Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինգերբորդը (fingerboard՝ «մատների տախտակ») առաջացել է 1970-ականների վերջին ԱՄՆ-ում։ Այն ստեղծել են սքեյթբորդիստները, ովքեր ցանկանում էին ցույց տալ հնարքներ փոքր չափերով սքեյթբորդներով կամ զբաղվել վատ եղանակին, երբ անհնար էր դուրս գալ։ Առաջին ֆինգերբորդները պատրաստվում էին փայտից, պլաստիկից կամ թղթից, իսկ անիվները՝ ձեռքով կտրատված նյութերից։

Դրանք էլ օգտագործվում էին որպես մինի-սքեյթներ, որոնց վրա հնարավոր էր մատներով ցուցադրել տարբեր հնարքներ։ Առաջին անգամ ֆինգերբորդները լայնորեն հայտնի են դարձել սքեյթբորդներին նվիրված ամսագրերում, որտեղ դրանք կիրառվում էին հնարքների մեխանիկան ցույց տալու համար։

Հետագայում՝ 1980-ականներին, հայտնվել են ֆինգերբորդների առաջին կոմերցիոն մոդելները խաղալիքային հավաքածուներում (օրինակ՝ Hot Wheels, Powell Peralta)։

Դրանք հիմնականում պլաստիկ տախտակներ էին՝ առանց իսկական առանցքների կամ անիվների։ Այդ ժամանակ դրանք դիտվում էին որպես մանկական խաղալիք, այլ ոչ թե մարզական պարագա ունեցող իրեր։ Այնուամենայնիվ, դրանք արդեն իսկ սկսել էին ձևավորել ֆինգերբորդային խմբեր, որտեղ մարդիկ փոքրիկ ռամփներ և պարկեր էին կառուցում մրցելու համար։

Ֆինգերբորդինգի իրական բումն սկսվել է 1998 թվականին, երբ ամերիկյան Tech Deck ընկերությունն սկսել է դրանց սերիական արտադրությունը՝ ստեղծելով ճշգրիտ պատճեններ իրական սքեյթբորդներից։ Դրանք ունեին գրիպ-տեյփ, մետաղական առանցքներ, իսկական անիվներ։ Արդյունքում Tech Deck-ը դարձավ համաշխարհային հիթ՝ հատկապես դեռահասների շրջանում։

Այս շրջանից էլ սկսվեցին ֆինգերբորդինգի առաջին մրցույթներն ու մինի սքեյթ-պարկերը, որտեղ խաղացողները ցույց էին տալիս իրենց հնարքները։ Արդեն 2000-ականների սկզբին ֆինգերբորդինգը դարձավ առանձին ենթամշակույթ։

Առաջացան ձեռագործ (handmade) բրենդներ, որոնք ստեղծում էին տախտակներ փայտից, ալ յումինից և ածխածնային մանրաթելից։ Սկսեցին արտադրվել մինի պարագաներ՝ ռեյլեր, ռամփեր, արկղեր և պատնեշներ։ Ֆինգերբորդիստներն սկսեցին նկարահանել իրենց հնարքները, տարածել YouTube-ում և ֆորումներում։

Իսկ 2010-ականներին ֆինգերբորդինգը ստացավ մարզական ճանաչում։ Սկսեցին կազմակերպվել միջազգային մրցումներ, ձևավորվեցին համաշխարհային համայնքներ՝ Եվրոպայից մինչև Ճապոնիա և Ռուսաստան։

2020-ականներին ֆինգերբորդը դարձել է բարձր ճշգրտությամբ մինի-տեխնիկա։

Հազվագյուտ մոդելները սկսել են վաճառվել հարյուրավոր դոլարներով՝ որպես հավաքածուային արժեքավոր իրեր։

Հայաստանում ֆինգերբորդինգը տարածված է երիտասարդների շրջանում՝ հատկապես սքեյթբորդային համայնքներում։ Վերջին տարիներին հայտնվել են փոքրիկ մրցումներ, ինչպես նաև տեղական վարպետներ, որոնք ձեռքով պատրաստում են փայտե տախտակներ և մինի-պարկեր։ Սոցիալական ցանցերում հայկական ֆինգերբորդիստները ակտիվ են՝ հատկապես TikTok-ում և Instagram-ում, որտեղ ներկայացնում են իրենց հնարքներն ու սեփական դիզայնով ֆինգերբորդները։

Ֆինգերբորդի ստանդարտ երկարությունը 96 մմ է, իսկ լայնությունը՝ 32–38 մմ։

Որոշ մոդելներ ունեն մագնիսային անիվներ, որոնք թույլ են տալիս կատարել կայուն հնարքներ։ Ամենաթանկ ֆինգերբորդը պատրաստվել է մաքուր ոսկուց և գնահատվել է ավելի քան 10000 ԱՄՆ դոլար։ Ներկայում Գերմանիայում և Ճապոնիայում ֆինգերբորդինգը ներառված է մանկական ակումբներում՝ որպես շարժողական հմտությունները զարգացնելու միջոց։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հшնցագործությունների համար․ Արաղչի Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում զիջեց Լեհաստանին Իրանն արձագանքել է ՄԱԿ-ի խնդրանքին՝ թույլատրելով մարդասիրական բեռների անցումը Հորմուզի նեղուցով Ռաֆինյան բաց կթողնի 5 շաբաթ Իրանը ստացել է շատ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. իրանագետ Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Ի՞նչ եղանակ սպասել առաջիկայում․ ձյուն կտեղա՞ Սպահանում հայ է զոհվել 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամ«BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին Թոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա Սողոմոնյան Միասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը․ Նարեկ ԿարապետյանՀարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԿապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է Արման Ծառուկյանը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին Իրանը սպառնացել է հարվածել Սիրիայի նախագահի նստավայրին Կապանում այսօր ժամը 19։00-ի դրությամբ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Իսրայելը մեկ օրում կորցրել է ավելի քան 20 Merkava տանկ Տուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ում«Mercedes»-ը «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Մարտի 30-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ ՎարդևանյանՄակրոնը Պապիկյանին «Պատվո լեգեոն» շքանշան է շնորհել Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հետ ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԱվանեսյանը պնդում է՝ ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերը բարձրացել են 20, 40, 50 և 100 տոկոսով Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանԵՄ-ում մտադիր են գաղտնի պահել տվյալները նույնիսկ ԱՄՆ-ից․ աճում է անվստահությունը դաշնակիցների միջև Ուկրաինայի հարվածների նոր մարտավարությունը բացահայտվել է․ թիրախում՝ էներգետիկան և մետալուրգիան Միասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանըԵս ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԿյանքից հեռացել է ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Իրանում հայ համայնքն առաջին զոhն ունի Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում Ասիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղում (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել ԱՄԷ-ին Իրանի հասցրած հարվածների զոհ է դարձել յոթ խաղաղ քաղաքացի