Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պաշտոնը պատասխանատվություն է, այլ ոչ թե իրավունք ու վայելք

INTERVIEW

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի hետ.

- Պարոն Կարապետյան, Վանաձորում ավարտվեցին ավագանու ընտրությունները, իսկ վերջինիս կողմից քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ ցուցակի առաջին համարը՝ Մամիկոն Ասլանյանը: Մինչ ընտրությունները տարբեր խոսակցություններ կային, որ նրա թեկնածությունն առաջադրելու հարցում Դուք եք աջակցել: Սակայն ամբողջ ընտրությունների ընթացքում Դուք որեւէ կերպ չարտահայտվեցիք:

- Ճիշտ եք նկատել, որ նախընտրական ողջ ընթացքում որեւէ կերպ չեմ արտահայտվել, եւ դա մտածված քայլ է եղել: Այո, դրական վերաբերմունք ունեցել եմ, եւ Մամիկոն Ասլանյանի՝ որպես ցուցակի առաջին համարի թեկնածության առաջադրման փուլում իմ դիրքորոշումն այդպիսին է եղել: Սակայն ընտրական գործընթացի ժամանակ չեմ արտահայտվել մի պարզ պատճառով. հասարակությունն ինքը պետք է իր որոշումը կայացնի եւ հետագայում նաեւ պահանջի իր կողմից ընտրված համայնքի ղեկավարից: Անկախ նրանից, թե ես ինչ եմ մտածում, չպետք է խանգարել, որ մարդն իր կամքով, իր պատկերացումներով կատարի իր քվեարկությունը: Ուստի, կրկնում եմ, չնայած իմ դրական վերաբերմունքին, չեմ ցանկացել իմ կողմնակիցներին արհեստականորեն ուղղորդել:

- Այնուամենայնիվ, կարծում եմ, հետեւել եք ընթացքին: Գո՞հ եք նախընտրական արշավից:

- Բնականաբար, հետեւել եմ եւ ափսոսում եմ հատկապես երկու (եթե էլի դեպքեր եղել են, որոնց տեղյակ չեմ, ներողություն եմ խնդրում) միջադեպի առումով, երբ ուղղակի անթույլատրելի վերաբերմունք դրսեւորվեց իմ կողմից շատ հարգված մարդկանց հանդեպ: Թե Վանաձորի Ավետարանական հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանի (որին ես համարում եմ լուսավոր ու մտավորական մարդ), թե գրող Սամվել Խալաթյանի ընտանիքի հետ կապված միջադեպերն ուղղակի անթույլատրելի եւ դատապարտելի են, եւ եթե ընտրական գործընթացներ չլինեին, գուցե ինքս ռեակցիա տայի: Իսկ մնացյալ առումներով, ընդհանուր առմամբ՝ գոհ եմ, քանի որ, չնայած մասնակի թերություններին, թե ՀՀԿ-ն, թե «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն, ՀՅԴ-ն, բարեբախտաբար, կեղտոտ տեխնոլոգիաներ չկիրառեցին: Ինքս իմ կողմից ուղղակի ամեն ինչ արել եմ, որպեսզի առավելապես պահպանվեն քաղաքակիրթ ընտրարշավի կանոնները, եւ թույլ չտրվի ընտրարշավը տեղափոխել անձնական վիրավորանքների, անվանարկումների ու վարկաբեկումների դաշտ: Ցավոք, որոշ դեպքերում նույնը չես կարող ասել սոցիալական ցանցերում այդ ուժերի ֆեյքերի մասին, որոնք հաճախ դուրս էին գալիս թույլատրելիի բոլոր սահմաններից: Եվ երեւի թե բոլոր քաղաքական ուժերը նաեւ այս դաշտի մասին պետք է լրջորեն մտածեն: Ի վերջո, ընտրություններով կյանքը չի ավարտվում, ընտրություններին հաջորդում են այլ օրեր, երբ միմյանց աչքերի մեջ պիտի նայենք:

- Իսկ ընտրությունների արդյունքից գո՞հ եք:

- Այստեղ արդեն իմ գոհ կամ դժգոհ լինելն ամենաէականը չէ: Կարեւորը, որ ընտրողների քվեն ստացած քաղաքապետը կարողանա արդարացնել ընտրությունների արդյունքները: Իմ խորհուրդն է Վանաձորի նորընտիր քաղաքապետին՝ անձնական մոտեցումներն ու նկրտումները մի կողմ դնել եւ աշխատել մարդկանց համար, լինել բոլորի քաղաքապետը՝ անկախ նրանից, թե նրանք որ քաղաքական ուժին են ձայն տվել: Միշտ պետք է հիշել, որ պաշտոնը ժամանակավոր է, առաջնայինը պատիվն ու արժանապատվությունն են, նաեւ՝ կատարված աշխատանքը: Ես հասկանում եմ, որ համայնքային բյուջեի, նաեւ պետբյուջեից ստացվող միջոցների սղության պայմաններում լուրջ չէ շատ արագ ու կտրուկ փոփոխություններ ակնկալել, թեկուզեւ լրացուցիչ ձայներ կորզելու համար քաղաքական ուժերը չարդարացված մեծ սպասելիքներ առաջացրին: Համայնքի բյուջետային մուտքերը տարեկան նույնիսկ 10 մլրդ. դրամով ավելացնելու պարագայում տասը տարում հազիվ հնարավոր կլինի վերականգնել 1985 թվականի Վանաձորի բնակֆոնդը, վերականգնել բոլոր ճանապարհները: Իսկ ակնկալվող մուտքերը հողի հարկից, գույքահարկից կամ տեղական այլ տուրքերից, ինչպես նաեւ պետբյուջեից տրվող գումարները, բնականաբար, ներկայումս հեռու են նման թվեր ապահովելուց: Կարելի է եւ պետք է մտածել որոշակի վարկային ռեսուրսներ ներգրավելու մասին, թեկուզ դրանց սահմանագիծն էլ մեծ չէ, եւ պետք է շատ զգույշ մոտենալ այդ հարցին: Սակայն վերոնշյալը հիմք չէ ձեռքերը ծալած նստելու: Առաջին հերթին ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման շնորհիվ հնարավոր է տեսանելի ու շոշափելի արդյունքներ արձանագրել: Մեր հասարակությունը բավական գիտակից է. եթե մարդիկ տեսնում են, որ ջանք է գործադրվում, սակայն հնարավորությունները չեն բավարարում, ընկալում են: Բայց եթե զգում են, որ հնարավորությունների սղության հետ նաեւ անսիրտ ու անարդար վերաբերմունք կա, հիասթափվում են: Կարծում եմ՝ հիասթափությունը հենց մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որը հանգեցնում է քաղաքական ուժերի նկատմամբ բացասական վերաբերմունքի, արտագաղթի եւ այլն: Իսկ նման մթնոլորտում նույնիսկ լավագույն ծրագրերը հնարավոր չէ կյանքի կոչել: Բոլորս շատ լավ գիտենք, որ մարդիկ սոցիալապես ծանր վիճակում են, սակայն այդ վիճակն առավել է խորանում, երբ առնչվում են տեղական մանր ու միջին չինովնիկների կողմից անարդարացի վերաբերմունքի: Նորընտիր քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լինի հնարավորինս վերացնել չինովնիկական քաշքշուկները, անտարբերությունը մարդկանց խնդիրների նկատմամբ, անարդարությունը եւ համանման այլ խնդիրներ: Ես ծնունդով լոռեցի եմ եւ չեմ կարող, բնականաբար, անտարբեր մնալ մարզի որեւէ բնակավայրի, որեւէ քաղաքացու առնչվող խնդիրներին: Պաշտոնը պատասխանատվություն է, այլ ոչ թե իրավունք ու վայելք: Ցավոք, հենց այս հոգեբանության բացակայությունն է հաճախ մեր «տունը քանդել»: Անթերի մարդ չկա, սակայն յուրաքանչյուրս մեր տեղում մեր պատասխանատվության չափը պիտի գիտակցենք: Միայն վերին էշելոններում ընթացք ստացած փոփոխություններով շատ բանի չենք հասնի: Փոփոխությունները պետք է սկսել ներքեւից եւ, առաջին հերթին՝ հոգեբանության փոփոխությամբ, որ ոչ թե ամեն մի չինովնիկ մտածի, թե ինչպես այսօր մի բան գողանա, որ տուն տանի, այլ պատասխանատվություն զգա երկրի ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա համար: Երկիրը մեկինը կամ երկուսինը չէ, այլ՝ բոլորինս: Եվ եթե մասնավորաբար Մամիկոն Ասլանյանն ու իր թիմն աշխատեն վերը նշված խնդիրների ուղղությամբ, ապա կունենան իմ ամբողջական աջակցությունը: Հակառակ դեպքում, թեկուզ դարձյալ կլինի աջակցություն իմ կողմից, սակայն նաեւ կարժանանան սուր քննադատության: Իսկ աջակցություն միշտ կլինի, քանզի մենք մեր տարաբնույթ ծրագրերով ոչ թե այս կամ այն համայնքի ղեկավարին կամ պաշտոնյային ենք օգնում, այլ ժողովրդին, մեր հայրենակիցներին, մեր պետությանը:

- Իսկ այն, ինչ կատարվեց ավագանու առաջին նիստում, երբ 13 (լավ, ՀՅԴ-ն էլ հետը՝ 15) մանդատ ունեցող թեկնածուն 19 քվեով ընտրվում է քաղաքապետ, նորմա՞լ եք համարում:

- Որքան էլ ես շահագրգիռ կողմ լինեմ, միեւնույն է, զուտ քաղաքականության տեսակետից ցավում եմ կատարվածի համար: Ոչ թե նրա համար, որ ՀՀԿ թեկնածուն է ընտրվել, այլ նրա համար, թե ինչ կատարվեց իրականում: Եթե ընտրողների մոտ որպես ընդդիմադիրներ ներկայացած քաղաքական ուժերը համատեղ համաձայնագիր են ստորագրում, բնականաբար ենթադրելի է, որ պետք է պահպանեին իրենց իսկ կնքած համաձայնությունը: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Եվ առկա վիճակից առաջին հերթին եզրակացություններ պետք է անեն հենց այդ ուժերը, քանզի եթե մի լոկալ տարածքում երեք քաղաքական ուժեր չեն կարողանում գտնել 18 վստահելի, հավատարիմ մարդ, ապա դա ինքնին մտահոգիչ է հատկապես եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին, երբ պետք է կարողանան վերահսկել ընտրական գործընթացը: Ընդ որում՝ սա բացասական հետեւանքներ կարող է ունենալ նաեւ հետագայի համար, քանի որ ցանկացած իշխանություն, երբ զգում է, որ կարող է իրեն ձեռնտու արդյունք ապահովել այս կամ այն ճանապարհով, առավել հանգիստ է զգում իրեն: Իսկ դա անթույլատրելի է: Մյուս կողմից՝ գտնում եմ, որ արդարացված չէ բոյկոտելու քաղաքականությունը: Քաղաքը բազում խնդիրներ ունի, եւ եթե ամիսներ շարունակ կաթվածահար արվի քաղաքապետարանի գործունեությունը, հազիվ թե հնարավոր լինի որեւէ արդյունքի հասնել: Չէ՞ որ վանաձորցին միայն ՀՀԿ-ին չէ ձայն տվել, այլ նաեւ նշյալ ուժերին: Իսկ ինչի՞ համար է քվե տվել ընտրողը, բոյկոտելո՞ւ: Ես ուզում եմ հավատալ, որ նշյալ ուժերի խնդիրը Վանաձորում դրականորեն ինչ-որ բան փոխելն է, այլ ոչ թե սոսկ պաշտոնը: Ինչ վերաբերում է վերոնշյալ չորս հոգուն «հայտնաբերելուն», ապա չեմ կարծում, թե դա է այսօր գերխնդիրը: Իրականում, իմ համոզմամբ, նույն այդ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները եւ զսպող դեր ունենան տեղի իշխանությունների համար, որպեսզի համատեղ ջանքերով՝ թե համագործակցությամբ, թե քննադատությամբ հնարավոր լինի Վանաձորի ու վանաձորցիների համար դրական գործ անել: Ոչ ոք որեւէ ուժի ինչ-որ բան սովորեցնելու կամ խրատելու իրավունք չունի, այդ թվում՝ ես: Ուղղակի, առիթից օգտվելով, ներկայացրի իմ տեսակետը: Իսկ թե որքանով դրանք հաշվի կառնվեն թե տեղական իշխանությունների, թե ընդդիմադիրների կողմից, ժամանակը ցույց կտա:

- Պարոն Կարապետյան, առիթից օգտվելով, առավել եւս, որ խոսեցիք վերին էշելոններում տեղի ունեցող փոփոխությունների մասին, կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքն այդ փոփոխությունների վերաբերյալ:

- Ես մեկ անգամ արդեն ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին:

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal