Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոճակաճեղք, որը նախատեսված չէ... կոճկելու համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում ենք՝ բոլորն էլ նկատած կլինեն մի անսովոր դետալ դասական կոստյումի պիջակի վրա: Խոսքը շրջած օձիքի՝ լացկանի վրայի լրացուցիչ կոճակաճեղքի մասին է, որը տեսականորեն պետք է որ նախատեսված լինի կոճկելու համար, սակայն համապատասխան կոճակ, ինչքան էլ փնտրեք, չեք գտնի: Ի դեպ, առավել ուշադիրներն այդ լրացուցիչ կոճակաճեղքը կարող են նկատել նաև վերարկուների, բուշլատների, որսորդական բաճկոնների և որոշ այլ տեսակի վերնազգեստների վրա ևս: Եվ, ուրեմն, ինչո՞ւ են արտադրողները ժամանակ վատնում այդ չկոճկվող կոճակաճեղքի ստեղծման վրա:

Ի սկզբանե՝ 19-րդ դարում, օձիքները տղամարդկանց պաշտոնական կոստյումների տարրեր էին, ավելի ճիշտ՝ վերարկուի կամ ֆրակի մի մասը։ Այդ վերնազգեստները ունեին բարձր օձիքներ, որոնք սովորաբար կոճկվում էին մինչև վիզը: Սակայն խնջույքների կամ տոնակատարությունների ժամանակ, երբ հնարավոր էր հանգստանալ, մարդիկ մի քանի կոճակ արձակում էին, իսկ օձիքները շրջում էին, այսինքն՝ վերածում շրջված օձիքների՝ լացկանների։ Անգլերենում «լացկանը» (лацкан) lapel–ն է՝ տերմին, որն առաջացել է հին անգլերեն leappa բառից, որն էլ իր հերթին նշանակում է «հագուստի ներսի կողմ»։

1860-ականների վերջին լացկանը դարձավ կոստյումի ավելի տարածված և ծանոթ տարր, ընդ որում՝ արդեն այդ վերնազգեստները մինչև վերջ չէին կոճկում, այլ կրում էին շրջած օձիքներով։ Այդ նորամուծությունը թույլ էր տալիս ցուցադրել ժիլետն ու վերնաշապիկը՝ այն կրողի տեսքին ավելացնելով ավելի անհատականություն և ոճ: Այդ ժամանակվանից էլ լացկանները դարձել են տղամարդկանց նորաձևության անբաժանելի տարրը՝ ենթարկվելով ձևի, չափի և նյութի բազմաթիվ փոփոխությունների, սակայն պահպանել են իրենց հիմնական գործառույթը, այն է՝ լրացնել կոստյումի ուրվագիծը և նրբագեղություն հաղորդել հագուստին:

Լրացուցիչ կոճակաճեղք միշտ էլ եղել է կոստյումի լացկանի ձախ կողմում հենց դրանց հայտնվելու պահից։ Միայն թե, եթե սկզբում դա անհրաժեշտ էր, որպեսզի տղամարդիկ կարողանան ամբողջությամբ կոճկել օձիքը և տաքանալ ցուրտ եղանակին, ապա այսօր այն ունի այլ գործառույթ, թեև դա ոչ ամենաանհրաժեշտ գործառույթն է։ Այդ կոճակաճեղքին կարելի է ամրացնել, օրինակ՝ ծաղիկ: Այդ միտումը նորաձևության մեջ է մտցվել սաքսոնական արքայազն Ալբերտի կողմից: Նա որոշել էր իր հարսանիքին ներկայանալ կոստյումի վրա ամրացված ծաղիկի տեսքով աքսեսուարով:

Բացի այդ, ժամանակակից նորաձևության սիրահարները հաճախ այդ կոճակաճեղքը օգտագործում են տարբեր բրոշների կամ կրծքանշանների համար՝ իրենց տեսքը ավելի հետաքրքիր կամ նվազ պաշտոնական դարձնելու համար: Բայց իրականում կոստյումի լացկանի վրայի այդ լրացուցիչ կոճակաճեղքը ներկայում ռուդիմենտ է. արտադրողները դա ստեղծում են բացառապես այն պատճառով, որ դա պատմականորեն եղել է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»Երբ է նշվելու Ծաղկազարդի տոնըԱղոթք նեղության ժամին Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հшնցագործությունների համար․ Արաղչի Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում զիջեց Լեհաստանին Իրանն արձագանքել է ՄԱԿ-ի խնդրանքին՝ թույլատրելով մարդասիրական բեռների անցումը Հորմուզի նեղուցով Ռաֆինյան բաց կթողնի 5 շաբաթ Իրանը ստացել է շատ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. իրանագետ Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Ի՞նչ եղանակ սպասել առաջիկայում․ ձյուն կտեղա՞ Սպահանում հայ է զոհվել 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամ«BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին Թոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա Սողոմոնյան Միասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը․ Նարեկ ԿարապետյանՀարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԿապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է Արման Ծառուկյանը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին Իրանը սպառնացել է հարվածել Սիրիայի նախագահի նստավայրին Կապանում այսօր ժամը 19։00-ի դրությամբ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Իսրայելը մեկ օրում կորցրել է ավելի քան 20 Merkava տանկ Տուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ում«Mercedes»-ը «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Մարտի 30-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ ՎարդևանյանՄակրոնը Պապիկյանին «Պատվո լեգեոն» շքանշան է շնորհել Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հետ ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԱվանեսյանը պնդում է՝ ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերը բարձրացել են 20, 40, 50 և 100 տոկոսով Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանԵՄ-ում մտադիր են գաղտնի պահել տվյալները նույնիսկ ԱՄՆ-ից․ աճում է անվստահությունը դաշնակիցների միջև Ուկրաինայի հարվածների նոր մարտավարությունը բացահայտվել է․ թիրախում՝ էներգետիկան և մետալուրգիան