Երևան, 22.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չինական մեծ պարիսպը (կամ՝ պատը) ոչ միայն «Երկնային կայսրության», այլ նաև ամբողջ աշխարհի ամենամեծ ճարտարապետական հուշարձաններից մեկն է։ Ավելին, դա մարդու կողմից երբևէ կառուցված ամենամեծ կառույցն է։ Պարիսպն անցնում է ժամանակակից Չինաստանի հյուսիսային շրջաններով: Պաշտոնական տվյալներով, Չինական մեծ պատի պարիսպի ընդհանուր երկարությունը, հաշվի առնելով նրա բոլոր ճյուղերը, կազմում է մոտ 8852 կմ։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ հակված են կարծելու, որ իրականում այն գրեթե երկուսուկես անգամ ավելի երկար է՝ մոտ 21 հազար կմ։

Իսկ ի՞նչ պատմություն ունի այն, ինչպե՞ս և ինչո՞ւ է կառուցվել:

Մ.թ.ա 3-րդ դարում «Երկնային կայսրության» կառավարիչներից էր Ցին Շի Հուանգ կայսրը։ Բարդ ու հակասական ժամանակներ էին։ Պետությանը բոլոր կողմերից սպառնում էին թշնամիները՝ հատկապես ագրեսիվ Սյոննու քոչվորները, և անհրաժեշտ էր պաշտպանություն նրանց արշավանքներից: Այդպես ծնվեց անառիկ պարիսպ կառուցելու որոշումը՝ բարձր և ընդարձակ, որպեսզի ոչ ոք չկարողանա խաթարել Ցին կայսրության անդորրը։ Միևնույն ժամանակ, այդ կառույցը պետք է սահմանազատեր հին չինական թագավորության սահմանները և նպաստեր դրա հետագա կենտրոնացմանը։ Պատը նպատակ ուներ լուծել նաև «ազգի մաքրության» հարցը. բարբարոսներից ցանկապատվելով՝ չինացիները կզրկվեին նրանց հետ ամուսնական հարաբերությունների մեջ մտնելու և երեխաներ ունենալու հնարավորությունից։

Նման վիթխարի սահմանային ամրություն կառուցելու գաղափարը զրոյից չի ծնվել: Նախադեպեր արդեն եղել էին, շատ թագավորություններ, օրինակ՝ Վեյը, Յանը, Չժաոն և արդեն հիշատակված Ցինը, փորձել էին նման բան կառուցել։

Չինական մեծ պարսպի կառուցումն սկսվել է Յինգշանի երկայնքով, որը լեռնային համակարգ է Ներքին Մոնղոլիայում՝ հյուսիսային Չինաստանում: Կայսրը համակարգող է նշանակել հրամանատար Մենգ Թյանին։ Շատ աշխատանք կար անելու։ Նախկինում կառուցված պատերը պետք է ամրացվեին, կապվեին նոր հատվածներով և երկարացվեին։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «ներքին» պարիսպներին, որոնք սահմաններ են ծառայել առանձին թագավորությունների միջև, ապա դրանք պարզապես քանդվել են։

Այս վիթխարի օբյեկտի առաջին հատվածների կառուցումը տևել է ընդհանուր առմամբ մեկ տասնամյակ, իսկ Չինական մեծ պարսպի կառուցումը տևել է երկու հազարամյակ: Իր տարբեր փուլերում աշխատանքին միաժամանակ ներգրավված մարդկանց թիվը հասել է երեք հարյուր հազարի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները վարձել են (ավելի ստույգ ստիպել) մոտ երկու միլիոն մարդու միանալ իրենց։ Դրանք բազմաթիվ սոցիալական շերտերի ներկայացուցիչներ էին՝ ստրուկներ, գյուղացիներ, զինվորականներ։ Բանվորներն աշխատել են անմարդկային պայմաններում: Ինքնին տեղանքը հարմար չէր շինարարության համար, կառույցը անցնում է լեռնաշղթաների երկայնքով՝ շրջանցելով դրանցից դուրս եկող բոլոր ճյուղերը։ Շինարարներն առաջ են շարժվել՝ հաղթահարելով ոչ միայն բարձր վերելքները, այլ նաև բազմաթիվ կիրճերը։ Նրանց զոհողությունները իզուր չէին, դե, գոնե այսօրվա տեսանկյունից. տարածքի հենց այդ լանդշաֆտն է որոշել այդ հրաշք կառույցի յուրահատուկ տեսքը:

Չինացիներն իրենց պատն անվանում են «երկրային վիշապ»։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ: Հենց սկզբում դրա կառուցման ժամանակ օգտագործվել են բազմաթիվ նյութեր, առաջին հերթին՝ խտացված կավ։ Դա արվում էր այսպես. նախ եղեգներից կամ ճյուղերից վահաններ էին հյուսում և դրանց միջև շերտերով սեղմում էին կավ, մանր քարեր և հասանելի այլ նյութեր։ Երբ Կին Շի Հուանգ կայսրն է անցել գործի, սկսել են օգտագործել ավելի հուսալի քարե սալեր, որոնք դրվում էին միմյանց մոտ:

Երբ իշխանության է եկել Հան դինաստիան, որը իշխում էր մ.թ.ա. 206-ից մինչև մ.թ. 220 թվականը, Չինական մեծ պարիսպն ընդարձակվել է դեպի արևմուտք՝ մինչև Դունհուանգ։ Այդ ժամանակահատվածում օբյեկտը համալրվել է դիտաշտարակների մի ամբողջ շարքով, որը հասնում էր անապատի խորքերը: Նպատակն էր պաշտպանել քարավանները, որոնք հաճախ տուժում էին քոչվորների արշավանքներից։ Մինչ օրս պահպանվել են պատի՝ հիմնականում այն հատվածները, որոնք կառուցվել են Մինգ դինաստիայի օրոք 1368-1644 թվականներին։ Դրանք կառուցվել են հիմնականում ավելի հուսալի և դիմացկուն նյութերից՝ քարե բլոկներից և աղյուսներից։ Նշված դինաստիայի կառավարման երեք դարերի ընթացքում Չինական մեծ պարիսպը զգալիորեն «աճել» է՝ ձգվելով Բոհայ ծովածոցի ափից մինչև ժամանակակից Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանի և Գանսու նահանգի սահմանը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

12-ամյա նկարիչ Հրայր Գրիգորյանն արժանացել է «Գրան պրի» մրցանակի Սպասվու՞մ է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանՀայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 7 մեդալ Հրազդան գետում քիչ առաջ հայտնաբերվեց դիակը, և այն ճոպանների միջոցով դուրս բերվեց Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՇղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում Ստեփանակերտում երկու տաճարների ավերումը Հայոց ցեղասպանության նախաշեմին շատ խորհրդանշական է. Ռուսաստանի հայերի միություն Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Մարտին Պողոսյան․ Կարող էի չեմպիոն դառնալ, եթե հրման մոտեցումն անեի Ռուսաստանում առաջարկում են «Ուգրոզա» հրթիռները կիրառել անօդաչուների դեմ Սուրեն Պապիկյանը Վրաստանի ՊՆ նախարարի հետ երեկոյան զբոսանքի է դուրս եկել ու լուսանկար հրապարակել Հրազդան գետում դի կա․ գետը վարարել է, և չի բացառվում, որ քշել, տարել է այն․ որոնողական աշխատանքներ են ընթանում Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինԱրտակարգ իրավիճակ Երևանի Աղի կոմբինատում․ փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու ԱՄՆ-ը 38 տարվա մեջ առաջին անգամ տախտակամածային թնդանոթներ է կիրառել Իրանի դեմ. The War Zone Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԱվանի աղի կոմբինատում էլեկտրաէներգիան անջատվել է, 46 հոգի մնացել է 236 մետր խորության տակ Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Կամո բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը Կալինինգրադում 14-ամյա աշակերտուհին մահացել է դպրոցի պատուհանից ընկնելուց հետո «Ռեալը» շարունակում է հետապնդել առաջատարին Իրանը թույլատրել է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե վերացվի ծովային շրջափակումը Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԿկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ մանրամասներ Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը»Հերթական դեպքը. թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հետ «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ դեռ չի հայտնաբերել Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից Փաշինյանը և խաղաղությունն իրար հետ այնքան կապ ունեն, ինչքան Ալիևն ու ժողովրդավարությունը. Շարմազանով «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանԻսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում․ կա երկու զոհ Հասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Ութերորդ դասարանի աշակերտը դասի ժամանակ պատուհանից ընկել էՄենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանNissan Tiida-ն Փարաքարի դպրոցի մոտ կոտրել է ցուցանակն ու գլխիվայր հայտնվել դպրոցի ճաղավանդակների մոտ Դիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Արծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԱդրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Քաղցկեղի դեմ «նոր հզոր դեղամիջոցներ» արդեն վաճառքում են․ ի՞նչ է իրականում հայտնիՄարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր Կամենդատյան