Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեղեցկություն, նրբագեղություն և քաղաքավարի վարվելակերպ: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այս ամենն ընդունված է վերագրել սուսերամարտին, ավելին, դրանք համարվում են սուսերամարտի բաղադրիչներ: Որքան էլ փաստացի դա սուր զենքով մարտի տեսակ է, մարզիկների մենամարտերը դիտելիս հաճախ մտածում ես՝ դա սպորտ է թե արվեստ: Սպորտի և ատլետիկայի համադրությունը հանգեցրել է նրան, որ սուսերամարտը անվանվել է «մկաններով շախմատ»:

Իսկ որքա՞ն ժամանակ է, ինչ մարդկությանը հայտնի է սուր զենքերով կռվելը:

Սուսերամարտն ունի շատ հարուստ պատմություն, որի արմատները սկիզբ են առնում դեռ մեր թվարկությունից առաջվա ժամանակներից: Հին Հնդկաստանում, Ճապոնիայում և Չինաստանում մարդիկ սովորում էին կռվել, ընդ որում՝ նրանք օգտագործում էին զենքերի լայն տեսականի: Ոմանք սովորում էին բամբուկե փայտիկներով, իսկ մյուսները մարզվում էին իրական զենքերով: Հին Եգիպտոսում հարմարության և անվտանգության համար օգտագործվում էին բռնակով հատուկ փայտիկներ:

Նաև չմոռանանք, որ մարդկանց պետք է «հաց և տեսարան», ու գլադիատորների՝ թրերով կրքոտ մարտը բորբոքում էր հասարակության երևակայությունը Հին Հռոմում: «Զենքի պրոֆեսորները» նաև մարզում էին հռոմեացի զինվորներին՝ նրանց մեջ սերմանելով մարտի հմտություններ: Հին հույները նույնպես ունեին հատուկ դպրոցներ, որտեղ սովորեցնում էին սառը զենքի արվեստը: Միջնադարում էլ թրամարտը շատ տարածված էր, բայց այն ժամանակ դասակարգային անհավասարությունն էր զգալի դեր խաղում: Միայն մեծ ֆեոդալները կամ թագավորներն ունեին թրամարտելու հնարավորություն: Հասարակ մարդիկ օգտագործում էին երկաթե պատյանով ձողեր կամ հալաբերդներ՝ որպես իմիտացիոն զենքեր: Բայց ինչպես հիմա, այնպես էլ հնում զենքերը ընտրվում և նախագծվում էին գործնականության հիման վրա. զինվորը թրով պետք է հարվածեր կամ խրեր շեղբը զրահապատ թիթեղների միջև ընկած բարակ ճեղքի մեջ: Հետևաբար, առաջացավ սրի շեղբի նեղացման միտում, որն էլ ծնեց ռապիրան և սուսերը:

Սուսերամարտի ի հայտ գալը, որպես այդպիսին, թվագրվում է 15-րդ դարով, և Իսպանիան է համարվում դրա ծննդավայրը: Այնտեղից է սուսերամարտը տարածվել ամբողջ Եվրոպայում: Անգլիայում ստեղծվել է սուսերամարտին նվիրված հատուկ ասոցիացիա, իսկ Գերմանիայում՝ մարզիչների և ուսուցիչների մի ամբողջ կորպորացիա: Սուսերամարտը լայն տարածում է գտել նաև Իտալիայում 16-րդ դարում: Սուսերամարտիկները շատ լուրջ էին վերաբերվում իրենց «գործին», ուստի տեսաբանները մասնագետների (սուսերամարտի մարզիչներ) հետ միասին մշակել էին ամբողջական դասընթացներ և այն սկզբունքները, որոնց վրա սկսել է հիմնվել սուսերամարտը որպես սպորտաձև: Ֆրանսիայում սուսերամարտն էլ ավելի է զարգացել. փարիզցիները ստեղծել են ամբողջական սուսերամարտի ակադեմիա: 18-րդ դարում ֆրանսիացիներն են դարձել այդ մարտարվեստի նորաձևության հիմնադիրները՝ ներկայացնելով սուսերամարտի դիմակը։ Մենամարտերը բոլորովին այլ են դարձել։ Առաջացել է «սպիտակ մենամարտի» հայեցակարգը, որն իր էությամբ հնարավորինս մոտ էր սպորտին։ Մենամարտին ներկա էին մրցավար և չորս վկա, որոնք դիտում էին մենամարտը և հաշվում յուրաքանչյուր հակառակորդի կողմից կատարված հարվածների քանակը և, ըստ դրա, որոշում հողթողին։

19-րդ դարն է համարվում սուսերամարտի՝ արդեն որպես սպորտի դարաշրջանը։ Ժամանակակից չափանիշներով մրցակցային ծրագիր է ներդրվել 1880-ականներին։ Ռապիրայով սուսերամարտը ներառվել է 1896 թվականին Աթենքում կայացած Օլիմպիական առաջին խաղերի ծրագրում։ Ընդամենը մի քանի տարի անց՝ 1900 թվականի Օլիմպիական խաղերը ներառել են սուսերամարտի երեք մարզաձև՝ սուսեր, ռապիրա և թրասուսեր։ 1913 թվականին էլ 10 երկիր ստեղծել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան, որը 1914 թվականին մշակել է այդ սպորտաձևի համար հատուկ կանոնների մի շարք։ 1921 թվականին Փարիզում անցկացվել է սուսերամարտի առաջին պաշտոնական միջազգային մրցաշարը։ Կանանց սուսերամարտն էլ, որպես սպորտաձև, ի հայտ է եկել 1929 թվականին:

Ներկայում ամեն տարի սուսերամարտում ինչ-որ բան փոխվում է. սարքավորումներն են արդիականացվում, տեխնիկան է կատարելագործվում, բայց մի բան մնում է անփոփոխ՝ սուսերամարտը շարունակում է նվաճել ամբողջ աշխարհի մարդկանց սրտերը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղայիս uպանել են, 3 տարի ա` չեք կարում բռնեք էդ լակոտին․ քաղաքացին՝ Փաշինյանին Անկախության գաղափարն առավել քան երբևէ ակտուալ է, այլ բան է, որ դրա էությունն ու բովանդակությունն իշխող ուժը խեղաթյուրում և արժեզրկում է. Տ. ԱբրահամյանԱյսօր անկախության պայքարի նվիրյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. Արմեն ԱշոտյանԻսրայելի հարվածի հետևանքով զnhվել են լրագրողներ Լիբանանում «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Քաղաքացին բողոքում է` հարկերը բարձր են, բիզնեսը առաջ չի գնում Քաղաքը կաթվածահար է եղել Քաղաքացիական պայմանագրի ավտոբուսների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ ՀայաստանումԻրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար Տղաս զnhվել ա, հիմա ամեն ինչից կտրված ենք․ ուր դիմում ենք՝ գնդակի պեu տշnւմ են․ քաղաքացին՝ Փաշինյանի Եղանակը կփոխվիՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Ո՞րն է ավելի ճիշտ՝ ֆրանսիակա՞ն, թե՞ հունահռոմեկան ըմբշամարտ. «Փաստ»Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Պետական դավաճանության համար մեղադրված Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Բժիշկները փրկել են կենցաղային քիմիական նյութերով թունավորված երեխայինԲառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը խնդիրներ ունի Իշխանության սնման աղբյուրը ագրեuիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է․ Տիգրան Աբրահամյան Բռնաբարnւթյան զnh դարձած 25-ամյա իսպանուհի Նոելիա Կաստիլյո Ռամոսը էվթանազիայի միջոցով մաhացել է 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանՄոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Վթար, Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada» և «Ford», վիրավnր կա․ Shamshyan «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Արևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»Երբ է նշվելու Ծաղկազարդի տոնըԱղոթք նեղության ժամին Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»