Հրատապ կուսակցական լյուստրացիա.Pressmedia.am
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆPressmedia.am-ը գրում է.
Հայաստանի անկախացումից ի վեր, որքան առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ, լյուստրացիան առաջնային կարևորության խնդիր է։ Դեռևս 1990-ականներին Առաջին գումարման Ազգային ժողովում կար նախաձեռնություն՝ սկսել լյուստրացիայի գործընթաց և պարզել ու հրապարակել խորհրդային անվտանգության մարմինների գործակալական ողջ ցանցը։ Այս նախաձեռնությունը տապալվեց և չհասցրեց նաև մտնել ԱԺ օրակարգ գուցե նաև այն պատճառով, որ հենց Ազգային ժողովում կային պատգամավորական մանդատ ստացած գործակալներ։ Լյուստրացիայի անհրաժեշտությունը, սակայն, տարիների ընթացքում չնվազեց և ըստ էության մինչ օրս այն մնում է հրատապ ազգային անվտանգության խնդիր, եթե, իհարկե, հենց Ազգային անվտանգությունը չէ ամենամեծ գործակալական ցանցը։
Վանաձորյան իրադարձություններն իրենց հերթին ցույց տվեցին, որ լյուստրացիա պետք է անեն նաև հայաստանյան քաղաքական կուսակցությունները, քանի որ, եթե ընդունենք, որ Հանրապետականի կամ Հանրապետականի թեկնածուի հետ քաղաքական կուլիսային համաձայնության հետևանք չէին Վանաձորի քվեարկության արդյունքները, այլ 4 անդամի դավաճանության հետևանք, ապա ակնհայտ է դառնում, որ իշխանությունն ունի իր ներդրված գործակալները և՛ ԲՀԿ-ում, և՛ ՎՀԿ-ում, և՛ ԼՀԿ-ում։
Շարունակությունը՝ այստեղ: