Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընդդիմության վախճա՞նը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում ավարտվեց ՏԻՄ ընտրությունների երկրորդ հատվածը: Ինչպես և սպասվում էր, ընդդիմությունն էական արդյունքներ չգրանցեց, սակայն այս ընտրությունները հետաքրքիր էին այն մասով, որ դրանք անցկացվում էին նաև հանրապետության երկրորդ և երրորդ խոշոր համայնքներում՝ Գյումրիում և Վանաձորում:

Հաշվի առնելով այս քաղաքների՝ նախորդ տարիների ընդդիմադիր փորձը՝ բոլոր քիչ թե շատ ոչ իշխանական ուժերը նետվեցին ընտրապայքարի մեջ՝ փորձելով գրանցել հաջողություն: Դա չստացվեց մի քանի խորքային պատճառով: Պայքարի դաշտ մտած քաղաքական ուժերն էապես տարբերվում են ռեսուրսներով և հնարավորություններով:

Իշխանությունը, ի հակադրություն ընդդիմությանը, ունի թվացյալ անսահմանափակ ռեսուրսներ, իսկ միակ խնդիրը՝ չունենալ միակ ընդդիմություն, վաղուց լուծված է: Մյուս կողմից՝ ՏԻՄ ընտրություններն իրենց բովանդակությամբ էապես տարբերվում են համապետական ընտրություններից: Այստեղ չի գործում կենտրոնական իշխանությանը կամ կեղեքողներին հակադրվելու սկզբունքը: Գործում է ճիշտ հակառակը՝ «յոլա գնալու» սկզբունքը: Դա արտահայտվում է այն մտայնությամբ, թե ՏԻՄ ղեկավարը պետք է կարողանա լեզու գտնել օրվա իշխանության հետ, որպեսզի վերջինս էլ քաղցր աչքով նայի տվյալ համայնքին: Սա հիվանդագին երևակայություն լինելուց բացի, նաև քաղաքական անգիտակից կարգավիճակի հետևանք է: Այստեղ էական դեր է խաղում նաև համայնքներում առկա կլանային համակարգը, որը գործում է սիցիլիական կանոններին համապատասխան:

Եթե խոսենք երկու հիմնական քաղաքների մասին, ապա պետք է փաստենք, որ պայքարի մեջ մտած հիմնական իշխանական ուժերն ու առաջին երկու հորիզոնական զբաղեցրածները դա արեցին հենց այդ կլանային համակարգի շնորհիվ: Բայց անդրադառնանք երկու քաղաքներին առանձին-առանձին: Ասել, թե Գյումրիում «Բալասանյան դաշինքն» ունի զրո հեղինակություն, բավական սխալ մոտեցում կլինի: Միայն տնտեսական գործոնի առկայությունը բավարար է, որպեսզի կարողանաս ապահովել մի քանի հազար ձայն: Այստեղ չենք փորձի ներկայացնել խորքային վերլուծություններ քվեացուցակներում առկա ուռճացված սարսափելի թվերի մասին: Դա ընդգրկուն և առանձին թեմա է: Բալասանյանական դաշինքն ունի իր հստակ կլանային համակարգը, որն իհարկե չի հասնում նախորդի կատարելությանը: Այդ առումով պակաս չէ նաև ԲՀԿ-ն: Համոզված եմ, որ այդ կուսակցությունը չէր գրանցի այդ արդյունքը, եթե առաջին համարով հանդես չգար Վարդևան Գրիգորյանը: Այստեղ ավելի շատ դիտարկվում էր անձանց ու հեղինակությունների պայքար, քան դաշինքների և կուսակցությունների: Քաղաքի բաժանումը կարծես այդպես էլ արված էր, որոշ տեղամասեր կողմերը սիրահոժար զիջել էին միմյանց, և ով, ինչպես կարողանում էր, իր հարցերը լուծում էր: Հասկանալի էր նաև ԳԱԼԱ-ի՝ ավագանում հայտնվելը: Ի վերջո, թարմ ուժ էր, որն ուներ հեռուստաալիք, մինչ այդ ծավալած գործունեությամբ շահել էր շատերի համակրանքը:

Իրավամբ տարօրինակ էր «Հայկական վերածննդի» կամ վերածնված ՕԵԿ-ի հաջողությունը Վանաձորում և Գյումրիում: Այս պարագայում հին հայկական առածն առ այն, թե «պառավն իմաստուն չէ, գլխովն անցածով գիտե», կարծես թե չի գործում: Սա առնվազն աբսուրդի ժանրից է: Կուսակցությունը, որն ամեն բախտորոշ պահի մտել է քաղաքական խարդավանքների մեջ ̀ դավաճանելով իր ընտրազանգվածին, այսօր հանրապետության երկու քաղաքներում դեռ ունի լուրջ էլեկտորատ: Այս խնդիրը հասկանալու համար կարծում եմ՝ երկար ժամանակ կպահանջվի: Նույնն էր նաև Վանաձորում: Անկախ Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» կարգավիճակից՝ քաղաքական դաշտում հարկ է փաստել, որ նա ևս ունի կլանային կամ առնվազն գերդաստանային գործոն, որն էապես աշխատեց այս ընտրություններում: Ինչ մնում է մյուս ընդդիմադիր ուժերին, ապա այստեղ գործեց այլ համակարգ: Նրանք չունեն այդ կլանները և ռեսուրսները:

Երկրորդ՝ նրանց կուսակցությունների՝ քաղաքներում առաջադրված առաջին դեմքերը գրեթե հայտնի չէին քաղաքների լայն զանգվածներին, երրորդ՝ նրանք չէին կարողանում ներկայանալ որպես «հարց լուծողներ», որն էական է ՏԻՄ ընտրությունների համար: Մյուս կողմից, ընտրողները որքան էլ համակրեն այդ կուսակցությունների առաջին դեմքերին, այնուամենայնիվ, աշխատում է լոկալ մտածողության սկզբունքը և Երևանը ներկայանում է իրենց խնդիրներից հեռու ու առանձնացած մի կենտրոն: Հատկապես այս վերջինն ակնհայտ էր երկու քաղաքներում: Դրա մասին էին վկայում նաև ընդդիմության հանձնաժողովականների և վստահված անձանց մեծ մասի անատամ ներկայությունը տեղամասերում:

Ի՞նչ անել նման իրավիճակում: Իշխանությունն արդեն իսկ հասկացրել է, որ խորհրդարանական ընտրություններին չի զիջելու որևէ արմատական ընդդիմադիր ուժի: «Արմատական ընդդիմադիր ուժ» ասելով՝ տողերիս հեղինակը բնավ չի կարող նկատի ունենալ ԲՀԿ-ին կամ «Հայկական վերածննդին»: Այդ կուսակցություններն իրենց իշխանահաճո կեցվածքը հիմնավորող բազմաթիվ քայլեր են արել: Այստեղ խնդիրն իրական ընդդիմադիրների միավորման, ոչ թե միմյանց համոզելու ու քաղաքագիտական վերլուծությունների մակարդակում միակի և եզակիի հանգրվանի մեջ է: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՈՉ-ի փաստացի հաղթանակը ցույց տվեց, որ երբ հասարակությունն ունենում է հստակ երկընտրանք, ապա ընտրում է սպիտակը, ինչին իշխանությունն ունի հակադրելու մեկ եղանակ, այն է ̀ զանգվածային տեռորը:

Հաշվի կառնե՞ն ընդդիմադիրներն այս հանգամանքը և պառավի իմաստության փորձը կկիրառեն, ուրեմն կունենան հաջողություն, հաշվի չե՞ն առնի, ուրեմն ականատես կլինենք հերթական քաղաքական հուղարկավորությանը:

Վահրամ Թոքմաջյան, Past.am վերլուծաբան
Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»