Երևան, 03.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Դաունի սինդրոմ ունեցողների համաշխարհային օր, Պոեզիայի համաշխարհային օր, Ռասայական խտրականության վերացման համաշխարհային օր, Տիկնիկային թատրոնի համաշխարհային օր, Անտառների համաշխարհային օր, Արաբական աշխարհ՝ Մայրերի օր, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Մարդու իրավունքի օր, Վրաստան՝ Սահմանապահի օր, Նամիբիա՝ Անկախության օր, Իրաք՝ Գարնան օր, Ճապոնիա՝ Գարնանային գիշերահավասարի օր, Քրդստան՝ Նովրուզ։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1763 –վախճանվել է կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին։

1828- Ռուսաստանի ցար Նիկոլայ Առաջինի հրամանագրով ստեղծվել է Հայկական մարզը Երևան կենտրոնով:

1878- ծնվել է թատրոնի դերասանուհի Հասմիկը։

1898 - ծնվել է հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1902 - ծնվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

1926 - ծնվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը։

1942 - վախճանվել է բանաստեղծ Վահան Միրաքյանը։

1981- գործարկվել է Արփա - Սևան ջրանցքը։

1988- տեղի է ունեցել ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստ, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանում աճող ազգային-ժողովրդավարական շարժումը» և «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր՝ մեկշաբաթյա հրադադար, որի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2002-կառավարությունն իր համաձայնությունն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով մի շարք պետական ձեռնարկություններ փոխանցվել են Ռուսաստանին՝ այդ երկրին ունեցած 94 մլն դոլար պարտքի դիմաց: Դրանք են՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված երեք գիտական հաստատություն։

2006 - վախճանվել է դերասան Գևորգ Աշուղյանը։

2008-Երևանում վերացվել է արտակարգ դրությունը։

2014-Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացած աղմուկից հետո շինարարությունը դադարեցվել է։

2015-Հայաստանը թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով և 7,5 տոկոս եկամտաբերությամբ։

2016- Պոեզիայի համաշխարհային օրը Երևանում՝ Հայաստանի գրողների միության հարևանությամբ, բացվել է Լևոն Անանյանի անվան պոեզիայի պուրակը:

2017-նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

2019- կառավարության որոշմամբ, ապրիլի վերջին շաբաթ օրը համարվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

2021-վախճանվել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը:

2022- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:

ԱՇԽԱՐՀ

630- Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցրել Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձրել այն Երուսաղեմ։

1098 -Ռոբերտ Մոլեմսկին Սիտոյում հիմնադրել է Ցիստերցիանցիների օրդենը։

1413 – Հենրիխ 5-րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1556 -Օքսֆորդում այրել են եպիսկոպոս Թոմաս Կրանմերին, որը Ավետարանը թարգմանել էր անգլերեն։

1666 -Կանադայում տեղի է ունեցել առաջին մարդահամարը, որի ժամանակ արձանագրվել է, որ երկրի բնակիչների թիվը կազմում է 3000 մարդ։

1685- ծնվել է գերմանացի հռչակավոր երգահան Յոհան Սեբաստիան Բախը։

1768 –ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրիեն։

1839 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1843 -ըստ Յոթերորդ օրվա ադվենտիստների, այդ օրը պետք է հայտնվեր Հիսուս Քրիստոսը։

1844 –համարվում է Բահայի օրացույցի սկզբի օր։

1846 - փողային երաժշտական գործիքների բելգիացի վարպետ Ադոլֆ Սաքսն արտոնագրել է սաքսոֆոնը։

1857- Ճապոնիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:

1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվել է Գերմանիայի առաջին կանցլեր։

1917 -բոլ շևիկների կողմից ձերբակալվել են Ռոմանովների ընտանիքի անդամները, որոնք հետագայում գնդակահարվել են։

1921- հռչակվել է Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ, համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտել են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։

1923 - Փարիզում բժիշկ Ռոժեն հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ, թե իբր ծխելն օգտակար է առողջության համար, քանի որ նիկոտինն ունի հակամանրէային ազդեցություն։

1925- ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվել է մի օրենք, որն արգելել է Չարլզ Դարվինի էվոլ յուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։

1936 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Գլազունովը։

1946 -Նյու Յորքում ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը։

1962 -ըստ ամերիկացիների, գերձայնային արագության պայմաններում իրականացվել է առաջին կատապուլտացումը, որն իրականացրել է գորշ արջը՝ դուրս նետվելով 10 կմ բարձրությունից մոտ 1400 կմ /ժամ արագությամբ և հաջողությամբ հասել գետնին։

1963 -փակվել է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում գտնվող մաքսիմալ անվտանգության Ալկատրաս բանտը։

1981 -ԱՄՆ-ում արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը, որի զոհ է դարձել աֆրոամերիկացի Մայքլ Դոնալդը։

1990 -Նամիբիան հայտարարել է իր անկախությունը ՀԱՀ-ից։

2000 - Հովհաննես պապ Պողոս 2-րդը այց է կատարել Իսրայել, ինչը որևէ Հռոմի պապ երբևէ չէր իրականացրել։

2006 -Ջեկ Դորսին ուղարկել է առաջին հաղորդագրությունը և տեղեկացրել այն մասին, որ ստեղծել է «Թվիթթեր» սոցիալական ցանցը։

2012- վախճանվել է իտալացի բանաստեղծ և սցենարիստ Տոնինո Գուերան։

2014- Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հաստատել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու պայմանագիրը։

2022– Չինաստանի Տենսյանե նահանգում ընկել է Բոինգ–737 մարդատար ինքնաթիռը, զոհվել է 132 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հորմուզի նեղուցը բաց է Իրանի հետ չպատերազմnղ երկրների համար. Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան Փաստաբանը բացատրեց, թե որ կատակները կարող են հանգեցնել բանտարկության ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Մայրը դանակաhարել է իր 14-ամյա դստերը․ հայտնի է պատճառըԱրևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Եվրոպան պետք է պատրաստվի երկարատև էներգետիկ ճգնաժամի. ԵՄ հանձնակատար Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԾեծկռտnւք՝ Երևանում, 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա մի տղայիԴավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան «Որ ասում եք ոտքդ գազից չվերցնես՝ վերջը «պավարոտ» կա», «Ինչի՞, Պուտինի մոտ լավ էլ գազ տվեցիր». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը Հրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹՊուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԲաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է․ ՔԿ Երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Ոսկու գինը կփոխվիՎթար. ջուր չի լինի մինչեւ երեկո Այն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ին․ Shamshyan Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը Կոթի գյուղի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից Գազ չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Ապրիլի 3-ին, 6-ին, 7-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ԱՂՈԹՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Ամփոփվել են «Անահիտ» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքները՝ ըստ անվանակարգերի Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար․ Ուշակով Լիբանանում իտալական խաղաղապահ բազան հրթիռային հարձակման է ենթարկվել. Ansa Տավուշի Կոթի գյուղի 41-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին