Երևան, 01.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յո՞ երթաս.... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փորձում է հիմնվել երկարաժամկետ կանխատեսումների և վստահելի փոխգործակցության վրա, այլ իրավիճակային իրադարձությունների, որոնք մի պահ կարող են ձեռնտու լինել, իսկ որոշ ժամանակ անց լիովին փոփոխության ենթարկվել։ Արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել շատ բարդ իրավիճակի մեջ, իսկ դրա հիմքերն արդեն իսկ տեսանելի են։

Այս տարվա հունվարին Հայաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, իսկ օգոստոսին Վաշինգտոնում պայմանավորվածություն ձեռք բերվեց «Թրամփի ուղի» ճանապարհի գործարկման մասին։ Մինչ այդ ՀՀ իշխանություններն ակտիվորեն առաջ էին մղում Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ օրակարգը։ Սակայն շատ արագ մոռացան դրա մասին ու սկսեցին իրենց հայացքը միանգամից հառել դեպի Վաշինգտոն։ Բնականաբար, Վաշինգտոնը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը որոշակի անհանգստություն է առաջ բերում Թեհրանում և Մոսկվայում։ Բայց ամենազարմանալին այն է, որ Վաշինգտոնի հետ համագործակցության կարևորությունն ընդգծելու հետ մեկտեղ, Փաշինյանն իր հայացքն ուղղում է նաև դեպի այնպիսի միավորում, ինչպիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, որտեղ, ինչպես գիտենք, գերակա դիրք է զբաղեցնում Չինաստանը, որն իր շուրջը ձևավորված հաթակների միջոցով փորձում է միավորել Գլոբալ Հարավի երկրներին ու մարտահրավեր նետել ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան աշխարհակարգին։

Ու այս պայմաններում Հայաստանը ՇՀԿին անդամակցության հայտ է ներկայացնում, սակայն այդ հայտը մերժվում է Պակիստանի կողմից, որի հետ համատեղ կոմյունիկե է ընդունվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Ստացվում է, որ փորձ է կատարվում հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, սակայն Իսլամաբադը նույնիսկ դրանից հետո չի հրաժարվում հակահայկական քայլերից, ու ապագայում ևս չպետք է բացառել նմանատիպ գործելակերպը։

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, թե Արևմուտքում ինչպես կարող են ընդունել Հայաստանի՝ ՇՀԿ անդամակցության ձգտումները։ Բայց այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Փաշինյանը ոչ միայն այցելի Չինաստան՝ ՇՀԿ գագաթաժողովին մասնակցելու (ինչը սխալ չէ), այլև փորձի ավելի շատ ձգտել դեպի Պեկին։ Ավելին, դրա շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարություն ընդունվեց, որում հայկական կողմն ընդգծում է, թե «վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի և աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին»։ Իհարկե, Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի նման երկրի համար ուղղակի անհրաժեշտություն է, բայց արդյո՞ք Թայվանի հարցն այն թեման է, որի մեջ Հայաստանը պետք է ներքաշվի՝ հաշվի առնելով, որ ամերիկյան կողմը էական ջանքեր է գործադրում Թայվանի անկախությունը և ժողովրդավարական կարգերը պաշտպանելու ուղղությամբ։

Բնականաբար, այսպիսի քայլերից հետո Արևմուտքում կարող են Հայաստանին ընդունել որպես անկայուն ու անվստահելի գործընկեր, որի ղեկավարությունն իրենց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնությունների ձեռք բերումից հետո վազում է Չինաստան՝ այդ երկրի հակաարևմտյան օրակարգը սպասարկելու համար։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի՝ Արևել յան Ասիա այցելության հաջորդ հանգրվանը Չինաստանի տարածաշրջանային մրցակից համարվող Ճապոնիան էր, որը վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը Պեկինի աճող ամբիցիաները զսպելու հարցում։ Ճիշտ է՝ Հայաստանի և Ճապոնիայի ղեկավարների միջև հանդիպում տեղի ունեցավ, սակայն այդպես էլ որևէ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ չստորագրվեց։ Ճապոնիա այցելության թերևս ամենագլխավոր արդյունքն այն էր, որ Փաշինյանին տպավորել էր այն հանգամանքը, որ այդ երկրում աղբ չկա, ու աղբամանները բացակայում են։ Այնինչ, նա կարող էր ավելի շատ ուշադրություն դարձնել Ճապոնիայի տնտեսական մոդելի ու տեխնոլոգիական զարգացման փորձի վրա, որի շուրջ համագործակցությունն առավել քան օգտակար կլիներ Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրողություններին, ապա ՀՀ իշխանությունները որդեգրել են թուրքական ու ադրբեջանական պահանջները հետևողականորեն բավարարելու գործելակերպ, ինչը խոր անվստահություն է առաջ բերում նրանց նկատմամբ Մոսկվայում և Թեհրանում։ Բայց այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը փորձում է պրոռուսական երևալ, դրա շրջանակներում Չինաստանում Փաշինյանը հանդիպում է Պուտինին, հավաստիացնում, որ հակառուսական քայլերի չի գնա։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները ջանքեր են ներդնում Թեհրանին ներկայացնել, որ երբեք հակաիրանական դաշտ չեն մտնի։

Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը միաժամանակ փորձում է բավարարել աշխարհաքաղաքական բոլոր ուժերին, ընդ որում՝ նույնիսկ նրանց հակասությունների դաշտ մուտք գործելու միջոցով, ինչն իրականում ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն է, այլ այնպիսի պատկեր է արտացոլում, որ տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերից ոչ մեկը հայկական կողմին չի վստահում։ ՀՀ իշխանությունների որոշումներն ու քայլերը տարերային են ու տատանողական, և կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանն այսպիսի գործելակերպով չի կարող շահած դուրս գալ։ Նոր աշխարհակարգի ձևավորմանը զուգահեռ Երևանը պետք է կողմնորոշվի, թե որտեղ է իր տեղն ու դիրքը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է Վթար՝ Արարատի մարզում․ կա տուժածՁյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա օրերի եղանակը2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի․ Արտյոմ ՎարդանյանԱմանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով.Արման Վարդանյան Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող 2026-ը դառնա միասնականության, վերածննդի ու հույսի տարի․ Գագիկ ԾառուկյանԻդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ (տեսանյութ) Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը Թրամփի և նրա ընտանիքի կարողությունը 15 ամսում աճել է մոտ 70%-ով. Bloomberg 2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի․ Նաիրի Սարգսյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Ամանորի կապակցությամբԱմանորին ընդառաջ տիկնոջս հետ միասին այցելեցինք մեր հերոս Ռոզալիա տատիկին․ Մհեր ԱվետիսյանՑանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անցած տարվա ընթացքում եղել են մեր կողքին․ Ավետիք Չալաբյան Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հայրն է 15.12. 2025թ. ԱԱԾ մեկուսարանից հրապարակված` Սամվել Կարապետյանի ծրագրային հոդվածը ուժեղ Հայաստանի մասին Մեսսի՛ ջան, մենք քո մեջքին ենք. Ուժեղ թիմ ուժեղ Հայաստանի համար․ «Մեր ձևով» շարժումՎաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Իրանի և Վենեսուելայի միջև ռազմшտեխնիկական համագործակցության դեմ Լարսը փակ է․ Շիրակի մարզում տեղում է ձյուն Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել 46 երկրի և մեկ վարչական միավորի հետ․ էկոնոմիկայի փոխնախարար Կենդանակերպի միայն այս նշանները կկարողանան սկսել տարին առանց ծանրության. ո՞վ կա ցուցակում Porsche-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 173,000 մեքենա՝ տեսախցիկների հետ կապված խնդիրների պատճառով 2025 թվականի անկումային հնգյակը․ ովքեր են ամենաշատը կորցրել իրենց տրանսֆերային արժեքներն անցնող տարում Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը․ Axios Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի «Ирония судьбы, или С легким паром» խորհրդային կատակերգությունն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի լավագույն ամանորյա ֆիլմերի ցանկում ՖԻՖԱ-ն Դուբայի սպորտային խորհրդի հետ համագործակցությամբ նոր մրցանակաբաշխություն կհիմնի, որը կփոխարինի The Best մրցանակին Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության․ Արմեն Աշոտյան Մել Գիբսոնը և Ռոզալինդ Ռոսը բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, քրիստոնյա պատшնդները պետք է տուն վերադառնան, իսկ Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն. Ռոբերտ Ամստերդամ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթից հետո Թրամփն ասել է, որ Ռուսաստանն անպարտելի տեսք ունի․ The New York Times Գետափում բшխվել են «Lexus»-ը, «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վերջինը բաժանվել է 2 մասի․ կան վիրшվորներ Եթե Շարան ռևшնշ է ցանկանում, կարող ենք անցկացնել 10 րոպեանոց գnտեմարտ. Արման Ծառուկյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խորին շնորհակալություն, Մեծարգո պարոն նախագահ․ Մհեր Ավետիսյան Երևանում վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար որոշ ժամերի երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու․ ՆԳՆ Ինչպես է Թրամփի թիմը Կիեւին թակարդի մեջ գցել տարածքային վեճերի հարցով Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց և 49 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն Վրաստան-Ադրբեջան սահմանին 18,5 միլիոն դոլար արժողությամբ 157 կգ հերոին Վրաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձ է կանխվել Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 14-18 աստիճանով Ուկրաինական անօդաչուները, որոնք փորձել էին գրոհել Պուտինի նստավայրի վրա, թռել են Սումիի և Չեռնիգովի շրջաններից․ ՌԴ ՊՆ Արարատ քաղաքում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի Դեկտեմբերի 31-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակին Սեր, խաղաղություն և երջանիկ կյանք. զինվորների մաղթանքը՝ Նոր տարվա առթիվ Կփորձենք միմյանց ավելի լավ ճանաչել, քան նախկինում. ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր տարվա առթիվ Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնների նկատմամբ 2026 թվականը կարող է վճռորոշ լինել ինչպես Գերմանիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար. Մերց Հակաեկեղեցական արշավը տապալվել է․ իշխանությունը փնտրում է ելք ստեղծված իրավիճակից