Երևան, 05.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող իշխանությունները վերջին ամիսների ընթացքում գաղտնիության քողի տակ քննարկում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Չնայած, կան կարծիքներ, որ փաստացի ավելի շատ գործ ունենք նոր Սահմանադրության, քան զուտ փոփոխությունների հետ: Ըստ առկա տեղեկությունների, Սահմանադրության մեջ փոփոխությունները պետք է հանգեցնեն քաղաքական համակարգի որակական փոփոխությունների և ամրապնդեն ՀՀ-ի, այսպես կոչված, «եվրոպական ուղին»՝ երկարաժամկետ կտրվածքով, ինչպես նաև ապահովեն Փաշինյանի անձնական իշխանությունը։

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի խմբագրության ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության փոփոխության նախագիծը. երկրի հիմնարար օրենքի մեջ փոփոխությունները շոկային են և Հայաստանի ապագայի մասով անհանգստացնող։ Ալիքը ներկայացնում է ՀՀ Սահմանադրության այն փոփոխությունները, որ ցանկանում է կյանքի կոչել ՔՊ-ն, և նշում է, որ դրանք սպառնալիք են ներկայացնում հայ ժողովրդի ազգային ինքնության համար։

«Պաշտոնական անձինք արդեն իսկ հնչեցրել են այն նորությունը, որ Սահմանադրության նախագծի մեջ բացակայում է հղումն Անկախության հռչակագրին, որն այսօր առկա է Սահմանադրության նախաբանում։ Այսօրվա Սահմանադրության մեջ կա ուղիղ հղում Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծվում է «ազատասեր նախնիների սուրբ պատգամը»։ Նոր նախաբանում չկա հղում նաև սուվերեն պետության վերականգնմանը, ինչը տագնապալի ցուցիչ է՝ հայկական հողերի մասին պատմական հիշողությունից հրաժարվելու առումով»,-նշում են ալիքի հեղինակներն ու հավելում, որ ամենացայտուն փոփոխությունները կատարվել են նոր Սահմանադրության նախագծի 35 և 36-րդ հոդվածներում։

Այսպես, ըստ հոդվածի հեղինակների, 35-րդ հոդվածից հանվում է տղամարդու և կնոջ իրավահավասարության մասին կետը՝ ամուսնության դեպքում, ամուսնության շրջանում և ամուսնալուծության դեպքում։ 35-րդ հոդվածում պահպանվում է միայն այն դրույթը, որը «ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդն իրավունք ունեն ամուսնական կապի մեջ մտնել միմյանց հետ և ազատ կամքով ընտանիք ստեղծեն։ Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում է օրենքով»։ Դա չափազանց կարևոր փոփոխություն է, որը տրանսֆորմացնում է ընտանեկան հարաբերությունների մասին հիմնարար մեկնաբանությունն ու իրավական անորոշություն է ստեղծում, որը թույլ է տալիս ընտանիքը ընկալել նաև միասեռ հարաբերությունների կոնտեքստում։

Հայ հասարակության ավանդական արժեքներին ևս մեկ հարված է հասցվում նոր Սահմանադրության 36-րդ հոդվածով։ Ծնողների իրավունքները և պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում էր. «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով»։ Սա ամբողջությամբ հանվել է։ Նորացված հոդվածում առկա են դրույթներ միայն երեխաների իրավունքների, ծնողների իրավունքների մասին՝ իրենց երեխաների նկատմամբ, և դրույթներ ծնողական իրավունքներից զրկելու մասով։ Հոդվածում բացակայում է երեխաների պարտականությունը հոգ տանել իրենց ծնողների մասին։ Սոցիալական աջակցության համակարգի անկատարության պայմաններու տարեց ծնողներին օգնելու սահմանադրական երաշխիքների չեղարկումը հանգեցնելու է հայկական հասարակության մեջ ավանդական ընտանեկան կապերի ոչնչացմանը, ինչպես նաև բազմաթիվ տարեցների ուղղակի դնելու է ֆիզիկական գոյատևման շեմին։

Աշխարհասփյուռ հայության միավորման կարևոր կետը տարիներ շարունակ հանդիսացել է Սահմանադրության այն կարևորագույն դրույթը, որ էթնիկ հայերը կարող էին քաղաքացիություն ստանալ հեշտացված կարգով։ Այժմ այդ դրույթը ցանկանում են հանել Սահմանադրությունից։ Զարմանալի է, չէ՞ որ հենց հայկական Սփյուռքի աջակցությունը թույլ տվեց Հայաստանին դիմակայել 90-ականների ծանր օրերին՝ հարևանների հետ ռազմական դիմակայության տարիներին։ Այժմ ՔՊ-ն ցանկանում է խզել այդ կապն ու զրկել աշխարհով մեկ ցրված հայերին հայրենադարձության իրավունքից։

Ալիքը տեղեկացնում է նաև, որ նոր Սահմանադրության մեջ կա հատուկ բլոկ, որտեղ փոփոխության են ենթարկվելու միջազգային պայմանագրերի ու այլ իրավական ակտերի հետ կապված իրավակարգավորումները։ Այսպես, փոփոխված 5-րդ կետում նշվում է, որ ընդունված միջազգային պայմանագրերը համարվելու են Հայաստանի իրավական համակարգի անբաժանելի մասը։ Հակասությունների դեպքում պահպանվելու է միջազգային պայմանագրերի առաջնահերթությունը՝ երկրի ներքին օրենքների նկատմամբ։ Դա քայլ է ազգային ինքնուրույնության սահմանափակման առումով և պատուհան է բացում օտար երկրների ու միջազգային կազմակերպությունների համար միջամտել ՀՀ ներքին գործերին։

Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որն իրավունք էր տալիս ԱԺ պատգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին։ Հարցապնդումների իրավունք վերապահվում է միայն հատուկենտ պատգամավորների, սակայն կառավարությունը պարտավորված չէ դրանց պատասխանել, և դրանք չեն քննարկվելու խորհրդարանում։

Նոր Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է ԱԺ-ի ինքնալուծարում՝ խորհրդարանի 3/5 կազմի օգնությամբ, ինչը քաղաքական մանիպուլյացիաների դաշտ է բացում իշխող մեծամասնության համար և շանս արտահերթ ընտրություններ կազմակերպել՝ ըստ տվյալ պահի իշխանության ցանկության։

ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ 205-րդ հոդվածը, այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ Քպական իշխանության գրած Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը և Ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին՝ առանց հանրաքվեի։

Նոր Սահմանադրությամբ անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, ապա այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն Ազգային ժողովի միջոցով՝ առանց հանրաքվեի։ Այսինքն, հիմա ստեղծվում է միջազգային պարտավորությունների կատարման տարբեր իրավական ռեժիմ։ Դա թույլ է տալիս ընդունել արտաքին քաղաքական ռազմավարական որոշումներ առանց ժողովրդի կամարտահայտության։

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նաև նշում է, որ խմբագրության ձեռքի տակ հայտնված Սահմանադրության փոփոխության տեքստը թույլ է տալիս անել մի քանի կարևոր եզրակացություն։ Առաջինը՝ իշխանություններն արտաքին խաղացողների առջև վերցնում են մեծ սահմանադրական պարտավորություններ՝ազգային մտածելակերպի փոփոխության առումով։ Կազմաքանդվում է ընտանիքի ինստիտուտը, խզվում է սերունդների միջև կապը, նոր դրույթներ են մտցվում, որոնք թույլ են տալու միասեռ ամուսնություններ ներդնել։ Երկրորդ՝ կառավարությունը զրկվում է խորհրդարանական վերահսկողությունից, խորհրդարանը թուլանում է և դառնում է խաղալիք իշխող ուժի և անձամբ վարչապետի ձեռքում, ով էլ հետագայում նա լինի։

Այսպիսով, Սահմանադրության փոփոխությունները ՀՀ-ից կերտելու են արտաքին խաղացողների համար հեշտ կառավարելի երկիր, իսկ իշխանությունները միանձնյա որոշումով կարող են արտաքին քաղաքական կողմնորոշում ձևավորել ՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների կարծիքն այդ կարևորագույն հարցերում։ Բացի այդ, կազմաքանդելով ավանդական արժեքները՝ հարված է հասցվում ՀՀ-ի առանց այն էլ խոցելի և թույլ ժողովրդագրական իրավիճակին՝ դուռ բացելով թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ՀՀ-ի դեմ դեմոգրաֆիկ էքսպանսիայի իրականացման և տարիներ անց ՀՀ-ի էթնիկ-կրոնական դեմքի փոփոխության համար։

Իսկ խորհրդարանի թուլացումը թույլ է տալու վարչապետին միանձնյա՝ ավտորիտար համակարգ հաստատել ՀՀ-ում և ճնշել բոլոր ընդդիմադիր խմբերին։ Ըստ հեղինակների, նոր Սահմանադրությամբ ՀՀ-ն ցավոք վերածվելու է failed state-ի, ինչը կարող են թույլ չտալ ՀՀ քաղաքացիները՝ հունիսին չքվեարկելով ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Նոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը Մուտք են գործել «Նոր Ձորաբերդ» ռեստորան և այնտեղից գnղություն կատարել․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամՍանկտ Պետերբուրգի ծննդատանը կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՄարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըԱշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, բացեք անիծյալ նեղուցը․ Թրամփ Իսրայելը hարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին Հուսով եմ, որ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսաստանցիները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով Իսրայելը օգնել է ԱՄՆ-ին իրանցիների կողմից խոցված F-15 ինքնաթիռի օդաչուի փրկարարական գործողության ժամանակ․ Fox News Հայաստանը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի մտահոգությունների շուրջ․ Լավրով Ջուր չի լինի որոշ ժամանակ Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Պետք է ընդունել պարտությունն ու Չեմպիոնների լիգայի խաղին մեկնել պարզ գլխով. Արտետա Սերբիայի գազային ենթակառուցվածքների վրա նախապատրաստվող հшրձակումը կանխվել է. Վուչիչ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի․ Պեսկով Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԹաց ձյուն, ժամանակ առ ժամանակ անձրև. եղանակն այս օրերին Այսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Արցախյան պшտերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը․ մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով․ Գարեգին Բ «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնքՀայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ապրիլի 5-ի հորոսկոպը. Այծեղջյուրներին՝ հանգիստ, Կշեռքներին՝ կասկածներ Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում․ Վահագն Խաչատուրյան Ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է․ երկու ուղղաթիռ է խփվել․ կենտրոնական հրամանատարության խոսնակ Իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն ՎարդանյանԹրամփն արգելել է ԱՄՆ դիրքերին Իրանի հրթիռային հարվшծների լուսանկարների հրապարակումը Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԿյանքից հեռացել է Զորի Բալայանը «Սաութհեմփթոնը» հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ Օտարերկրացի կինը պնդում է՝ ամուսնու հարազատները փորձել են դանшկով վնաuել իրենց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Պորտ Վեյլին» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագը․ կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան