Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Քաղաքականությունը ու հատկապես պետական կառավարման և բարձր մակարդակի դիվանագիտության ոլորտը առաջին հերթին ոչ միայն գաղափարների, ծրագրերի կամ հայտարարությունների պայքար է, այլև հոգեբանական դիմակայության, ինքնատիրապետման, սառնասրտության և ներքին հավասարակշռության երկարատև փորձություն։ Պետության ղեկավարի կամ ազդեցիկ քաղաքական գործչի համար ինքնատիրապետումը պարզապես անձնական որակ չէ, այլ ռազմավարական ռեսուրս, իշխանության իրական գործիք և երբեմն նույնիսկ ազգային անվտանգության բաղադրիչ։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունները հաճախ պարտվել են ոչ միայն արտաքին ճնշումների, տնտեսական խնդիրների կամ ռազմական անհավասարության պատճառով, այլ այն պատճառով, որ նրանց առաջնորդները վճռորոշ պահերին չեն կարողացել վերահսկել սեփական հույզերը, կորցրել են հաշվենկատությունը, դարձել են իրավիճակի պատանդ և քաղաքական գործընթացը վերածել անձնական վիրավորվածությունների կամ հուզական հակազդեցությունների դաշտի։ Մյուս կողմից էլ՝ պատմության մեջ առավել հաջողակ առաջնորդները սովորաբար եղել են նրանք, ովքեր ամենաբարդ ճգնաժամերի պայմաններում անգամ պահպանել են սառնասրտությունը, չեն շտապել արձագանքել յուրաքանչյուր սուր իրավիճակի, հասկացել են ժամանակի արժեքը և գիտակցել, որ քաղաքականության մեջ երբեմն հաղթում է ոչ թե ամենաբարձր գոռացողը, այլ ամենաերկար մտածողը։

Ժամանակակից քաղաքականությունը հատկապես մեդիա-դարաշրջանում դարձել է ոչ միայն գաղափարների, այլ նաև վարքագծի քաղաքականություն։ Այսօր ընտրողը տեսնում է ոչ միայն ծրագրերը, այլև մարդու հոգեբանական դիմագիծը, նրա արձագանքման մշակույթը, ճգնաժամային իրավիճակներում պահվածքը, հակառակորդների նկատմամբ վերաբերմունքը, լրագրողների հարցերին տրվող պատասխանների տոնայնությունը, դեբատների ընթացքում նյարդային համակարգի կայունությունը։

Քաղաքական առաջնորդը մշտապես գտնվում է հանրային դիտարկման ներքո, և այդ պայմաններում նրա յուրաքանչյուր հուզական պոռթկում, կտրուկ արձագանք կամ հավասարակշռության կորուստ դառնում է ոչ միայն անձնական թուլության ցուցիչ, այլ նաև ազդակ այն մասին, թե ինչպիսի որոշումներ կարող են կայացվել առավել վտանգավոր իրավիճակներում։ Եթե գործիչը սովորական բանավեճի կամ մտքերի փոխանակման ընթացքում կորցնում է ինքնատիրապետումը, սկսում է գոռգոռալ, անցնում անձնական վիրավորանքների կամ ցուցադրում է անկառավարելի վարքագիծ, ապա հասարակության մի հատվածի շրջանում անխուսափելիորեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ նույն մարդը կառավարել կամ կառավարելու ճգնաժամերը, արտաքին ճնշումները, պատերազմական իրավիճակը, տնտեսական աղետը կամ կարևոր նշանակություն ունեցող միջազգային բանակցությունները, որտեղ յուրաքանչյուր բառ կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։

Դիվանագիտական դաշտում ինքնատիրապետումը գրեթե նույնքան կարևոր է, որքան տնտեսական կամ ռազմական ներուժը։ Միջազգային հարաբերություններում պետությունները մշտապես փորձում են միմյանց վրա հոգեբանական ազդեցություն գործադրել, ստեղծել ճնշման մթնոլորտ, դիմացինին դուրս բերել հավասարակշռությունից, ստիպել սխալվել կամ հապճեպ որոշումներ ընդունել։ Բանակցությունների արվեստը մեծ մասամբ կառուցված է հենց այս տրամաբանության վրա։ Փորձառու դիվանագետներն ու առաջնորդները հաճախ դիտավորյալ սադրիչ հայտարարություններ են անում, կոշտ ձևակերպումներ օգտագործում կամ տեղեկատվական ճնշում կիրառում՝ հասկանալու համար, թե դիմացինն ինչ հոգեբանական դիմադրողականություն ունի։ Եթե պետության ղեկավարը սկսում է հուզական արձագանքներ տալ, հրապարակային բարկություն ցուցաբերել, սպառնալիքների լեզվով խոսել կամ անընդհատ անձնականացնել քաղաքական գործընթացները, ապա նա աստիճանաբար կորցնում է բանակցային առավելությունը, որովհետև նրա վարքագիծը դառնում է կանխատեսելի։ Իսկ քաղաքականության մեջ կանխատեսելի հուզականությունը հաճախ վերածվում է խոցելիության։ Պատահական չէ, որ ամենահմուտ առաջնորդները սովորաբար առանձնանում են հենց սառնասրտությամբ։ Նրանք հաճախ նույնիսկ չափազանց զուսպ են թվում, սակայն այդ զսպվածության ներսում եղել է խորքային ռազմավարական հաշվարկ։ Քաղաքականության մեջ շատ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր հուզական արձագանք իրականում տեղեկություն է փոխանցում հակառակ կողմին։ Երբ առաջնորդը բարկանում է, կորցնում է հավասարակշռությունը կամ հրապարակային նյարդայնություն ցուցաբերում, նա փաստացի բացահայտում է սեփական թույլ կետերը, ներքին լարվածությունները և հոգեբանական սահմանները։ Իսկ փորձառու հակառակորդը հենց այդ տեղեկատվությունն է օգտագործում հետագա ճնշումների համար։

Ներքաղաքական կյանքում ևս ինքնատիրապետման խնդիրը առանցքային նշանակություն ունի։ Ընտրական պայքարը սովորաբար հագեցած է սադրանքներով, փոխադարձ մեղադրանքներով, տեղեկատվական հարձակումներով, անձնական քննադատությամբ և հաճախ նաև քաղաքական թատրոնի տարրերով։ Այդ պայմաններում առաջնորդի իրական որակները երևում են ոչ թե նախապես պատրաստված ելույթներում, այլ անկանխատեսելի իրավիճակներում։ Երբ քաղաքական գործիչը կորցնում է հավասարակշռությունը, սկսում է գոռալ, ագրեսիվ վարք դրսևորել կամ հակառակորդներին ոչնչացնելու տրամաբանությամբ խոսել, հասարակության մի մասի համար դա կարող է կարճաժամկետ էմոցիոնալ ազդեցություն ունենալ, սակայն երկարաժամկետ առումով նման վարքագիծը սովորաբար քայքայում է առաջնորդի քաղաքական կապիտալը։

Ընդհանուր առմամբ, հասարակությունը, քաղաքական համակարգերը և ինստիտուտները ժամանակի ընթացքում ավելի շատ վստահում են այն մարդկանց, որոնք կարողանում են վերահսկել սեփական հույզերը, որովհետև հանրությունը ենթագիտակցորեն առաջնորդի մեջ փնտրում է կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն։

Քաղաքական հոգեբանության մեջ ամենադժվար կարողություններից մեկը հենց սեփական էմոցիաների կառավարումն է։ Ճիչը հաճախ ոչ թե ուժի, այլ ներքին անկայունության արտահայտություն է։ Մարդը, որը վստահ է սեփական հաշվարկների, քաղաքական դիրքերի և ռազմավարության վրա, սովորաբար կարիք չունի անընդհատ բարձրացնելու ձայնը կամ հակառակորդներին նվաստացնելու միջոցով ինքնահաստատվելու։ Ընդհակառակը՝ չափազանց հուզական քաղաքական գործիչները հաճախ փորձում են աղմուկի միջոցով քողարկել կառավարման, մտածողության կամ ռազմավարական խորության բացակայությունը։

Այս համատեքստում ընտրական գործընթացների ժամանակ ընտրողի պատասխանատվությունը առանձնահատուկ մեծանում է։ Ժողովրդավարական համակարգերում քաղաքացին ընտրում է ոչ միայն կուսակցություն կամ ծրագիր, այլ նաև հոգեբանական տիպաժ։

Պետությունը միջազգային հարթակում ներկայացնում են կոնկրետ մարդիկ՝ իրենց խառնվածքով, ինտելեկտուալ մակարդակով, վարքագծային մշակույթով, ինքնատիրապետման աստիճանով և ճգնաժամային իրավիճակներում արձագանքելու ունակությամբ։ Ուստի, ընտրողը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն այն բանին, թե քաղաքական գործիչն ինչ է խոստանում, այլ նաև՝ ինչպես է խոսում, ինչպես է արձագանքում քննադատությանը, որքան արագ է կորցնում հավասարակշռությունը, որքանով է հակված հուզական պոռթկումների, որքան է կարողանում լսել հակառակ տեսակետը և որքանով է ունակ երկարաժամկետ ռազմավարական մտածողության։

Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրի համար այս հարցը կրկնակի կարևորություն ունի։ Իսկ մեր երկիրը գտնվում է անվտանգային, տարածաշրջանային և միջազգային բարդ հակասությունների կենտրոնում, որտեղ ցանկացած սխալ հաշվարկ կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Այս պայմաններում երկրի ղեկավարի յուրաքանչյուր խոսք, դեմքի արտահայտություն, հրապարակային վարքագիծ և բանակցային ոճ դառնում են ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական ազդակներ։

Հասարակությունների քաղաքական հասունությունը հաճախ չափվում է նաև նրանով, թե ինչպիսի առաջնորդների են նրանք առաջ բերում։ Եթե ընտրողը խրախուսում է միայն աղմկոտ, ագրեսիվ, էմոցիոնալ վարքագիծը, ապա քաղաքական համակարգն աստիճանաբար լցվում է պոպուլիզմով, կարճաժամկետ հույզերով և անկայունությամբ։ Իսկ եթե հասարակությունը գնահատում է զսպվածությունը, մտածված խոսքը, ռազմավարական հաշվարկը և պատասխանատու վարքագիծը, ապա քաղաքական դաշտն էլ աստիճանաբար փոխվում է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Ուշադրություն․ առաջիկա օրերին եղանակը կփոխվի. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբաններըՓոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԵս ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան