Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀԱՊԿ հեքիաթը կամ Հայաստանը դառնում է «իզգոյ»

ANALYSIS

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանն առավելապես աչքի ընկավ իր կցկտուր ու անշուք անցուդարձով։ Նստաշրջանին անգամ ինտրիգ չհաղորդեց Պուտինի այցը, որը նույնպես հատուկ ուշադրության չարժանացավ։ Ըստ էության, այստեղ հատուկ ուշադրության որևէ հիմք էլ չկար, քանի որ այցը տևեց ընդամենը մի քանի ժամ։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումն անցավ խիստ գաղտնիության պայմաններում, և լրատվամիջոցներն անգամ մեծ ջանքերի գնով չէին կարող որևէ տեղեկություն ստանալ քննարկվող հարցերի կամ խնդիրների շրջանակների մասին։

Այս ամենով հանդերձ, Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նստաշրջանը հերթական անգամ ցույց տվեց վաղուց արդեն ակնհայտ այն իրողությունը, որ ՀԱՊԿ-Հայաստան շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև որոշ դեպքերում տրամագծորեն հակառակ բևեռներում են գտնվում։ Ըստ էության, իր ստեղծման օրվանից ՀԱՊԿ-ն գործնականում որևէ կերպ չի աջակցել կամ օժանդակել կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանին։ Ավելին, վերջին իրադարձություններից կարելի էենթադրել, որ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասի համար Հայաստանը ցանկալի գործընկեր չէ։ Մասնավորապես, նստաշրջանին Երևան չէր ժամանել Նազարբաևը՝ հիվանդության պատրվակով, սակայն սա դեռ ամենը չէ։ Դեռևս ապրիլին կայանալիք նստաշրջանում պետք է որոշվերՀԱՊԿ քարտուղարի հարցը, որը պետք է փոխարիներ Բորդյուժային։ ՀԱՊԿ քարտուղարին, կարգի համաձայն, այս տարի պետք է ներկայացնի Հայաստանը, որի թեկնածությունը պետք է հաստատվի կոնսենսուսով։ Ապրիլյան նստաշրջանը,  ինչպես հայտնի է, հետաձգվեց գլխավորապեսԱդրբեջանի հետ պատերազմական գործողությունների պատճառով։

Հոկտեմբերի 14-ին ևս, նստաշրջանի արդյունքների մասին Սերժ Սարգսյանի կցկտուր ելույթից հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցի քննարկումը տեղափոխվել է տարեվերջին Սանկտ Պետերբուգում կայանալիք հերթական նստաշրջան։ Սա նշանակում է, որ կա՛մ Հայաստանը չի կարողանում ներկայացնել իր թեկնածուին, կա՛մ վերջինիս շուրջ առկա են արմատական հակասություններ։ Ամեն դեպքում, հայտնի չէ անգամ, թե ում թեկնածությունն է առաջադրում հայկական կողմը։

Հաջորդ կարևոր կետը, որն այդպես էլ իրականություն չդարձավ, ԼՂՀ կարգավորման շուրջ համատեղ հայտարարության բացակայությունն էր։ Այս կապակցությամբանորոշ կերպով նշվեց, որ ՀԱՊԿ ղեկավարներն աջակցում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Այս աջակցությունը, բնականաբար, ոչինչ չի նշանակում և որևէ արժեք չունի գործնական և տեսական առումներով : 

Նստաշրջանի փոքրիշատե ինտրիգային դրվագը Ալեքսանդր Լուկաշենկոյի էմոցիոնալ հայտարարություններն էին առ այն, որ վերջապես պետք է ստիպել աշխարհին ու ՆԱՏՕ-ին ճանաչել ՀԱՊԿ-ը՝ որպես լուրջ կառույց։ Թերևս Լուկաշենկոյի հենց այս պնդումից էլ ակնհայտ երևում է, որ ՀԱՊԿ-ն ընդամենը թղթի վրա և զուտ ֆորմալ առումով կազմակերպություն է, որի գործնական դերակատարությունը առնվազն կասկածելի է։

Ի հավելումն՝  ռուսական մամուլի անդրադարձը երևանյան նստաշրջանին խիստ բացասական շեշտադրումներով էր, իսկ որոշ դեպքերում էլ շրջանցում էր կոռեկտության ու լրագրողական էթիկայի նորմերը, մասնավորապես Սերժ Սարգսյանի եզրափակիչ ելույթի վերաբերյալ հրապարակումներում։

Նման պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում վերածվում է «իզգոյի», ինչն արդեն իսկ հարց է առաջացնում, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել անդամակցությունը մի կառույցին, որը գործնականում ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, չի աջակցում որևէ գործնական հարցում, այլև հաճախ գործում է Հայաստանի շահերի դեմ։

Հ. Գ. Վերջապես պարզապես աբսուրդ է, երբ Հայաստանը միայն ՀԱՊԿ անդամ լինելով՝ պետք է սպառնալիք դիտարկի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak