Երևան, 04.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գետերի, ջրի և կյանքի պաշտպանության համաշխարհային օր, Պի թվի օր (մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոն), Անդորրա՝ Սահմանադրության օր, Ճապոնիա՝ Սպիտակ օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1918- Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվել են Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի Սեյմի միջև:

1921- սկսվել է Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվել է հաղթանակով։

1933 - Կարլ Մարքսի մահվան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։

1948- ծնվել է պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։

1972- ծնվել է կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ Արամ Պետրոսյանը։

1972- Ղրիմի աստրոֆիզիոլոգիական աստղադիտարանում Տ. Սմիռնովի կողմից հայտնաբերված փոքր մոլորակը անվանվել է Վիկտոր Համբարձումյանի անունով։

1978- ստեղծվել է «Սևան» ազգային պարկը։ 1984 - վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

2004-Հասարակածային Գվինեայում նախագահին տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են երկու տասնյակ օտարերկրացիներ, որոնցից վեցը՝ Հայաստանի քաղաքացիներ:

2007-Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. 120 պատգամավորից նախագծին կողմ է քվեարկել 12-ը:

2009-Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, պարտության մատնելով ամերիկացի Լայուան Սայմոնին, պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:

2013- վախճանվել է բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։ 2018- «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվել է Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 18 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից։

2022- պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ. թվարկված պահանջները, ըստ էության, ենթադրել են քողարկված հրաժարում Լեռնային Ղարաբաղի անկախությունից։

ԱՇԽԱՐՀ

1044 -սկսվել է Դետինեցի (Կրեմլ) շինարարությունը Նովգորոդում։

1471 -վախճանվել է անգլիացի գրող Թոմաս Մերոլին՝ «Թագավոր Արթուրի և Կլոր սեղանի քաջարի ասպետների մասին» գրքերի շարքի հեղինակը։

1489 -Վենետիկը թագուհի Եկատերինա Կորնարոյից գնել է Կիպրոս կղզին։

1709- ծնվել է ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1794 -ամերիկացի գյուտարար Էլի Ուինտինը արտոնագիր է ստացել բամբակամաքրիչ մեքենայի համար։

1804-ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, խմբավար, վալսերի հեղինակ Յոհան Շտրաուսը։

1823 -վախճանվել է գեներալ Շառլ Դյումուրեն, որը ապստամբություն էր բարձրացրել Մեծ ֆրանսիական հեղափոխության դեմ։

1835 - իտալացի աստղագետ Ջովանի Վիրջինիո Սկիապարելլին Մարս մոլորակի վրա հայտնաբերել է գծերի ցանց, որոնք անվանել է ջրանցքներ։

1839- անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական միությունում կարդացած իր դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործել է լուսանկարչություն բառը։

1879- ծնվել է տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը։

1883- վախճանվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիր Կարլ Մարքսը։

1900 -համաձայն ԱՄՆ-ի «Ոսկե ստանդարտի» օրենքի, թղթադրամները և մետաղադրամները ապահովվել են ոսկով։

1917-Կրոնշտադի գուբերնատոր, վիցեադմիրալ Վիրենի սպանությամբ սկսվել է Կրոնշտադի ապստամբությունը։

1930 -Լուոելլի աստղադիտարանում քվեարկության արդյունքում նոր հայտնաբերված մոլորակը ստացել է 11-ամյա դպրոցական Վենեցիա Բյորնի առաջարկած «Պլուտոն» անվանումը։

1939 -գերմանական զորքերն սկսել են Չեխոսլովակիայի օկուպացիան։ 1945 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը օգտագործել են «Grand Slam» սեյսմիկ ռումբը։

1956 -«Ampex» ամերիկյան ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է «VR-1000» տեսամագնիտոֆոնը։

1973- վախճանվել է ամերիկացի ինժեներ Հովարդ Այկեն։

1978- Լիտանի գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը։

1990- ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումարում ԽՍՀՄ նախագահ է ընտրվել Միխայիլ Գորբաչովը, որը դարձել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։

1994- թողարկվել է Լինուքսի առաջին տարբերակը։

2004-ԱՄՆ-ի Մոխավե կալիֆորնիական անապատում տեղի է ունեցել ռոբոտ-մեքենաների ավտոարշավ։ Մասնակիցներից ոչ մեկը չի հասել վերջնագծին։

2004-Վլադիմիր Պուտինը վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում։

2005- տեղի է ունեցել Մայրու հեղափոխությունը Լիբանանում. հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են արել Բեյրութում։

2018- վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքկինգը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ը «Եղբայրական ջերմ սիրով ողջունում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մաղթելով աստվածահաճո իրագործումներով երկար գահակալություն». Արամ Ա կաթողիկոս Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ Հայկական համայնքները տագնապի մեջ են. Արամ Առաջին Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ Բագրատյան48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Թբիլիսիում ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցությունները Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից. Թաթոյան Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ մի քանի ժամ է՝ փրկարարները, ջրասուզակներն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 2 երիտասարդ տղաների մարմինները«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնինԶելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Իրանի ԻՀՊԿ-ն տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցում հարվածել է Իսրայելի հետ կապված նավի «Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա Գևորգյան«Չայնիի» ոլորաններում Kia Forte-ն մոտ 100 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է ձորում Հակամարտության սկզբից ի վեր Իրանը 161 հրթիռ և 120 ԱԹՍ է արձակել Հորդանանի ուղղությամբ Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Նարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում էԻսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Լիտանի գետի վրա գտնվող երկու կամուրջ Իրանը հայտնել է, թե ինչ է երեկ խոցել Գուցե ավելի լավ կլիներ, եթե Թրամփը հրաժարական տար․ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Հայաստանի շուրջ 220 ք/կմ. տարածքի օկուպացիան էլ է՞ր արցախցիների «փախնելու» արդյունք. Արտակ Զաքարյան ՀՀԿ-ն կամուրջն է այն Հայաստանի միջև, որը ոչնչացվեց, և այն Հայաստանի, որը վերածնվելու է. Արմեն Աշոտյան «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթովՀիմա չպիտի կենտրոնանանք ներընդդիմադիր տարաձայնության վրա, պիտի նիկոլիզմից ազատվենք. Շարմազանով  «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզումՀրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում «Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվոր Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանԵրևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿարելի է արդյոք եկեղեցուց բերած ճրագը դնել տան մեջԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկիցԻրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քրիստոնյա Զատիկի առավոտի մասինԴավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում. փաստաբան Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Տղամարդը զորահավաքից հետո կոմայի մեջ է ընկել Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր Կամենդատյան