակի համեմատ այլ եկամուտները նվազել են 25.4%-ով կամ շուրջ 8.4 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման դիմաց ստացված տոկոսավճարների, ապրանքների մատակարարումից ու ծառայությունների մատուցումից եկամուտների, բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների և իրավախախտումների համար գործադիր ու դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատածում 322.7 մլն դրամ են կազմել պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտները, 3.5 մլրդ դրամ կամ նախատեսվածից 24.7%-ով ավել մուտքեր են ստացվել բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից, 100.2 մլն դրամ է մուտքագրվել իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների գծով, 4.3 մլրդ դրամ տոկոսավճարներ են ստացվել պետության կողմից տված վարկերի օգտագործման դիմաց:

Այսպիսով, 2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտների ընդհանուր կատարողականը կազմել է ավելի քան 24.5 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրով նախատեսված ցուցանիշի 93.5%-ը:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)