Քննիչը ցուցմունք է արձանագրել, որը մեղադրյալը չի տվել. հարուցվել է քրգործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացի Հայկ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իր անչափահաս որդու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի և իր որդու միջև առերես հարցաքննության ժամանակ քրեական գործը քննող քննիչը ցուցմունք է արձանագրել, որը մեղադրյալը չի տվել: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:
Քաղաքացի Հայկ Ա.-ի հաղորդման հիման վրա քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



