Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են մարդիկ թունավոր ձուկ ուտում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆուգուն ավանդական ճապոնական ուտեստ է, որը պատրաստվում է Takifugu ցեղի (հայտնի է նաև որպես ֆուգու ձուկ) թունավոր փշաձկների որոշակի տեսակներից։

Ֆուգու ձուկը փոքր է, բայց խիստ թունավոր։ Նրա թույնը՝ տետրոդոտոքսինը, հարյուրավոր անգամ ավելի վտանգավոր է, քան կալիումի ցիանիդը։ Թույնի ընդամենը մեկ միլիգրամը բավարար է մարդուն սպանելու համար։ Ձկան և՛ ներքին օրգանները (հատկապես լ յարդը), և՛ մաշկը թունավոր են։ Այդ ձուկը թեփուկներ չունի, բայց սպառնալիքի դեպքում այն փչվում է՝ վերածվելով փշերով ծածկված գնդակի. վա՜յ այն շնաձկանը, որը կուլ կտա նման գնդակը...

Ֆուգուն համարվում է նրբաճաշակ ուտեստ Ճապոնիայում և շատ տարածված է։

Ֆուգու պատրաստելու համար պետք է անցնել հատուկ ուսումնական դասընթաց, հանձնել երկու քննություն՝ գրավոր և գործնական, և միայն դրանից հետո ստանալ ֆուգու պատրաստելու պետական լիցենզիա: Գրավոր քննությունը պահանջում է այդ ձկան տասնյակ տեսակների և բոլոր դետոքսիկացիոն մեթոդների իմացություն: Հարկ է նշել, որ մասնակիցների կեսից ավելին կտրվում է գրավոր քննությունից հետո: Մնացած մասնակիցները, պատրաստելով ֆուգու ուտեստներ, պարտավոր են սկզբից իրենք ուտել դրանք, և միայն դրանից հետո են լիցենզիա ստանում:

Ֆուգուն Ճապոնիայում ուտում են անհիշելի ժամանակներից: Նույնիսկ հին ճապոնացիները գիտեին դրա բաղադրատոմսը: Կար մի ժամանակաշրջան, երբ ոչ միայն ֆուգուից ուտեստներ պատրաստելը, այլ նաև այդ ձկան որսն է արգելված եղել օրենքով: Նմանատիպ արգելքներ հիմա էլ գործում են Հարավարևել յան Ասիայի որոշ երկրներում, չնայած դրանք միշտ չէ, որ արդյունավետ են։ Օրինակ՝ չնայած Թայլանդում 2002 թվականից ի վեր ֆուգու ձկան արգելքին, այն դեռևս կարելի է գնել տեղական շուկաներում։ Ներկայում մշակվել են խիստ կանոնակարգեր այդ ձկան կտրատման և պատրաստման համար: Դրա մշակումը բարդ, 30 քայլից բաղկացած գործընթաց է: Բայց, չնայած մահացու վտանգին, շատ էքստրեմալ գուրմաններ են ցանկանում վայելել այդ ձուկը: Ճապոնիայում կան ռեստորաններ, որոնք մասնագիտանում են ֆուգու պատրաստելու գործում: Ձկան մեջքն է համարվում ամենաապահով մասը, իսկ ամենավտանգավորը՝ ամենաթունավորը, լ յարդն է: Եվ կան մարդիկ, ովքեր, չնայած մահացու վտանգին, խնդրում են, որ իրենց համար լ յարդ պատրաստեն:

Հետաքրքիր է այն, որ ներկայում հնարավոր է զանգվածաբար արտադրել թույնից զերծ ֆուգու ձկներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆուգու ձկները թույն են ձեռք բերում իրենց սննդակարգի միջոցով: Ձկներ բուծելիս տոքսինի կուտակումը կարելի է կանխել պարզապես կերակրման ռեժիմը կարգավորելով: Այնուամենայնիվ, դրա դեմ կան առևտրային նկատառումներ (հմուտ խոհարարները չեն ցանկանում կորցնել իրենց բարձր վարձատրվող աշխատանքը), առարկություններ ավանդապաշտների կողմից (ովքեր չեն ցանկանում, որ ձուկը կորցնի ռիսկի իր «ռոմանտիկ» աուրան) և նույնիսկ առարկություններ հենց սպառողների կողմից, ովքեր սիրում են զգալ վտանգի զգացումը այդ ձուկը ճաշակելիս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ Քոչարյան 24-ամյա տղան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ զինվորականներին թունավորելու փորձի համարՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Bloomberg. Իրանի հակամարտությունը հանգեցնում է գնաճի կտրուկ աճի ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. գետերը վարարելու են2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Սիսական ջոկատի հրամանատար Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումներըՆարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականըՄուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանԳոռ Հակոբյանը խոսել է որդու բուժման մասինՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե ՀովհաննիսյանՀայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանԿիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. «Հրապարակ»Փաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Հանրապետությունում ձյուն է տեղում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ու՞մ կբերի ապրիլը փող և անսպասելի ֆինանսական հնարավորություն Զինվորի աղոթքԵս ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի․ Տոնի Կրոս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի Նվազագույն գնահատականով՝ ամերիկյան կողմը 600-800 զոհ ունի. Իրանի զինված ուժեր Միջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո Ռուբիո Հայհիդրոմետի տնօրենը գրում է «Ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշոն կիսվել է իր տեսակետով Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն Ամբողջ օրը չեն դադարել «Հեզբոլլահի» և իրանական հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյան Բացահայտվել են բեռնատարներից կատարված գողությունները․ երկու եղբայրները ձերբակալվել են Հայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահ Ոչ ոք չի կարող Իրանին և իրանցիներին վերջնագիր ներկայացնել․ Ղալիբաֆ Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոններում Վլադիմիր Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պшտերազմում․ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում