Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական գործընթացների և քաղաքական ուժերի ծրագրերի շուրջ քննարկումների ֆոնին «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող դրույթների վրա։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում ուշադրության կենտրոնում հիմնականում նախընտրական խոստումներն են, քաղաքական կարգախոսներն ու տարբեր ուժերի բարձրագոչ հայտարարությունները։ Սակայն, ինչպես նշել է նա, այս ամբողջի ֆոնին հանրությունը գրեթե չի քննարկում ՔՊԿ նախընտրական ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը, որը վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու, այսպես կոչված, «բարեփոխմանը», Եկեղեցու ներքին կյանքին միջամտելուն և եկեղեցական կառավարման փոփոխությանը։

«Փաստ» թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նշել է. «Ես, ինչպես նաև բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ և մեր համախոհները, միշտ համարել ենք և շարունակում ենք համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր հայկական ինքնության և հայկական պետականության պահպանման համար»։

Նրա խոսքով, այստեղ հարցը ամենևին էլ Գարեգին Բ Կաթողիկոսի անձի մասին չէ։ «Հարցը այն սկզբունքների և մոտեցումների մասին է, որոնցով դարեր շարունակ ապրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, և որոնք այսօր փորձում է փոխել ՔՊ-ն», — նշել է նա։

Արման Վարդանյանի համոզմամբ, խոսքը հոգևոր, բարոյական և ազգային այն հիմքերին միջամտելու փորձի մասին է, որոնց վրա դարերով պահպանվել է հայկական ինքնությունը: Նա հիշեցրել է, որ դարեր շարունակ հենց Հայ առաքելական սուրբ եկեղեցին է պահպանել հայկական լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունը և ազգային միասնությունը այն ժամանակներում, երբ հայկական պետականությունը վտանգված էր կամ ընդհանրապես գոյություն չուներ։

«Հետևաբար, այսօր պայքարը ոչ թե անձերի, այլ հոգևոր, բարոյական և ազգային սկզբունքների համար է», - ընդգծել է «Միասնություն» շարժման ղեկավարը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Արման Վարդանյանը նշել է, որ ցանկացած ընտրող, որն իր ձայնը տալիս է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, պետք է հասկանա, որ դրանով փաստացի համաձայնություն է տալիս կուսակցության նախընտրական ծրագրի բոլոր կետերը կյանքի կոչելու փորձին։

Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը կետ առ կետ չի ուսումնասիրում կուսակցությունների նախընտրական ծրագրերը։ Նրա խոսքով, մարդիկ հիմնականում լսում և ճանաչում են միայն այն թեմաները, որոնք ակտիվորեն գովազդվում են՝ սոցիալական բարեփոխումները, առողջապահական բարեփոխումները, խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները և, այսպես կոչված, «եվրաինտեգրումը»։

«Փաստ» թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նաև շեշտել է, որ հենց այդ պատճառով ընտրությունների հնարավոր արդյունքները որպես ժողովրդի «մանդատ» ներկայացնելու փորձերը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտելու համար, լեգիտիմ չեն։

«Եվ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կգա իշխանության, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը միշտ եղել է, մնում է և կմնա ոչ լեգիտիմ», - նշել է նա։

Արման Վարդանյանը հավելել է, որ ոչ լեգիտիմ է և այդպիսին կմնա նաև ցանկացած պայքար Հայ առաքելական սուրբ եկեղեցու անկախության դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՈսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութԱռաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանԿինը մեղադրվում է իր 18-ամյա դստերը սպանելու մեջՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Ինչպես հասկանալ՝ թունավորումը ջրից է, թե սննդից