Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղ երբ ու ինչպես են նշում Ամանորը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր տարին (Ամանոր, Նավասարդ) տոն է, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցներում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։

Տարին ժամանակի սահմանն է, որը վերցվել է բնությունից։ Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մեկ լրիվ պտույտ Արեգակի շուրջ։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էին պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալու հետ։ Եվ ահա, այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։ Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ առաջին անգամ Հին Հռոմում սկսել են նշել մ.թ.ա. 153 թվականից, և դա կապված է եղել նրա հետ, որ այդ օրն են պաշտոնական պարտականություններին անցել հռոմեական կոնսուլները: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերել են երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ հետ: Հռոմի կայսր և գլխավոր քուրմ Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին մտցվել է նոր՝ Հուլ յան օրացույց և վերջնականապես հաստատվել է հունվարի 1-ը՝ որպես նոր տարվա սկիզբ: Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) Նոր տարին տոնում է հունվարի 1-ին՝ ըստ Գրիգորյան օրացույցի: Քանի որ Հուլ յան և Գրիգորյան օրացույցների միջև առկա է 13 օրվա տարբերություն, ստացվել է այնպես, որ Հուլ յան օրացույցով Նոր տարին տեղափոխվել է հունվարի 14-ը, որը և հանդիսանում է բոլորին հայտնի Հին Նոր տարին, որը որոշ երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) մարդիկ նույնպես նշում են: Ավանդական չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրն ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։ Հրեական Ռոշ Հաշանա տոնը ( տարեգլուխ) Փասախից 163 օր հետո է լինում (սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ը)։ Այդ օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը։ Հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը) անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն վերադառնալու օրերը)։ Հին պարսիկները նոր տարին նշել են գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ին։ Տոնը կոչվել է «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվել է մուսուլմանական աշխարհի կողմից և ստացել Նոռուզ (կամ՝ Նովրուզ, «Նոր օր») անվանումը, որն այսօր էլ մեծ շուքով նշում են Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդները։

Հայերն այս տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր նախնիները Ամանորն անվանել են նաև այլ անուններով՝ Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին՝ մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։

Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն՝ օգոստոսի 11-ը։ Նավասարդի տոնահանդեսները տևել են մի քանի օր, որոնց ընթացքում կատարվում էին զոհաբերություններ, կազմակերպվում խրախճանքներ երգ ու պարի ուղեկցությամբ, թատերախաղեր։ Անցյալում մեծաթիվ ուխտավորներ էին հավաքվում հատկապես Բագրևանդ գավառի Բագավան ավանում, ուր տոնը նշելու էր գնում հայոց արքունիքն ու զորքը։ Քրիստոնեությունը Հայաստանում ընդունվելուց հետո նավասարդ-օգոստոս ամսին նշվող այս տոնը պաշտոնապես փոխարինվեց Սուրբ Կարապետ Հովհաննուն նվիրված տոնով, հեթանոսական աստվածություններին նվիրված տաճարները քանդելու հետ վերացան Բագավանի տոնահանդեսները։

Որպես նոր տարի Նավասարդը շարունակեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև 20րդ դարի սկիզբը նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը այն նշվում էր Արցախում, Տավուշում, Սյունիքում և այլուր։ Հաջորդ օրը տոնական խնջույքների, կալերում խմբապարերի և երիտասարդական խաղերի, ձիարշավների օրն էր։ Այդ օրն առավոտից սկսած միջոցներ էին ձեռք առնում տարվա առատությունն ու հաջողությունը ապահովելու։ Ուշադիր հետևում էին, որ սեղանը միշտ առատ լիներ, կժերի ջուրը լրիվ չվերջանար, վստահ, որ լիքը սեղանն ու լիքը ամանները առատ ու բարեբախտ տարի կապահովեն։ Վաղ առավոտյան հոգ էին տանում նաև անասունների ու հանդերի մասին, առատ կեր տալիս անասուններին, ցորեն ու գարի շաղ տալիս դաշտերում։ Նույն ակնկալությամբ տուն մտած հյուրին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրավենիք էին լցնում գրպանները, որևէ իր (գուլպա, գլխաշոր, թաշկինակ) նվիրում մտերիմներին։ 1080 թվականին Հովհաննես Սարկավագ Իմաստասերը հայկական տոմարի համար տարեսկիզբ է ընդունել օգոստոսի 11-ը։ 1616 թվականին Ազարիա Ջուղայեցին (1707 թվականին՝ նաև Վարդան Կարթեցին) առաջարկեց հայկական օրացույցի մի տարբերակ, ըստ որի տարեսկիզբ էր ընդունվում մարտի 21-ը։ 1758 թվականին Սիմեոն Ա Երևանցին մի նոր օրացույց կազմեց, որտեղ տարվա սկիզբ էր ընդունում հունվարի 6-ը (Քրիստոսի ծննդյան օրը)։ Գրիգորյան նոր տոմարը, որ կիրառության մեջ է մտել 1582 թվականին Հռոմի Գրիգորիս Երրորդ պապի շրջաբերականով և հաջորդել է Հուլ յան (հին) տոմարին, Հայաստանում ընդունվել է 1920 թվականին, իսկ Հայ առաքելական եկեղեցին այն պաշտոնապես ընդունել է 1923 թվականին։ Հայերը հունվարի 1-ը Նոր տարվա սկզբի տոն են ընդունել վերջին հարյուրամյակում։ Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման հայոց մեջ նույնպես Նոր տարվա տոնակատարությունը խորհրդանշում էր անցած տարվա հանրագումարը, նոր սկսվող տարվա հաջողությունների ու առատության ծիսական ապահովումը և չարիքի կանխարգելումը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱարոն Ռեմզին պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում խոսում են Իրանի դեմ միջուկային հարվածի հնարավորության մասին IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ ՎարդևանյանՍտամբուլում հարձակվել են Իսրայելի հյուպատոսության վրա․ կա վիրավոր ոստիկան Հանրապետության որոշ հատվածներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Իրանի ութ կամուրջի վրա Երևանում «Howo» բեռնատարը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը և վնաuել «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit», «Kia» ավտոմեքենաները IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՈւկրաինայում ահազանգում են «Օրեշնիկ» հրթիռի հնարավոր հարվածի մասին Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից Հայտնիների հրապարակումները՝ Ապրիլի 7-ի առթիվ Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԱպրիլի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Իրանում կամուրջ է փլուզվել Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում` ԱԺ-ում Գյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանԳորայքում առանց համապատասխան թույլտվության քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7․3 մլն դրամը Հայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք Չալաբյան«Եվրասիան» ամփոփեց երկամյա գործունեության արդյունքները և հայտարարեց 2026 թվականի մրցանակի հայտերի ընդունման մեկնարկի մասինՔրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել Քպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըՀորմուզի նեղուցի պայմանագիրը պետք է ներառի տարածաշրջանի բոլոր կողմերին․ Կատարի ԱԳՆ Մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի․ Թրամփ Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Ջուրը կտրելու են ընտրություններից հետոՓաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Եղանակը կտրուկ վատանում է․ սպասվում է ձյուն, բուք, մերկասառույցԹող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա Սողոմոնյան