Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՄԱՐՏԻ). Աշխարհում առաջին ռադիոգիրը, ավտոմատ հեռախոսակայանի արտոնագրումը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Չինաստան՝ Ծառ տնկելու օր, Գաբոն՝ Նորացման օր, Կանադա՝ Համագործակցության օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, ԱՄՆ՝ Աղջիկ-սկաուտների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1900 - ծնվել է հայկական կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանը։

1905 –վախճանվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը։

1917 - ծնվել է ինժեներ-շինարար Վարդան Հասրաթյանը։

1918- Հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Կարինը։

1920- Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Խալիլ Բեյի կողմից կազմակերպված ադրբեջանական աշխարհազորին օգնելու նպատակով Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա։ Հարուստ հայ ընտանիքները սկսել են լ քել Շուշին։

1922- Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատել է դաշնային պայմանագիրը, որով իսկ հիմնադրվել է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։

1938 - ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մսրյանը։

1981- Թեհրանում հայ հայրենասերների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա, որի արդյունքում զոհվել է դեսպանատան երկու պահապան։

1982 - վախճանվել է արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանը։

2004 - Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն տեղի են ունեցել նախագահի ընտրություններ. առաջադրված միակ թեկնածու Ֆադեյ Սարգսյանը վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:

2009- Փարիզի կենտրոնում բացվել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի պուրակը:

2015 - վախճանվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։

2019-Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

2024– մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կսկսվի Տավուշի մարզից, և ինքը պատրաստվում է գնալ և խոսել տավուշցիների հետ: Մինչ այդ էլ Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է անհապաղ 4 գյուղ «վերադարձնի» Տավուշի մարզում:

ԱՇԽԱՐՀ

604 - վախճանվել է Հռոմի պապ, կաթոլիկ եկեղեցու սուրբ Գրիգոր 1-ինը։

1169 -Անդրեյ Բոգոլ յուբսկին զավթել է Կիևը և այրել այն։

1229- Խաչակիրները գրավել են Երուսաղեմը։

1519- իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսն իր խմբով մտել է ներկայիս Մեքսիկայի տարածք։

1685- ծնվել է անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս Ջորջ Բերկլին։

1710 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Թոմաս Արնը։

1824 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը։

1863 - ծնվել է ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին։

1881 -Ֆրանսիան գերիշխանություն է հաստատել Թունիսի նկատմամբ։

1889 -Էլմոն Ստրոուջերը ԱՄՆ-ում արտոնագրել է ավտոմատ հեռախոսակայանը։

1896 -Պետերբուրգի համալսարանի շենքում Պոպովի ստեղծած սարքով հաղորդվել է աշխարհում առաջին ռադիոգիրը։

1911 -Ռոկֆելլերի համալսարանի դոկտոր Ֆլետչերը բացահայտել է մանկական ուղեղային կաթվածի պատճառը։

1912 -ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Girl Guides» շարժումը (հետագայում վերանվանվել է սկաուտական շարժման)։

1913- Ավստրալիայի մայրաքաղաքն է դարձել Կամբերրան։

1918- Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք։

1940 -ավարտվել է Խորհրդա-ֆիննական պատերազմը։ ԽՍՀՄ-ը և Ֆինլանդիան կնքել են խաղաղության պայմանագիր, ըստ որի, ԽՍՀՄ-ին են անցել Վիբորգը և Արևմտյան Կարելիան։

1946 - ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելլին։

1968- Մավրիկիոսը ձեռք է բերել անկախություն, իսկ 1992 թվականի նույն օրը դարձել հանրապետություն։

1974- «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջել է Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։

1999- Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։

2011- Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել վթար։ Արդյունքում ռադիացիայի մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ։

2018 - վախճանվել է ռուս հանրահայտ դերասան Օլեգ Տաբակովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարԲաքուն և Սումգայիթը հեղեղվել են. ավելի քան 40 մարդ է տարհանվել Փոքրիկ կանգառ ԿեչառիսումԻսրայելում Իրանի հարվածի հետևանքով վիրավորվել է 7 մարդ | Ուկրաինայի հերքել է ԻՀՊԿ-ի հայտարարությունը Իսրայելի հարվածի հետևանքով զnhվել են լրագրողներ Լիբանանում Արագածում ձյունը հատել է 3 մետրը Տղայիս uպանել են, 3 տարի ա` չեք կարում բռնեք էդ լակոտին․ քաղաքացին՝ Փաշինյանին Անկախության գաղափարն առավել քան երբևէ ակտուալ է, այլ բան է, որ դրա էությունն ու բովանդակությունն իշխող ուժը խեղաթյուրում և արժեզրկում է. Տ. ԱբրահամյանԱյսօր անկախության պայքարի նվիրյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. Արմեն ԱշոտյանԻսրայելի հարվածի հետևանքով զnhվել են լրագրողներ Լիբանանում «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Քաղաքացին բողոքում է` հարկերը բարձր են, բիզնեսը առաջ չի գնում Քաղաքը կաթվածահար է եղել Քաղաքացիական պայմանագրի ավտոբուսների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ ՀայաստանումԻրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար Տղաս զnhվել ա, հիմա ամեն ինչից կտրված ենք․ ուր դիմում ենք՝ գնդակի պեu տշnւմ են․ քաղաքացին՝ Փաշինյանի Եղանակը կփոխվիՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Ո՞րն է ավելի ճիշտ՝ ֆրանսիակա՞ն, թե՞ հունահռոմեկան ըմբշամարտ. «Փաստ»Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Պետական դավաճանության համար մեղադրված Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Բժիշկները փրկել են կենցաղային քիմիական նյութերով թունավորված երեխայինԲառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը խնդիրներ ունի Իշխանության սնման աղբյուրը ագրեuիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է․ Տիգրան Աբրահամյան Բռնաբարnւթյան զnh դարձած 25-ամյա իսպանուհի Նոելիա Կաստիլյո Ռամոսը էվթանազիայի միջոցով մաhացել է 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանՄոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Վթար, Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada» և «Ford», վիրավnր կա․ Shamshyan «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Արևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»