Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԱՊՐԻԼԻ)․ 500 միլիոն դոլար արժողությամբ նկարների գողություն, Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացում. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անգոլա՝ Երիտասարդության օր, Բանգլադեշ՝ Բենգալական Նոր տարի, Վրաստան՝ Մայրենի լեզվի օր, Մյանմա՝ Ջրի փառատոն, Սալվադոր, Հայիթի, Հոնդուրաս և Վենեսուելա՝ Պանամերիկյան օր, Կորեայի Հանրապետություն՝ Սև օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1860 – ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն:

1864 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։

1879 – ծնվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը։

1882 – ծնվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը։

1909 – Կիլիկիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների տարբեր բնակավայրերում օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30000 հայ:

1914 – ծնվել է նշանավոր բանաստեղծ Համո Սահյանը:

1915 – ծնվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը։

1931 – ծնվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։

1992 – սպանվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ Արթուր Մկրտչյանը։

1994 – ԱՊՀ երկրները Ռուսաստանի նախաձեռնությամբ և Ադրբեջանի ու Հայաստանի անմիջական մասնակցությամբ ընդունել են հայտարարություն, որտեղ կոնկրետ դրված է եղել կրակի դադարեցման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը:

2006 – Հունգարական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռամիլ Սաֆարովին։

2008 – գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար։

2016 – հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը:

2018 – Ազատության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ-Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:

2020 – Արցախում տեղի է ունեցել նախագահի ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը դարձել է Արցախի նախագահ:

ԱՇԽԱՐՀ

43 մ.թ.ա.– տեղի է ունեցել Ֆորում Կալլորումի ճակատամարտը Կեսարի կողմնակիցների և Մարկ Անտոնիոյի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս պարտությամբ։

216 – ծնվել է բաբելոնյան քարոզիչ, պարսկական դուալիստական կրոնի՝ Մանիհեյության հիմնադիր Մանին, որն իրեն հայտարարել էր առաքյալ։

972 – Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացել են Օտտոն 2-րդը և բյուզանդական արքայադուստր Ֆեոֆանոն։

1471– Անգլիայում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Բարտետի ճակատամարտը թագավոր Էդվարդ 4-րդի գլխավորած բանակի և գրաֆ Ռիչարդ Ուորլիկի գլխավորած լանկաստերների միջև:

1611 – թագաժառանգ Ֆեդերիկո Ցեզին առաջին անգամ օգտագործել է «աստղադիտակ» բառը։ 1618 – Սիբիրում՝ Տոմ գետի մոտ, ափ է իջել կազակների մի խումբ և սկսել Կուզնեցկի կայանի շինարարությունը (ներկայիս Նովոկուզնեցկ քաղաքը)։

1687 – Անգլիայի թագավոր Յակոբ 2-րդը հավասար իրավունքներ է շնորհել կաթոլիկներին և բողոքականներին։

1759 – վախճանվել է գերմանա-անգլիական երաժիշտ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը:

1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերել Ավստրիայից։

1865 – մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։

1871 – Գերմանիայում հիմնադրվել է խորհրդարանը՝ Ռայխստագը։

1909 – ստեղծվել է Անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ներկայիս «British Petroleum»-ը)։

1912 – բրիտանական «Տիտանիկ» ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվել է սառցաբեկորին և խորտակվել հաջորդ օրը։

1917 – վախճանվել է լեհ բժիշկ, Էսպերանտո միջազգային լեզվի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը:

1927 – շվեդական Գոտիբորգ քաղաքում արտադրվել է առաջին «Volvo» ավտոմեքենան։

1930 – վախճանվել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։

1945 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մոտ 500 ռմբակոծիչների ռմբահարման արդյունքում փաստացի ոչնչացվել է Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնը։

1956 – Չարլզ Գինսբերգը, Չարլզ Անդերսոնը և Ռեյ Դոլբին ցուցադրել են իրենց հայտնագործությունը՝ առաջին տեսամագնիտոֆոնը։

1978 - Թբիլիսիում տեղի են ունեցել ցույցեր՝ ուղղված վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ։

1983 – Մեծ Բրիտանիայում սկսել են վաճառվել ռադիոհեռախոսներ։

1986 – վախճանվել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիզմի գաղափարախոս Սիմոնա դե Բովուարը։

1991 – Վան Գոգի թանգարանից գողացել են 20 նկար, որոնց մոտավոր արժեքը կազմել է մոտ 500 միլիոն դոլար։

2010 – Իսլանդիայում ժայթքել է Էյյաֆյադլայեյոկյուդլ հրաբուխը, որի արդյունքում մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով դադարեցվել են ավիափոխադրումները Հյուսիսային Եվրոպայում։

2022 – ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» կրեյսերը խորտակվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռային համակարգի հարվածից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Կինը պարտքերի պատճառով կոկտեյլով թունավորել է ամուսնունԱկբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էՄիֆեր կեսարյան հատման մասին․ իմացիր ավելինԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանՃապոնիայում 7,4 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանԱպրիլի 23-ին տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի 14-ամյա աղջիկը փոխնակ մայր է դարձելՃապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՄանկապարտեզի դաստիարակչուհին ծեծել է իր խմբում գտնվող 2 երեխաներինԻնչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Գտնվել է թանգարանից գողացված լեգենդար 2500-ամյա Կոտոֆենեշտի սաղավարտըԵրբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Սերիական մարդասպանը խոստովանել է ութ զոհի սպանությունըԱյն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլինՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ ԱլեքսանյանԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները