Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անարդյունավետ դեղամիջոցների ցանկը. դրանց վրա գումար մի վատնեք

LIFE

168.am-ը գրում է.

Fithacker.ru կայքը գրում է, որ դեղատներում վաճառվում են մեծ քանակով դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ, որոնք չեն բուժում։ Զարմանալին այն է, որ Եվրոպայում դրանցից շատերն արգելված են, մինչդեռ շատ երկրներում հաջողությամբ վաճառվում են։

1. Ակտովեգին։ Դեղամիջոցի արդյունավետությունը ոչ մի ապացուցողական բազա դեռևս չունի։ 2011թ. մարտից այն արգելված է Կանադայում, իսկ 2011թ. հուլիսից արգելված է ներմուծել, վաճառել և օգտագործել ԱՄՆ-ում։ Արևմտյան Եվրոպայի երկրներում, Ավստրալիայում, Ճապոնիայում և բազմաթիվ այլ երկրներում այն թույլ չի տրվում օգտագործել որպես դեղամիջոց։ Արտադրողը փորձել է ապացուցել Ակտովեգինի արդյունավետությունը, սակայն դեռևս հղում է կատարում «բժիշկների փորձի» վրա։ Վերջերս Ռուսաստանում արտադրող ընկերության պատվերով կլինիկական փորձարկում է կատարվել։ Դրանց արդյունքները ոչ ոք չի տեսել և, ամենայն հավանականությամբ, չի էլ տեսնի։ Արտադրողն իրավունք ունի դրանք չհրապարակել։

2. Ցերեբրոլիզին։ Նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, զարգացման, ուշադրության խնդիրներ ունեցող անձանց համար, սակայն Ռուսաստանում, նաև Ճապոնիայում առավել հաճախ օգտագործվում է իշեմիկ ինսուլտի բուժման համար։ 2010թ. Cochrane Collaboration ընկերությունը հրապարակեց երեք բժիշկների կողմից անցկացված հետազոտության արդյունքները։ Դրանցում նշվում է, որ արդյունքները ցույց են տալիս՝ 146 հետազոտվողներից որևէ մեկի դեպքում դեղամիջոցն ընդունելիս լավացում չի արձանագրվել։ Իշեմիկ ինսուլտի դեպքում արդյունավետության հասնելու որևէ ապացույց չկա։

3. Արբիդոլ։ Ռուսական դեղարտադրության շուկայի բազմաթիվ տարիների լիդերը մշակվել է 1960-ական թթ.։ 1970-1980-ական թթ. դեղամիջոցը պաշտոնապես ստացավ սուր ռեսպիրատոր հիվանդությունների՝ A և B տիպի գրիպների դեմ բուժող միջոցի համբավ, սակայն կլինիկական լայնամասշտաբ փորձարկումների արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին։ Արբիդոլի կլինիկական փորձարկումները հիմքեր չեն տալիս այն դիտարկելու որպես դեղամիջոց, որի՝ գրիպը բուժելու արդյունավետությունն ապացուցված է փորձերով։ Ամերիկյան Food and Drug Administration-ը հրաժարվեց այն գրանցել որպես դեղամիջոց։

4. Ինգավիրին։ Օգտագործվում է գրիպի և մրսածության պրոֆիլակտիկայի և բուժման համար։ Այն շուկա բաց է թողնվել 2008թ.՝ առանց ամբողջական ստուգողական հետազոտությունների։ Հաշված ամիսներ անց սկսվեց, այսպես կոչված, խոզի գրիպի համաճարակը, ինչը մեծապես նպաստեց դեղամիջոցի վաճառքին։ Գիտականորեն հիմնավորված չէ դեղամիջոցի արդյունավետությունը գրիպի դեմ։

5. Կագոցել։ Չկան այնպիսի հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են դեղամիջոցի արդյունավետության և անվտանգության ապացուցման համար մեծահասակների դեպքում։ Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք կատարվել են երեխաների շրջանում։ Սակայն երեխաների շրջանում պետք է հետազոտվեն միայն այն միջամտությունները, որոնք արդեն իսկ հետազոտվել են մեծերի շրջանում։ Այսպիսով, չկան վստահելի հիմքեր՝ դեղամիջոցը գրիպի պրոֆիլակտիկայի կամ բուժման արդյունավետ միջոց համարելու համար։

6. Օցիլոկոկցինում։ Այն ստեղծված է գոյություն չունեցող միկրոօրգանիզմների դեմ պայքարելու համար և չի պարունակում ազդող միջոց։ 1919թ. ֆրանսիացի համաճարակաբան Ժոզեֆ Ռուան միկրոսկոպի միջոցով գրիպով հիվանդ մարդկանց արյան մեջ խորհրդավոր բակտերիաներ հայտնաբերեց, որոնք անվանեց Oscillococci, և այն հայտարարեց հիվանդությունն առաջացնողներ։ Արդյունքում՝ պարզեց, որ գրիպն առաջացնում են վարակները, որոնք հնարավոր չէ տեսնել օպտիկական միկրոսկոպի միջոցով, իսկ Oscillococci բակտերիաները չհաջողվեց տեսնել որևէ մեկին, բացի Ռուայից։ Երբ հիվանդ անձանց արյունից պատրաստված պատվաստանյութը չաշխատեց, նա որոշեց օգտագործել թռչունների լյարդից պատրաստված էքստրակտը. թռչունները գրիպի վարակի գլխավոր կրողներն են։ Նույն սկզբունքին հետևում են դեղամիջոցի այսօրվա արտադրողները։

7. Տամիֆլյու և Ռելենզա։ Անգիլական Gardian պարբերականը գրել էր այն մասին, որ 2014թ. Մեծ Բրիտանիան գրիպի դեմ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ դեղամիջոցներ գնեց, սակայն շուտով պարզվեց, որ դրանք վատ են անցկացնում հիվանդության նշանները և չեն կարող կանխարգելել համաճարակի առաջացումը։ Անկախ փորձագետները հետազոտություններ անցկացրին և պարզեցին, որ երկու հիմնական դեղամիջոցների՝ Tamiflu-ի և Relenza-ի արտադրողները կարևոր տեղեկատվություն են թաքցրել։ Մասնավորապես, պարզվեց, որ կլինիկական փորձարկումների ընթացքում այս դեղամիջոցները բացառապես անարդյունավետ են։ Հետազոտողները կարծում են, որ տեղեկատվության անբավարարության պատճառով կառավարությունը պաշարել է այս դեղամիջոցները։ Քննադատության ենթարկվեցին նաև պաշտոնյաները, որոնք պատասխանատու են դեղամիջոցների ձեռքբերման համար։ Նրանց մեղադրեցին մինչ դեղամիջոցի օգտագործումը թույլատրելը՝ դրա մասին ամբողջական տեղեկատվություն հավաքել չկարողանալու համար։
Այս երկու դեղամիջոցների կլինիկական փորձարկումների արդյունքները 175 հազար էջ են կազմում։ Տեղեկատվության այսպիսի ծավալի պայմաններում հեշտությամբ «թաքնվում են» տվյալներն այս մասին, որ դրանց միակ առավելությունը հիվանդության ախտանշանները մոտավորապես կես օրով վերացնելն է։

8. Ամիկսին, Տիմալին, Տիմոգեն, Վիֆերոն, Անաֆերոն, Ալֆարոն։Իմունամոդուլյատորները վաճառվում են միայն Ռուսաստանում։ Այստեղ գրանցված է ավելի քան 400 անուն դեղամիջոց։

9. Էսենցիալե, Կարսիլ։ Սրանցից ևս ոչ մեկը ներկայացված չէ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի շուկաներում և ներառված չէ այն փաստաթղթերում, որոնք բժիշկներն օգտագործում են հիվանդությունների ախտորոշման և բուժման համար։

10. Բիֆիդոբակտերին, Բիֆիֆորմ, Լինեքս, Հիլակ Ֆորտե, Պրիմադոֆիլուս։Պրոբիոտիկների նշանակմանը զարգացած երկրներում զգուշությամբ են վերաբերվում։

11. Մեզիմ ֆորտե։ Սա նախատեսված է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի անբավարարությունը կոմպենսացնելու և աղիներում սննդի մշակումն արագացնելու համար։ 2009թ. Ուկրաինայի Բժշկական և միկրոկենսաբանական ոլորտի աշխատակիցների միության նախագահ Վալերի Պեչաևը հայտարարեց, որ կատարված հետազոտությունները ցույց են տվել դեղամիջոցի անարդյունավետությունը։

12. Կարվալոլ, Վալոկարդին։ Այս դեղամիջոցների բաղադրության մեջ է մտնում նաև ֆենոբարբիտալը։ Թունավորման բարձր ռիսկայնության պատճառով այս դեղամիջոցները բոլոր երկրներում խիստ հսկողության են ենթարկվում։ Եվրոպական երկրների մեծամասնությունում այս դեղամիջոցը կա՛մ խիստ հազվադեպ է օգտագործվում, կա՛մ ընդհանրապես արգելված է օգտագործել։

13. Պիրացետամ։ Medline տվյալների բազայում ներկայացված են 1990-ական թթ. կատարված հետազոտություններ, որոնց համաձայն՝ դեղամիջոցը շատ արդյունավետ է կաթվածից հետո հիվանդների վերականգնման համար, սակայն 2011թ. PASS հետազոտությունների կենտրոնը տվյալներ հրապարակեց այն մասին, որ սուր իշեմիկ կաթվածի դեպքում դեղամիջոցն օգտակար չէ։

14. Կոկորբոկսիլազա, Ռիբոկսին։ Ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանում, սակայն այլ երկրներում այդքան էլ տարածված չեն։ Ըստ կայքի՝ երբևէ լուրջ հետազոտությունների չեն ենթարկվել։

15. Խոնդրոպրոտեկտորներ։

16. Վինպոցետին, Կավինտոն։ Այսօր խորհուրդ չի տրվում օգտագործել։

17. Տրոմբովազիմ։

18. Վոբենզիմ։ Եթե հավատանք դեղամիջոցների ռեեստրում տրված նկարագրությանը, օգնում է բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչպես վաղուց արդեն նշել են բժիշկները, եթե դեղամիջոցը մասսայական օգտագործման է, ցուցումների լայն շրջանակ ունի, գրեթե կողմնակից ազդեցություններ չունի և նախատեսված է բոլորի համար, ապա առավել հավանական է, որ այն որևէ մեկի չի համապատասխանում։

19. Ինստենոն, Ցինարիզին։ Նախորդ դարի 70-ական թթ. չի օգտագործվում զարգացած երկրներում։

20. Ստատիններ։

21. Վիտամիններ և միկրոէլեմենտներ։ Վիտամինները չեն կարող փոխարինել առողջ սննդին։

22. Գոմեոպատիա։

23.Վալիդոլ։ Թարմացնում է շնչառությունը։

24. Միլդրոնատ, Մեկսիդոլ, Ֆենոտրոպիլ։

25. Բիոպարոկս։ Խորը հետազոտություններ չեն կատարվել։

26. Ցիտոխրոմ C, Ադենոզին, Տաուրին։

27. Էսենցիալ, Լիվոլին, Էսենցիալ N:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal