Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կամուրջ, որ կառուցվեց 40 տարի և շահագործման հանձնվեց խորհրդանշական օր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նա, ով մեկ անգամ եղել է Պրահայում, հազիվ թե իրեն թույլ տա Կառլի (Կառլով) կամուրջ չայցելելու «շռայլությունը»: Դա Պրահայի և ամբողջ Չեխիայի Հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկն է, միջնադարյան ճարտարապետության և ճարտարագիտության ակնառու հուշարձան։

Կառլով կամուրջը կապում է Պրահայի Հին քաղաքը և Փոքր քաղաքը։ Դարեր շարունակ այն Պրահայով անցնող Վլտավա գետի վրայի միակ քարե կամուրջն է եղել։ Այն ծառայել է որպես Թագավորական ճանապարհի կարևոր մաս, որով անցել են չեխ թագավորների թագադրման երթերը։ Այսօր այն Պրահայի խորհրդանիշն է՝ հայտնի զբոսաշրջային և մշակութային ժառանգության վայր։

Կառլով կամուրջի շինարարությունն սկսվել է 1357 թվականին՝ Կառլոս IV թագավորի հրամանով։ Ճարտարապետն, ըստ ավանդության, համարվում է Պիտեր Պարլերը։ Կամուրջը կառուցվել է 1342 թվականի ջրհեղեղի հետևանքով ավերված հին Հուդիթ կամրջի տեղում։ Շինարարությունը տևել է ավելի քան 40 տարի և ամբողջությամբ ավարտվել է միայն 15-րդ դարի սկզբին։

Սկզբնապես կոչվելով Քարե կամ Պրահայի կամուրջ՝ այն «Կառլ» անվանումը ստացել է միայն 1870 թվականին։ Կամուրջի երկարությունը մոտավորապես 516 մետր է, լայնությունը՝ 9,5 մետր։ Այն կառուցված է ավազաքարից, ունի 16 կամար, որոնք դիմակայում են Վլտավա գետի ուժեղ հոսանքին։ Կամուրջը պահպանվում է երկու՝ Հին քաղաքի կամրջի և Փոքր քաղաքի կամրջի աշտարակներով: Կամուրջը զարդարված է բարոկկո ոճի 30 քանդակներով (հիմնականում 17- րդ և 18-րդ դարերի)։ Ընդ որում, բնօրինակ քանդակների մեծ մասն այժմ փոխարինվել է պատճեններով, մինչդեռ բնօրինակները պահվում են թանգարաններում։

Կառլի կամրջի դեպքում առկա է կառուցման մեկնարկի կախարդական ամսաթիվ՝ 1357 թվականի հուլիսի 9, ժամը 5:31: Այսինքն, առկա է աստղագուշակների կողմից ընտրված թվային յուրատեսակ հաջորդականություն՝ 1-3-5-7-9-7-5-3-1, որն, ըստ էության, կամրջի ամրությունն ապահովելու համար է արվել։ Ըստ լեգենդի, նաև այն ժամանակ ձվեր էին ավելացնում շաղախին, ընդ որում՝ որոշ քաղաքներ սխալ հասկանալով հրահանգները՝ անգամ խաշած ձվեր էին ուղարկում կամրջի շինարարության համար։ Միջնադարում կամրջի վրա տեղակայված են եղել խանութներ և տներ։ Կամուրջը դիմակայել է բազմաթիվ ջրհեղեղների, այդ թվում՝ 1890 թվականի ավերիչ ջրհեղեղին։ Ներկայում Կառլի կամուրջը հետիոտնային կամուրջ է, և այնտեղ ելույթ են ունենում փողոցային երաժիշտներ և արվեստագետներ։

Այն Եվրոպայի ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերից մեկն է։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է (Պրահայի պատմական կենտրոնի մի մասն է)։ Կարծիք կա, որ եթե դիպչեք Սուրբ Հովհաննես Նեպոմուցկու բարձրաքանդակին և ցանկություն պահեք, ապա այն կիրականանա։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԻրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը ՀՀ–ում uպանված 23-ամյա չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային, հnւղարկավորեցին․ ո՞վ էր uպանել նրան Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՄեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ Քոչարյան 24-ամյա տղան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ զինվորականներին թունավորելու փորձի համարՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Bloomberg. Իրանի հակամարտությունը հանգեցնում է գնաճի կտրուկ աճի ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. գետերը վարարելու են2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Սիսական ջոկատի հրամանատար Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումներըՆարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականըՄուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանԳոռ Հակոբյանը խոսել է որդու բուժման մասինՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե ՀովհաննիսյանՀայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանԿիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. «Հրապարակ»Փաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Հանրապետությունում ձյուն է տեղում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ու՞մ կբերի ապրիլը փող և անսպասելի ֆինանսական հնարավորություն Զինվորի աղոթքԵս ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի․ Տոնի Կրոս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի Նվազագույն գնահատականով՝ ամերիկյան կողմը 600-800 զոհ ունի. Իրանի զինված ուժեր Միջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո Ռուբիո Հայհիդրոմետի տնօրենը գրում է