Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կապ ունի «չորս» թիվը տետրի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ է տետրը, բնականաբար, որևէ մեկին բացատրելու կարիք չկա: Բոլորը դեռ մանկուց են ծանոթանում դրան: Հազիվ թե քաղաքակիրթ աշխարհում գտնվի այնպիսի մեկը, որը երբևէ տետր չի տեսել: Սակայն, միևնույն ժամանակ, հետաքրքիր է, թե երբ են հայտնվել առաջին տետրերը, ինչ տեսք են ունեցել և ով է հորինել այն: Տետր բառի հիմքը հունական tetra՝ «չորս» բառն է: Իսկ ինչո՞ւ հենց չորս, այլ ոչ թե հինգ, ութ կամ, ասենք, 12: Այս բառի առաջացման մի քանի վարկած գոյություն ունի:

Սկսենք նրանից, որ հենց «4» թիվն է Հին Հունաստանում համարվել սուրբ թիվ: «Չորս» թիվը նշանակել է կատարելություն, ամբողջականություն, առատություն: Աշխարհը ունի չորս կողմ, տարին ունի չորս եղանակ, քառակուսու չորս կողմերը ներդաշնակ համամասնություն են, չորսը պյութագորացիների երդման թիվն է, երկիրը կազմված է չորս տարրից՝ հող, ջուր, օդ և կրակ, և այլն:

Հին դարերում գրքերը ստեղծվել են փայտե կամ կավե բարակ սալերից: Դրանք շատ թանկ են եղել, ուստի դրանց օգտագործման հեշտության համար բաժանել են չորս մասի: Գրքի չորս մասից յուրաքանչյուրը կոչվել է քառորդ: Այս մոտեցումը իսկապես հարմար է եղել, քանի որ անձնական օգտագործման գրքեր կարող էին ունենալ միայն շատ հարուստ մարդիկ: Բոլոր գրքերը պահվում էին քաղաքային և պետական գրադարաններում, և անհրաժեշտություն չկար ամբողջական գիրքը վերցնել կարդալու համար, կարելի էր հերթով վերցնել քառորդները:

Կա ևս մեկ վարկած, որ հնագույն արտադրության «տետրը» ավելի շատ կապ ունի բոլորիս ներկայում ծանոթ տետրի հետ: Նման տետր հայտնաբերվել է պեղումների ժամանակ, որի մեջ սովորողի կողմից խնամքով գրված է ուսանելի ասացվածք. «Եղի՛ր ջանասեր տղա, որպեսզի չծեծվես»: Այդ հնագույն տետրը եղել է իրար միացած չորս բարակ տախտակ, որոնք ծածկված են եղել մոմի բարակ շերտով: Նրա վրա գրել են սրված փայտի կտորով: Հավանաբար, հենց այդպիսի չորս փայտե տախտակից ստեղծված տետրն է լավագույնը եղել իր քաշի և հաստության տեսակետից և, քանի որ ունեցել է չորս տախտակ, կոչվել է tetra՝ տետր:

Ներկայացնենք նաև տետր բառի ծագման վերջին տարբերակը: Մարդկությունը զարգացել է, և պապիրուսն է փոխարինելու եկել կավե սալիկներին ու փայտե տախտակներին: Եկել է պապիրուսե փաթույթների ժամանակը: Պապիրուսը, ինչպես գրելու նախորդ նյութերը, էժան չի եղել, բացի դա, այն ծալվելիս փշրվում և փչանում էր: Եթե պապիրուսի վրա գրված գիտական աշխատությունը կամ պատմությունը երկար էր, երկար էր նաև պապիրուսը: Իսկ նման պապիրուսե «փաթույթում» պահանջվող հատվածի որոնումը, մեղմ ասած, անհարմար էր: Որոշ ժամանակ անց հայտնվել է պապիրուսի փոխարինիչը՝ մագաղաթը: Ալեքսանդր Մակեդոնացու՝ Փոքր Ասիա արշավից հետո, ավելի ճիշտ՝ Պերգամոն քաղաք այցելելուց հետո հույները սովորել են կենդանիների կաշվից մագաղաթ ստանալու տեխնոլոգիան: Ըստ հունական ավանդության, այն ստեղծվել է հենց Պերգամոն քաղաքում՝ թագավոր Եվմենես 2-րդի օրոք։ Քաղաքի անունով էլ այն կոչվել է պերգամենտ, իսկ հայերեն՝ մագաղաթ։

Մագաղաթի որակը պապիրուսից ավելի լավն է եղել: Մագաղաթը չի փշրվում պապիրուսի պես: Սկզբում տեքստեր գրելու համար հույները շարունակել են մագաղաթի ավելորդ հատվածները կտրելով՝ փաթույթներ պատրաստել: Հետո նրանք նկատել են, որ չափազանց շատ թափոններ են առաջանում, իսկ պատրաստի մագաղաթի արժեքը ևս էժան չի եղել: Պետք էր խնայել: Այնուհետև մի պայծառ միտք է ծագել ինչ-որ մեկի գլխում՝ մագաղաթի թերթիկներ պատրաստել և ամրացնել դրանք: Պարզվել է, որ մեկ մագաղաթից կարելի է չորս լիարժեք թերթիկ ստանալ և այս արտադրանքը անվանվել է «տետր»: Եթե անհրաժեշտ է եղել ավելի մեծ թվով թերթեր, ապա մի քանի տետրեր կարվել են միմյանց, և ստացվել է արդեն իսկ ժամանակակից կառուցվածքի տետր: Դարեր են անցել, և մարդիկ սովորել են թուղթ պատրաստել, որը վերջնականապես փոխարինել է պապիրուսին և մագաղաթին:

Ժամանակակից տետրի կառուցվածքը բավականին պարզ է: Ներքին թերթերը վնասվածքներից և կեղտոտվելուց պաշտպանելու համար յուրաքանչյուր տետր ունի կազմ, որը սովորաբար ավելի կոշտ ստվարաթղթից է:

Տետրի թերթերը կարվում են տարբեր միջոցներով և ձևերով։ Դրանք կարող են ամրացված լինել ամրակներով, թելով կամ սոսինձով։ Կան տետրեր, որոնց վրա անցքեր են բացված` պարույրաձև մետաղալարով ամրացնելու համար։ Այն հարմար է նաև թերթերը հեշտությամբ փոխելու համար։ Տետրերն ունենում են տարբեր քանակի թերթեր՝ 12, 18, 24, 48, 96 և այլն։ Դա կապված է տպագրական «մամուլի» հետ, քանի որ մեկ «մամուլը» A4 ֆորմատի 16 էջն է կամ 8 թերթը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը