Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԿԲ «կռուտիտը»

ANALYSIS

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որտեղ ի մասնավորի նշվում էր. «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»։

Ի զարմանս ընթերցողների՝ Կենտրոնական բանկն այս անգամ արձագանքեց։ Սովորաբար ԿԲ-ն չի արձագանքում և չի պատասխանում նման հայտարարություններին և պնդումներին, բայց այս անգամ, ինչպես նշվում է հայտարարության տեքստի մեջ, կառույցի պատասխանատուները արել են բացառություն։

Տարածած հայտարարության մեջ նրանք նշում են. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը՝ որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց: Հաշվի առնելով, որ այսօր հրապարակայնորեն ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին Նախագահին.

1.Դեֆոլտ՝ տվյալ դեպքում նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում:

2.Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի, և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»:

Սա իհարկե, պարզագույն փախուստ է իրականությունից կամ հասարակությանը հանգստացնելու միջոց։ Այն, որ ԿԲ-ի մասին հասարակության մեծ մասի վերաբերմունքը դրական չէ, պարզապես մեղմ ասված արտահայտություն է և ոչ թե իրավիճակի իրական գնահատական։ Հայաստանի տնտեսության ներկայիս խայտառակ իրավիճակի համար նաև պատասխանատու է այս կառույցը, որն իր ամենատարբեր կուրսային քաղաքականություններով, մեկ քաղաքացու չէ, որ սնանկության է հասցրել։ Բայց ինչո՞ւ նրանք չեն լռում հիմա։ Պատասխանն ակնհայտ է։ Հատկապես վերջին փուլում հիմնադիր նախագահը ցույց է տալիս խիստ վերկուսակցական դիմագիծ։ Նրա բոլոր հայտարարությունները բացառապես վերաբերվում են պետագիտակցման համակարգի կայացմանը, իսկ գործողությունները բխում են բացառապես ՀՀ պետական շահերից, ուստի այս կոլիբրի գործիչը չէր կարող հենց այնպես անել մի հայտարարություն, եթե չունենար իրական հիմքեր։

Տողերիս հեղինակը կարծում է, որ այդ հայտարարության վրա աշխատել է մասնագիտական լրջագույն խումբ, որի տված եզրակացության հիման վրա առաջին նախագահն անում է այդ հայտարարությունը։ Իհարկե, ընդդիմադիրները կարող են նշել, որ այս հայտարարությունը միջոց էր պարզապես իր մասին ևս մեկ անգամ հիշեցնելու համար, իսկ ավելի մեծ երևակայություն ունեցողները կարող են այս հայտարարության տակ նոր քաղաքական գործընթացների սկիզբ և մեկնակետ տեսնել։ Բայց, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա իրականությունը, իսկ մեզ մնում է միայն հիշեցնել, որ շուրջ քսան տարի առաջ գրված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում շարադրված դրույթներն առայժմ իրականություն են դառնում կետ առ կետ։

Վահրամ Թոքմաջյան
 
 Past.am վերլուծաբան
ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023