Երևան, 30.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում «հին ու բարի» ժամանակների հիմնական փոխադրամիջոցներից մեկը՝ «Պազիկը»: Չնայած, հանուն արդարության, այսօր էլ դեռ կարելի է հանդիպել այդ ավտոբուսի որոշ նմուշներ նաև Հայաստանում: Ավելին, դեռևս որոշ դեպքերում այդ ավտոբուսները երեխաներին նույնիսկ էքսկուրսիաների են տանում:

Այդ ավտոբուսների ամենահայտնի ու տարածված մակնիշը՝ ՊԱԶ-672-ը, լեգենդար փոքր ավտոբուս է, որն արտադրվել է Պավլովսկի ավտոբուսային գործարանի կողմից 1967-ից մինչև 1989 թվականները: Այն փոխարինել էր ՊԱԶ-652 մոդելին և դարձել ԽՍՀՄ ամենատարածված ավտոբուսներից մեկն ավելի քան 288 հազար միավոր ընդհանուր «շրջանառությամբ»։

ՊԱԶ ավտոբուսը ժողովրդականություն է ձեռք բերել իր բազմակողմանիության շնորհիվ. այն օգտագործվել է արվարձանային երթուղիներում, գյուղական վայրերում, որպես ծառայողական մեքենա, երթուղային տաքսի, շարժական լաբորատորիա և նույնիսկ որպես «կատաֆալկա»։

Այն ստեղծվել է վագոնի նմանությամբ՝ մոնոլիտ թափքով և երկու պնևմատիկ դռներով: Դրա շարժիչը ZMZ-672-ն է՝ ութ մխոցանի V-աձև բենզինային շարժիչ 4,25 լիտր ծավալով և 115 ձիաուժ հզորությամբ: Ավտոբուսն ուներ տերևային զսպանակային կախոց՝ ամորտիզատորներով, թմբուկային արգելակներ՝ վակուումային ուժեղացուցիչով: Ավտոբուսի չափերն էին՝ 7,15 մետր երկարություն, 2,44 մետր լայնություն և մոտ 3 մետր բարձրություն:

Լեգենդար «Պազիկը» կարող էր տեղավորել 23 նստած ուղևոր, բայց իրականում նրա մեջ կարող էր «խցկվել» մինչև 45, իսկ երբեմն ավելի քան 60 ուղևոր՝ հաշվի առնելով կանգնած տեղերի առկայությունը։

Շահագործման երկար տարիների ընթացքում ՊԱԶ-672-ը դարձել է իր դարաշրջանի իսկական խորհրդանիշ։ Այն մինչ օրս էլ նկարահանվում է ֆիլմերում, հավաքորդները պատրաստում են հայտնի ավտոբուսի մասշտաբային մոդելներ, իսկ էնտուզիաստները վերականգնում են պահպանված մեքենաները։

Այնուամենայնիվ, չնայած դրան, 672-րդը ձեռք է բերել, մեղմ ասած, ոչ այնքան դրական մականուն։ Խորհրդային տարիներին շատերը բացահայտ ծաղրում էին «Պազիկը» և անվանում այն «ցատկոտող»։ Կարո՞ղ եք կռահել, թե ինչու։ Իրականում պատասխանը պարզ է։ Ավտոբուսը այդ մականունն ստացել է կոշտ զսպանակային կախոցի և նստատեղերի, ինչպես նաև կարճ անիվային բազայի պատճառով։ Նման առանձնահատկությունների պատճառով այդ ավտոբուսով երթևեկելը հաճախ շատ անհարմար էր. ուղևորները անընդհատ բողոքում էին ցնցումներից և բնորոշ «ցատկերից»։ Ահա այդպես էլ այդ մականունն է կպել նրան, չնայած մեզ մոտ՝ Հայաստանում, ընդունված էր ավելի պարզ ու տիպիկ մականունը՝ պարզապես «Պազիկ»։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանԱմերիկյան համալսարանը վաղվանից կվերադառնա առկա ուսուցման. ԿԳՄՍ-ից վստահեցրել են՝ վտանգ չկա Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի. Մայր Աթոռ Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից․ Թուրքիայի ՊՆ «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանՆերկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանԵս ուզում եմ լինել լավագույնը MMA-ում, լավագույնը՝ ըմբշամարտում, լավագույնը՝ գրեփլինգում․ Արման Ծառուկյան Հայաստանի Մ-19 հավաքականի տպավորիչ հաղթանակը Թուրքիայում՝ 9։0 Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է և բախվել արգելապատնեշներին․ կա վիրավոր TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԵրուսաղեմում Սուրբ Լույսի իջեցման արարողությունը կանցկացվի սահմանափակ ձևաչափով Կուրտուայի մասնակցությունը «Բավարիայի» դեմ մրցախաղին հարցականի տակ է Պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքագրել Ձեր բջջային հեռախոսներում. ոստիկանության զգուշացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էԳողություններ են եղել մանկապարտեզներից և պարի ստուդիայից․ Ավանի և Նոր Նորքի ոստիկանների բացահայտումները Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանՈւժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատու կղզիների մոտակայքում Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Շաքի և Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար. Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օնլայն վարկ AMIO Mobile-ում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԾնվել է Արտակ Բեգլարյանի 3-րդ բալիկը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա Ղուկասյան Ինչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան 1000 անգամ հա. Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԴու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» «Փոսերը քիչ էր, հիմա էլ լիճը պիտի անցնենք»Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Իտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքներըՓնտրվում է ժողովրդավարության պաշտպանԻ՞նչ է կատարվում Կապանում՝ հեղեղումից հետո Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը