Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը պետությունների և ժողովուրդների համար պարզապես անցյալի իրադարձությունների հավաքածու չէ։ Այն ազգային ինքնության ողնաշարն է, պետականության հոգեբանական հիմքը, քաղաքական հիշողության համակարգը և ապագայի նկատմամբ ժողովրդի պատկերացումների առանցքը։

Յուրաքանչյուր ժողովուրդ իր գոյությունը ժամանակի մեջ հաստատում է ոչ միայն ներկա աշխարհաքաղաքական դիրքով կամ ռազմական ուժով, այլ նաև սեփական պատմական հիշողությամբ, քաղաքակրթական ժառանգությամբ և մշակութային շարունակականությամբ։ Հենց այդ պատճառով էլ պատմության շուրջ պայքարը հաճախ դառնում է ոչ պակաս կարևոր, քան ռազմական կամ քաղաքական պայքարը։ Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պատերազմների, նարատիվների բախումների և գաղափարական դիմակայությունների պայմաններում պատմությունը վերածվել է ռազմավարական գործոնի։ Ով վերահսկում է պատմական նարատիվը, մեծապես վերահսկում է նաև քաղաքական ընկալումները, միջազգային վերաբերմունքը և նույնիսկ ապագայի նկատմամբ հասարակության պատկերացումները։ Այս համատեքստում հատկապես վտանգավոր է դառնում այն իրավիճակը, երբ պետությունը կամ, ավելի ստույգ, տվյալ պետության քաղաքական իշխանությունը սկսում է սեփական ժողովրդի պատմական հիշողությանը վերաբերվել ոչ թե որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչի, այլ որպես երկրորդական կամ նույնիսկ խանգարող հանգամանքի։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը կառուցել է պետական գաղափարախոսություն, որը հիմնված է պատմական վերաձևումների, կեղծարարությունների և հարևան ժողովուրդների պատմական ժառանգության յուրացման վրա։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պետական պատմագրությունը երկար տարիներ ձևավորվել է ոչ թե սեփական քաղաքակրթական հիմքերի ամրապնդման, այլ առաջին հերթին հայկական պատմության, հայկական մշակութային ներկայության և հայկական ինքնության ժխտման, ավելին՝ այդ ամենի «սեփականացման» տրամաբանության վրա։

Երբ որևէ պետություն չունի խորքային պատմական հենք կամ քաղաքակրթական շարունակականության այնպիսի շերտեր, որոնք կարող են դառնալ ազգային ինքնության ամուր հիմք, հաճախ սկսվում է պատմության արհեստական հյուսման գործընթաց։ Եվ այդ գործընթացը սովորաբար իրականացվում է ուրիշների պատմությունը վերաշարադրելու, մշակութային ժառանգությունը յուրացնելու կամ պատմական իրականությունը քաղաքական նպատակներով վերաձևակերպելու միջոցով։ Ադրբեջանի դեպքում նման երևույթը հատկապես ակնհայտ է Արցախի հարցում (չնայած, ինչու միայն Արցախի, ի վերջո, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» եզրույթը, Հայաստանի տարածքի հանդեպ «պատմական» նկրտումները ինքնին նշյալ պետական քաղաքականության առանցքային շերտերից են)։ Տասնամյակներ շարունակ հայկական եկեղեցիները ներկայացվել են որպես «աղվանական», հայկական մշակութային ժառանգությունը փորձ է արվել օտարել հայկական արմատներից, հայկական տեղանունները փոխարինվել են նոր անվանումներով, իսկ պատմության մեջ հայկական ներկայությունը փորձ է արվել ներկայացնել որպես ժամանակավոր կամ երկրորդական երևույթ։

Սա պարզապես պատմագիտական վեճ չէ։ Սա պետական մակարդակով իրականացվող ինքնության պատերազմ է, որի նպատակն է ոչ միայն տարածքային վերահսկողություն հաստատելը, այլ նաև պատմական հիշողության վերացումը։ Երբ ոչնչացվում են եկեղեցիները, խաչքարերը, պատմական հուշարձանները, իրականում ոչնչացվում է ժողովրդի պատմական ներկայության ապացույցը։ Այդ պատճառով էլ մշակութային ցեղասպանության մասին փաստերի պարբերական հրապարակումները պատահական չեն, որովհետև, երբ ժողովուրդը զրկվում է իր պատմական հետքերից, ավելի հեշտ է դառնում ապագայում հայտարարել, թե նա երբևէ գոյություն էլ չի ունեցել տվյալ տարածքում։

Սակայն առավել մտահոգիչ է այն իրավիճակը, երբ արտաքին հակահայկական նարատիվները սկսում են ներթափանցել հենց հայկական ներքաղաքական դիսկուրս։ Վերջին տարիներին Հայաստանում մեծ քննարկումների թեմա է դարձել այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հնչող որոշ ձևակերպումներ, քաղաքական հայտարարություններ և պատմության մեկնաբանություններ փաստացի համընկնում են այն թեզերի հետ, որոնք առաջ են տանում Փաշինյանն ու իր թիմակիցները։ Երբ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչում են ձևակերպումներ, թե «Արցախը երբեք Հայաստանի մաս չի եղել», կամ փորձ է արվում պատմական գործընթացները ներկայացնել այնպես, կարծես հայկական պետականության և Արցախի միջև բնական ու պատմական կապ գոյություն չի ունեցել, հասարակության մի զգալի հատվածի մոտ ձևավորվում է խոր անհանգստություն։ Ընդ որում, այստեղ խոսքը միայն քաղաքական գնահատականների մասին չէ։ Խոսքը պատմական հիշողության վերաձևակերպման մասին է։ Արցախը հայ ժողովրդի պատմական գիտակցության մեջ երբեք պարզապես վարչական միավոր կամ տարածք չի եղել։ Այն հայկական պետականությունների, մշակույթի, հոգևոր կյանքի և ազգային դիմադրության առանցքային կենտրոններից մեկն է եղել դարեր շարունակ։ Երբ Արցախը հայկական թագավորությունների, մելիքությունների և հայկական մշակութային կյանքի կարևոր կենտրոն էր, Ադրբեջան հասկացությունը նույնիսկ գոյություն չուներ։

«Ադրբեջան» անվանումը՝ որպես պետական-քաղաքական միավոր, սկսել է կիրառվել տարածաշրջանում միայն 20-րդ դարի սկզբին։ Հետևաբար, երբ այսօր փորձ է արվում ներկայացնել, թե Արցախի հայկականությունը վիճելի է կամ պատմականորեն հիմնավորված չէ, շատերի համար դա ընկալվում է ոչ թե որպես պատմագիտական բանավեճ, այլ որպես պատմական իրականության խեղաթյուրում։

Այստեղ հատկապես կարևոր է հասկանալ, որ պատմական հիշողության թուլացումը միայն անցյալի հարց չէ։ Դա անմիջական ազդեցություն ունի նաև ներկայի և ապագայի վրա։ Եթե պետությունն ինքն է սկսում կասկածի տակ դնել սեփական պատմական հիմքերը, վաղ թե ուշ այդ վակուումը լցվում է արտաքին նարատիվներով։ Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ ժողովուրդները, կորցնելով սեփական պատմական ինքնագիտակցությունը, աստիճանաբար կորցրել են նաև քաղաքական դիմադրողականությունը։ Ազգային ինքնությունը միայն դրոշ, օրհներգ կամ սահմանադրություն չէ։ Այն նաև պատմական շարունակականության զգացողություն է։ Երբ այդ զգացողությունը թուլանում է, հասարակությունն աստիճանաբար կորցնում է իր քաղաքակրթական վստահությունը։ Այս ֆոնին առավել հակասական են ընկալվում այն հայտարարությունները, որոնցում իշխանությունները պնդում են, թե 2018 թվականից հետո «ստեղծվել է իրական պետականություն» կամ «ուժեղացվել է ինքնիշխանությունը»։ Քննադատների մի զգալի հատվածի համար այստեղ առաջանում է սկզբունքային հակասություն. ինչպե՞ս կարելի է խոսել ինքնիշխանության ամրապնդման մասին, եթե միաժամանակ թուլացվում են պատմական ինքնության հիմքերը։ Իրական ինքնիշխանությունը միայն արտաքին քաղաքական մանևրումների կարողությունը չէ։ Այն նաև սեփական պատմության, մշակույթի և ազգային հիշողության նկատմամբ վստահությունն է։ Պետությունը չի կարող երկարաժամկետ ամուր լինել, եթե նրա ներսում քայքայվում է ազգային ինքնության գաղափարական հիմքը։

Ավելին, պատմության նկատմամբ նման վերաբերմունքը կարող է երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ ունենալ հենց միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Ժամանակակից աշխարհում պատմական նարատիվները հաճախ օգտագործվում են քաղաքական պահանջների, տարածքային հավակնությունների և աշխարհաքաղաքական ճնշումների հիմնավորման համար։ Եթե պետությունն ինքն է հրաժարվում սեփական պատմական իրավունքների կամ պատմական ներկայության գաղափարից, ապա ապագայում հակառակորդները շատ ավելի հեշտությամբ կարող են այդ թեզերը օգտագործել հենց նրա դեմ։ Այսօր ասում են՝ «Արցախը երբեք Հայաստան չի եղել», վաղը կարող են ասել՝ «իսկ Հայաստանն ե՞րբ է եղել Հայաստան»։ Չնայած, ինչո՞ւ վաղը, արդեն ասում են: «Ժամանակակից Հայաստանի տարածքում եղել են պետություններ, և երբեք չի եղել այնպես, որ այս տարածքում պետություն գոյություն չունենա։ Այստեղ պետություններ եղել են, բայց ոչ հայկական, և դա տևել է 1000 տարի»,-օրերս ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Բագրատունյաց թագավորության անկումից հետո «այս տարածքում հայկական պետականություն գոյություն չի ունեցել», նաև հավելել է, թե նախկինում երբեք Հայաստանի բնակչության 90 %-ը հայեր չեն եղել:

Պատմաբաններն արդեն իսկ անդրադարձել են այս թեզերի մանիպուլ յատիվ բնույթին, այն հանգամանքին, որ Փաշինյանը ուղղակիորեն կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվները: Այդ մանրամասներին հավել յալ անդրադառնալու կարիք չկա: Փաստն այն է, որ սա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, որովհետև պատմության մեջ ինքնության վերացման գործընթացները սովորաբար սկսվում են հենց պատմական հիշողության աղճատումից։ Այս ամենը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ տարածաշրջանում տեղեկատվական և գաղափարական պատերազմը շարունակվում է նույն ինտենսիվությամբ, ինչ քաղաքական կամ ռազմական հակամարտությունները։ Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ ներդրել են հսկայական ռեսուրսներ միջազգային հարթակներում սեփական նարատիվները տարածելու համար։ Նրանք փորձել են ձևավորել այնպիսի պատկեր, որտեղ հայկական ներկայությունը ներկայացվում է որպես արհեստական կամ անցողիկ երևույթ։ Այդ պայմաններում հայկական պետականության առաջնային խնդիրներից մեկը պետք է լիներ սեփական պատմական և մշակութային ժառանգության պաշտպանությունը, գիտական հիմքերի ամրապնդումը, միջազգային գիտական ու տեղեկատվական պայքարի ակտիվացումը։ Այսինքն, ուրիշները չեղած տեղից պատմություն են հորինում, իսկ մենք, փոխանակ պարզապես տեր լինելու մեր պատմությանը, ինքներս ենք աղճատում այն: Իսկ երբ հենց ներսից են սկսում թուլացնել այդ հիմքերը, վտանգը կրկնապատկվում է։

Պատմության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը հաճախ կարող է ունենալ կործանարար հետևանքներ նաև հասարակության հոգեբանական վիճակի համար։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն ֆիզիկական անվտանգության հաշվին, այլ նաև պատմական արժանապատվության զգացողության շնորհիվ։ Երբ հասարակությանը սկսում են համոզել, թե նրա պատմական հիշողության առանցքային բաղադրիչները իրականում «մոլորություններ» են եղել, առաջանում է ինքնության ճգնաժամ։ Իսկ ինքնության ճգնաժամ ապրող հասարակությունները դառնում են առավել խոցելի արտաքին ճնշումների նկատմամբ։ Այդ պատճառով էլ պատմության շուրջ ընթացող պայքարը չի կարելի դիտարկել որպես երկրորդական թեմա։ Սա պետականության հիմքերի հարց է։ Պետությունը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, աստիճանաբար կորցնում է նաև սեփական ապագան ձևակերպելու կարողությունը։ Իսկ այն ժողովուրդները, որոնք հրաժարվում են իրենց պատմական իրավունքներից կամ սկսում են կասկածի տակ դնել սեփական քաղաքակրթական ներկայությունը, վաղ թե ուշ բախվում են գոյաբանական մարտահրավերների։

Հայաստանի պարագայում այս հարցը առանցքային կարևորություն ունի, որովհետև տարածաշրջանում պայքարը վաղուց արդեն միայն տարածքների համար չէ։ Դա պայքար է հիշողության, պատմության, ինքնության և քաղաքակրթական ներկայության համար։ Եվ եթե այդ պայքարում Հայաստանը՝ ի դեմս այսօրվա գործող իշխանությունների, շարունակի ինքնուրույն թուլացնել սեփական պատմական հիմքերը, ապա դա կարող է դառնալ ոչ միայն քաղաքական, այլ նաև երկարաժամկետ քաղաքակրթական սպառնալիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելՄոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին