Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնդկահավը, ինչպես երևում է հայերեն անունից, բերվել է Հնդկաստանից: Ի դեպ, անգլերենում այն այլ կերպ է կոչվում ՝ «Тurkie cocks», որը թարգմանվում է որպես «թուրքական թռչուն», այսինքն՝ բերվել է Թուրքիայից: Իրոք, այդ թռչունը Եվրոպայում և Անգլիայում տարածել են թուրք վաճառականները, իսկ Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանում, այն կոչվում է հնդկական (հնդկացիական) թռչուն, քանի որ իսպանացիները այն բերել էին Վեստ-Ինդիայից (այդպես էր Ամերիկան այն ժամանակ կոչվում):

Ընդհանրապես, հնդկահավն այն կենդանիներից է, որին տարբեր լեզուներում շատ տարբեր անուններ են տալիս: Պորտուգալացիներն, օրինակ՝ հնդկահավին կոչում էին ռեգի: Ամերիկայի բնիկ բնակչությունը, ըստ քարոզիչ վանականների, հնդկահավին կոչում էր furkee, չնայած հայտնի չէ, թե որ ալգոնիկյան լեզվից է հայտնվել այդ բառը: Չոկտաու հնդիկները հնդկահավին անվանում են fakit- fakit ՝ այն ձայնի նմանությամբ, որն այն արտաբերում է: Նույնիսկ գիտությունը, կարծես, դեռ չի որոշել, թե ինչպես պետք է անվանել հնդկահավին: Լատինական անունը՝ Meleagris gallopavo, բառացիորեն թարգմանվում է որպես «հավ- սիրամարգ» և, կարծես, լեզվական երկտեղություն է: Տարբեր լեզուներում տարբեր է նաև հնդկահավերի հանած ձայների արտաբերումը: Որոշ լեզուներ փոխանցում են հնդկահավի ձայնը որպես «գլու, գլու», այլ լեզուներ՝ «կըրկ, կըրկ», իսկ հին հրեերենում՝ նույնիսկ «te-karkerim»:

Հնդկահավերը (ճոլոկներ, գոռելներ) հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ են։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունեն մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ. դրանք գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու, թեպետ ձուն ևս օգտագործվում է սննդի մեջ։ Միսը բարձրորակ է և համեղ։

Հնդկահավաբուծությունը ներկայում առավել տարածված է ԱՄՆ-ում և Կանադայում։ Անհայտ է, թե եվրոպացիների կողմից Ամերիկա կոչված մայրցամաքում երբ և որտեղ են առաջին անգամ բուծել հնդկահավեր: Սակայն հայտնի է, որ հնդկահավը 1520ական թվականներին է բերվել Եվրոպա: Նախ՝ նրանց իրենց հայրենի Մեքսիկայից տեղափոխել են Իսպանիա, իսկ այնտեղից թուրք վաճառականների միջնորդությամբ տարածել ամբողջ Եվրասիա մայրցամաքով: Շատ շուտով այդ թռչունը դարձել է հարուստ դասի սիրած կերակուրը: Սիրված էր այն նաև եկեղեցու հայրերի համար:

1585 թվականից հնդկահավ ուտելը Անգլիայում վերածվել է Սուրբծննդյան ավանդույթի: Հաշվի առնելով դա՝ Նորֆլոկի ֆերմերները որոշել են ավելի մեծ օգուտներ ունենալ նոր տեսակ ստանալով, և խնդիր է դրվել վայրի հնդկահավից ստանալ ավելի շատ կրծքամիս ունեցող խաղաղ և հնազանդ ընտանի թռչնատեսակ, ինչը և հաջողվել է: Անգլիայում են բուծվել հնդկահավի ամենատարածված ցեղատեսակները՝ Norfolk black-ը և Dutch white-ը, իսկ հետագայում դրանք արդեն այնտեղից վերաարտահանվել են Ամերիկա: Այսօր ԱՄՆ-ում սննդում օգտագործվող հնդկահավի մեծ մասը այդ տեսակների սերունդներն են:

16-րդ դարի վերջից սկսած Անգլիայում հնդկահավերը ամեն տարի Նորֆլոքից քշվում էին մինչև Լոնդոն՝ Լեդենհոլլ շուկա: Այդ ամբողջ ճանապարհը 160 կմ էր, և թռչունները ամբողջ երեք ամիս ճանապարհին էին լինում: Թռչուններին անգամ հատուկ կաշվե «կոշիկներ» էին հագցնում՝ ոտքերը փրկելու համար: 1000 հնդկահավի քշելու գործընթացը կառավարում էր երկու թռչնապահ՝ երկար ուռենու կամ ընկուզենու ձողերով, որոնց ծայրին կապվել էր կարմիր կտոր: Սուրբ Ծնունդից մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի փողոցներում երթևեկությունը հաճախ ամբողջովին կաթվածահար էր լինում հնդկահավերի հսկայական քանակի պատճառով, որոնք քայլում էին Նորֆոլքից և Սուֆոլքից դեպի մայրաքաղաք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՈսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութԱռաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանԿինը մեղադրվում է իր 18-ամյա դստերը սպանելու մեջՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Ինչպես հասկանալ՝ թունավորումը ջրից է, թե սննդիցԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ի՞նչ գին կունենա գազը մինչև 2026-ի վերջըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան