Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իրավունք». Գագիկ Բեգլարյանի գլխին կարկտաբեր ամպեր են կուտակվել

POLITICS

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Iravunk.com կայքն այս ուշագրավ տեղեկատվությունն էր տարածել. «Լուրերը, թե մոտ մեկ տարի առաջ բուքմեյքերական գրասենյակում 4 հոգու հրազենային վնասվածք հասցնելու մեծ մեղադրվող եւ այս տարվա ընթացքում հետախուզման մեջ գտնվող «Կաբելի տղեր» մականունով Գեւորգ եւ Հենրիկ Բաղդասարյանների՝ նախօրեին տեղի ունեցած աղմկոտ ձերբակալությունը տեղի  ունեցել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում, իրենց հերթին տարաբնույթ խոսակցությունների տեղիք են տվել»:

«Այդ թվում, որ Գագիկ Բեգլարյանը պարզապես չէր կարող առնվազն տեղյակ չլինել, թե որտեղ են թաքնված հետախուզվողները: Եվ այդ վարկածի էլ ավելի առաջ գնացած տարբերակով  էլ, որ մինչեւ վերջերս տվյալ անձինք, չնայած հետախուզմանը, չէին էլ թաքնվում, եւ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո միայն նրանց ուղարկեցին ընդհատակ:

Այն մտավախությամբ, որ երբ բոլոր ջանքերը գործադրելուց հետո՝ անգամ Բեգլարյանը չկարողացավ մնալ հին դիրքերում, դա ահազանգ էր, որ պաշտոնանկությունից հետո նրա շրջապատին եւ անձամբ պաշտոնաթող նախարարին վերագրվող բազում հին թեմաներ ջրի երես կելնեն: Ըստ նույն վարկածի՝ «Կաբելի տղերքին» այսպես արագ հայտնաբերելն ու կալանավորելը ոչ միայն դա է հուշում, այլ նաեւ, որ այդ հին մեղքեր ասվածից շատ բան գոնե պատկան մարմիններին համար վաղուց էր հայտնի, եւ հիմա միանգամից մի քանի ուղղությամբ հարված կլինի:

Ընդ որում, ոչ միայն քրեական բնույթի, ասենք՝ հետախուզվողներ հայտնաբերելու, այլ նաեւ մեծ ֆինանսական չարաշահումներ հայտնաբերելու տեսքով:

Այսպիսով՝ որդու ցուցադրական գերշքեղ հարսանիքը Բեգլարյանի վրա կարծես թե բազմապատիկ թանկ է նստելու»:

Եվ ահա վերջին օրերին, այս վարկածի հետ կապված, նոր մեկնաբանություններ են սկսում ծավալվել: Մեր աղբյուրը նախ մատնանշում է «Կաբելի տղերքի» ձերբակալմանը զուգահեռ (իսկ դա հազիվ թե պատահական լինի) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած այս տեղեկատվությունը. «Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որն իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու ուշագրավ դեպք է բացահայտել... բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում...»:

Արդյունքում «Արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի ակտ եւ պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջարդվել շուրջ 1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն»: Ավելին. «պարզվել է, որ ընկերությունը գործարքներ է իրականացրել ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսացող «3 Ջի քոնսթրաքշն», «Ֆեռունսա էյ էմ» եւ «Տեխնիքալ քովենանտ» ՍՊ ընկերությունների հետ: թեպետ 3 ընկերությունները հիմնադրվել են ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, սակայն կազմակերպությունների կառավարումը հանձնվել էր Հայաստանում գործող իրավաբանական խորհրդատվական ընկերությունների»:

Պարզվել է, որ այդ երեք ընկերությունները ստացել են խոշոր հասույթներ՝ «3 Ջի քոնսթրաքշնը»՝ 516 մլն դրամ, «Ֆեռունսա էյ էմ»-ը՝ 187 մլն դրամ եւ «Տեխնիքալ քովենանտ»-ը՝ 557 մլն դրամ:

Այդ օրերին լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, որ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոնն» այն իսպանական ընկերությունն է, որը զբաղվում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարությամբ: Այս ընկերության շուրջ էլի են սկանդալներ եղել, որոնք ժամանակին մարվեց: Բայց այս անգամ հերթական բացահայտումն ընթացքի մեջ է:

Մյուս կողմից, եթե այդ ընկերությունն է շինարարական մրցույթը շահել, ապա ովքե՞ր են «կողքից ծլած» այն մյուս երեքը, որ հարյուր միլիոնավոր դրամներով  հասույթ են ունեցել:

Միայն այն փաստը, որ այդքան աղաղակող խախտումներ կան, արդեն բավական է, որ պարոն Բեգլարյանին շատ հարցեր ուղղվեն:
Վերջում չմոռանանք նաեւ այն լուրերի մասին, ըստ որոնց, պարոն Բեգլարյանը նաեւ ՀՀԿ-ի առաջիկա համագումարում կուսակցության ղեկավար մարմնում իր դիրքը կկորցնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal