Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինքնաժխտում՝ հանուն... ոչնչի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարելի է քրիստոնեաբար ցավ ապրել այն 10 դեռևս եպիսկոպոսական աստիճան ունեցող անձանց կորստի համար, որ ինքնակամ որոշեցին սպասարկել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մանր, ոչ հոգևոր շահերն ու միացան Հայ առաքելական եկեղեցին կործանելու արշավին: Նրանք արագորեն վերածվեցին ՔՊ-ի ու Փաշինյանի քարոզչական գործիքի ու անմիջապես սկսեցին ինտենսիվ շահագործվել:

Հակաեկեղեցական արշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին թիրախներ են պետք, հասկանալի է՝ ոչ վերոնշյալների շարքից, այլ նրանց, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, ուխտին, Եկեղեցուն ու Վեհափառին: Դրանցից մեկը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն է: Մանրամասների մեջ չխորանանք, երեկ Սրբազանն ինքը ասուլիս տվեց ու բոլոր հարցերին պատասխանեց:

Այստեղ մի շարք այլ հետաքրքիր հանգամանքներ կան: Օրինակ՝ դիվանապետին վերագրվող անհասկանալի տեսանյութը փորձաքննության է տրվում, և բացի այն, որ անհավատալի կայծակնային արագությամբ, գրեթե 1 օրում իրականացվում է «փորձաքննություն», ինչը գրեթե անհնար է, այդ ենթադրյալ «փորձաքննության» արդյունքներին ոչ թե տուժողը կամ նրա փաստաբանն են ծանոթանում, այլ ինչ-որ երրորդ, չորրորդ անձեր, հետո նաև «10 եպիսկոպոսները»: Տվյալ դեպքում զուտ աշխարհիկ ու իրավական առումներով գլխավոր մտահոգիչ իրողությունն ու փաստն այն է, որ իրավապահ համակարգը գործնականում սպասարկում է քաղաքական շահեր, դա անում է ոչ միայն անթաքույց, այլև առավելագույն ցինիկ կերպով, անվարան ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքներ: Թեպետ, սա էլ նորություն չէ:

Բայց «10 եպիսկոպոսների» գործիքը Փաշինյանը համարեց թերօգտագործված ու որոշեց շարունակել դրա շահագործումը: Ու, զարմանալի «պատահականությամբ», իշխանական հարթակներով տարածվեց «10 եպիսկոպոսների» (Ագաթա Քրիստիի հայտնի գործերից մեկի վերնագիրն է հիշեցնում) երկարաշունչ ու սրտաճմլիկ հայտարարությունը: Չնայած դրա տակ դրված էին եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների անուններ, այնպիսի տպավորություն էր, որ «հայտարարությունը» հեղինակել կամ առնվազն խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ըստ որում, այն թվերի Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ի ռուս-վրացական բախումից հետո Սահակաշվիլուն խորհուրդ էր տալիս պարտվելու պատճառով անմիջապես հրաժարական տալ:

Դա վատ հորինված պասկվիլ է հիշեցնում: Կամ էլ՝ «քպական» դարձած եպիսկոպոսները որոշել են հրապարակայնորեն ինքնաոչնչանալ: Որն էլ լինի՝ չափազանց ցավալի է նրանց համար: Խնդրեմ, հիացեք: «Քպական» եպիսկոպոսները հայտարարում են, թե 1999 թ. կաթողիկոսական ընտրությունները եղել են անարդար և ահաբեկումներով:

Բացի այն, որ դա գեբելսյան սուտ է, այն հաշվարկված է բացառապես անգետ, աներևակայելի դյուրահավատ, դատողականությունից ու հիշողությունից զուրկ անձերի համար: Նախ՝ Կաթողիկոսի ընտրությունը էապես տարբերվում է քաղաքական ընտրություններից ու դրանց վերաբերյալ Փաշինյանի պատկերացումներից: Հրավիրվել է Ազգային-եկեղեցական ժողով, որը տեղի է ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Մայր տաճարում: Այնտեղ փակ դռների հետևում ժողովի 450 պատգամավորներից 276-ը քվեարկել է Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, իսկ 163ը՝ մյուս թեկնածու Ներսես արքեպիսկոպոս Պոզապալ յանի օգին (11 քվե համարվել է անվավեր): Եվ Կաթողիկոս է ընտրվել առավել ձայն ստացած թեկնածուն՝ ներկայիս Վեհափառ Գարեգին Երկրորդը: Նույնիսկ քվեների թիվն է վկայում, որ, ինչպես ասում են, մրցակցային ընտրություն է եղել: Հա, բոլորն էլ գիտեին, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կցանկանար կաթողիկոս տեսնել Գարեգին Երկրորդին: Բայց դա համարել ահաբեկո՞ւմ...

Լավ, բա դուք Աստծուց մանանեխի հատիկի չափ էլ չեք վախենո՞ւմ:

Ի՞նչ ահաբեկումների կամ անարդարության մասին են հիմա խոսում Փաշինյանի շուրջ խմբված հոգևորականները: Կամ ինչո՞ւ են հիմա խոսում, ավելի քան քառորդ դար սպասելուց հետո: Մտածում են, թե հիշողներ կամ վկաներ չկա՞ն: Իսկ գուցե իրականում հիմա՞ են ահաբեկված...

Ու ովքե՞ր են խոսում, ախր: «Քպական» այդ 10 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս է ձեռնադրվել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ: Ավելին, նրանցից 5-ը արքեպիսկոպոսության պատվին է արժանացել նույնպես Գարեգին Երկրորդի կողմից և օրոք: «10 եպիսկոպոսից» 8-ը թեմերի ղեկավարներ են և այդ հոգևոր պաշտոններին են կոչվել նույնպես Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետության օրոք:

Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է լինում, որ 26 տարի շարունակ ծպտուն չեք հանում, եպիսկոպոսական աստիճան ու կոչումներ եք ստանում, թեմակալական ծառայություն եք ստանձնում նույն Կաթողիկոսից, իսկ հիմա ելել ու աղմկում եք Կաթողիկոսի դե՞մ:

Բայց ամենից բնութագրականն այն է, որ հենց այդ «10 եպիսկոպոսն» է ասում, թե «հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»: Դե, դե...

Վատն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կործանելու իր ճանապարհին Նիկոլ Փաշինյանը շարունակում է անխնա փչացնել բազմաթիվ մարդկանց, որոնք այլ հանգամանքներում գուցե կարող էին հանրությանը օգտակար լինել: Իսկ դրանից ավելի վատն էլ այն է, որ գտնվում են փչացողներ ու փչանալ ցանկացողներ: «Քպականացված» եպիսկոպոսները գործնականում ինքնաժխտվում են, բայց հանուն ինչի՞: Հանուն... ոչնչի:

Եվ մյուս կողմից՝ ուղղակի օրինակելի, Լուսավորչի գահին հիրավի արժանի վարք ու կեցվածք է դրսևորում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա իսկապես քրիստոնեական տոկունության, հաստատակամության ու անսասանության օրինակ է ծառայում իրական հայ քրիստոնյաներիս:

Տեսեք, փաշինյանական ռեժիմը հանիրավի մեղադրանքներով բանտերն է նետել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ, անքննարկելի հեղինակություն ունեցող Միքայել արքեպիսկոպոսին, Բագրատ սրբազանին, նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին: Ավելին, իշխանությունները անձնավորված թշնամանք ու նպատակային թիրախավորում դրսևորելով՝ կալանավորել են Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, գործնականում պատանդ են վերցրել և կալանքով խոշտանգում են: Կաթողիկոսի հասցեին իշխանությունները նպատակային անձնական թշնամանք ու ատելություն են սերմանում, ինչ ասես, որ դուրս չեն տալիս: Ներսից փորձում են պառակտում մտցնել Եկեղեցում: Ու սրանք դեռ հրապարակային երևացող ճնշումներն ու շանտաժն են:

Բայց Գարեգին Երկրորդը աներեր կանգնած է մեր Ազգային եկեղեցու պաշտպանության դիրքում՝ գիտակցությամբ, որ հակառակ պարագան կնշանակեր 1724-ամյա Եկեղեցու փլուզում ու կործանում՝ հուրախություն մեր ազգի թշնամյաց:

Մարդկանց բուն նկարագիրը փորձությունների ժամանակ է երևում: Ու, փառք Աստծո, որ մեր Եկեղեցու վրա անարգ հարձակման այս դաժան փորձության պահին Լուսավորչի գահին այդպիսի հոգևոր առաջնորդ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Մարտի 30-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ ՎարդևանյանՄակրոնը Պապիկյանին «Պատվո լեգեոն» շքանշան է շնորհել Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հետ ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԱվանեսյանը պնդում է՝ ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերը բարձրացել են 20, 40, 50 և 100 տոկոսով Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանԵՄ-ում մտադիր են գաղտնի պահել տվյալները նույնիսկ ԱՄՆ-ից․ աճում է անվստահությունը դաշնակիցների միջև Ուկրաինայի հարվածների նոր մարտավարությունը բացահայտվել է․ թիրախում՝ էներգետիկան և մետալուրգիան Միասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանըԵս ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԿյանքից հեռացել է ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Իրանում հայ համայնքն առաջին զոhն ունի Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում Ասիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղում (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել ԱՄԷ-ին Իրանի հասցրած հարվածների զոհ է դարձել յոթ խաղաղ քաղաքացի FLYONE ARMENIA-ն հունիսի 12-ից կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Ալմաթի – Երևան երթուղով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԱդրբեջանում երկրաշարժ է եղել Իրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՏարածաշրջանում երկրաշարժ է եղելՄենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԻրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը ՀՀ–ում uպանված 23-ամյա չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային, հnւղարկավորեցին․ ո՞վ էր uպանել նրան Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՄեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ Քոչարյան 24-ամյա տղան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ զինվորականներին թունավորելու փորձի համար