Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դուք է՞լ եք գնում Կիրովական

ANALYSIS

Քիչ էր մնացել, որ Վանաձորը դառնար այսպես ասած հայաստանյան ընդդիմադիր տուրիզմի կենտրոն: Բայց քիչ մնալը դեռևս հարցի լուծում չէ: Հենց այդ քիչ մնալն էր, որ խանգարեց այն իրողություն դառնալու: Նոր բողբոջ տվող ընդդիմադիր դաշինքը միանգամից վերացավ: Գյուղատնտեսները կասեին՝ ցրտահարվեց: Իրականում սա պատահականությո՞ւն էր, կուսակցական անհամերաշխությո՞ւն, ծախվածությո՞ւն, թե՞ պարզապես վրիպում: Հենց այս հարցերին էլ կանդրադառնանք:

Որպեսզի ընթերցողի մոտ թյուր կարծիք չստեղծվի առ այն, որ չարախնդում ենք ստեղծված իրավիճակի շուրջ, ապա միանգամից փաստենք, որ տողերիս հեղինակը երբեք չի հավատացել ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն, իսկ «Լուսավոր Հայաստանի» պարագայում առայժմ կլռենք՝ հաշվի առնելով քաղաքական քայլերի ու գործողությունների սակավությունը: Ո՞ւմ էր ձեռնտու այս շոուն կամ ՀՀԿ ցուցակի առաջատարի լեզվով ասած ̀՝ «կրկեսը»:

Թերևս ՀՀԿ-ական թեկնածուն իրավացի է, բայց միայն կրկեսի մասով: Այն առաջին հերթին ձեռնտու էր հենց իշխանությանը՝ ուղիղ եթեր, բուռն քննարկումներ և այլն: Ցանկացած նորմալ երկրում կամ կառույցի կողմից այս երևույթը կարող է դիտարկվել որպես դեմոկրատիայի եռման աստիճան, երբ անգամ մինչև վերջին պահը պարզ չէ՝ իշխանական թեկնածուն կհաղթի՞, թե՞ շռնդալից պարտություն կկրի: Ու այդ ամենը տեղի է ունենում բուռն բանավեճերի, հոխորտանքների ֆոնին: Հիրավի, քաղաքական նոր ու բարձր մշակույթի տեսլական: Բայց այդպիսի բաներ լինում են միայն ամերիկյան շոուներում: Իրականում, նվաստիս չի կարող խաբել ո՛չ տիկին Բիշարյանի սպառնալից ու հռետորական տոնը (դա ես լսել եմ 2008թ. փետրվարին Ազատության հրապարակի հարթակից, իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո ̀ շատ հուզիչ էր), ո՛չ էլ ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելու հավաստիացումները: Մյուս կողմից՝ անմեղության կանխավարկածը կասկածի տակ չդնելու համար փաստենք, որ միգուցե ՀՀԿ-ական թեկնածուի օգտին քվեարկողները հենց «Լուսավոր Հայաստանից» էին: Սակայն այս վերջինը ևս ապացուցման կարիք ունի: Ակնհայտ է մեկ հանգամանք ̀ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քվեարկեցին այնպես, ինչպես խոստացել էին, իսկ ընդդիմադիր ճակատից 4 անձ չտեղավորվեց նույն գծի մեջ:

Տիկին Բիշարյանի՝ բարոյականության մասին վերբալ քննարկումների լավագույն պատասխանը կտա ժամանակը, սակայն քաղաքականության մեջ բարոյական կատեգորիաները չեն քննարկում:

Արձանագրված փաստն այն է, որ հռչակված ընդդիմությունը, ունենալով իր մանդատները, չկարողացավ պահպանել դրանք: Այլ կերպ ասած՝ այս երեք քաղաքական ուժերից առնվազն մեկը, իսկ մաթեմատիկական հաշվարկների պարզ տրամաբանությամբ՝ երեքն էլ, չկարողացան պահել վանաձորցուն տրված խոստումը: Եթե հաշվի առնենք իդեալական իրավիճակ, ապա վանաձորցին քվեարկել էր կուսակցության օգտին, ոչ թե ավագանու անդամի: Գոնե ընտրության տրամաբանությունն այդ էր հուշում:

Բայց սա Հայաստանն է: Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ հայաստանյան միջավայրում չկա կայացած կուսակցական համակարգ: Բոլոր խնդիրները և հավակնությունները պտտվում են անձերի շուրջ: Ցանկացած անհատ ցանկացած պահի իրեն կարող է վեր դնել կուսակցական որոշումներից: Եվ դա դրվագի համատեքստում շատ բնական է, քանի որ այս պրոցեսին մասնակցող կուսակցություններից գոնե երեքը նպաստել են Հայաստանում մարդ-կուսակցություն համակարգի, այլ ոչ թե գաղափարական եզրաբանության կայացմանը: Եթե մեկի դեպքում այն հաջող դրություն էր այս պահին և հաղթեց, ապա մյուս երկուսի դեպքում առնվազն դարձավ հիմք ̀ սեփական շարքերում անբարոյականներ որոնելու: Կգտնե՞ն: Թող գտնեն և խարազանեն: Չե՞ն գտնի: Ուրեմն կարիք ունեն խմբագրելու իրենց քաղաքական գիծը և հետադարձ հայացք նետելու պատմությանը:

Վահրամ Թոքմաջյան
 
 Past.am վերլուծաբան
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia