Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ հաճախ խոշոր և հայտնի ապրանքանիշերի ստվերներում կան արտադրողներ, որոնք արտադրում են, մեղմ ասած, ոչ ավելի վատ ապրանքներ, քան իրենց հայտնի մրցակիցները, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում են նրանց: Նմանատիպ օրինակներ կարող եք գտնել մարդկային գործունեության ցանկացած ոլորտում: Եվ կոնյակի արտադրությունն էլ բացառություն չէ։

Շատ երկրներում, այդ թվում՝ հատկապես հետխորհրդային, շատերի համար, օրինակ՝ «Hennessy» կամ «Courvoisier» բառերը հոմանիշ են թանկարժեք և լավ կոնյակի հետ: Մինչդեռ Ֆրանսիայի Կոնյակի շրջանում կան բավականին մեծ թվով թորման գործարաններ, որոնք արտադրում են բարձրագույն դասի ըմպելիքներ։ Այդ արտադրողներից մեկն էլ Camus կոնյակի տունն է։ Այն հայտնվել է 1863 թվականին, երբ Ժան Բատիստ Քամյուն որոշեց սկսել իր անունով կոնյակի արտադրությունը։ Մինչ այդ Ժան Բատիստը, որը Կոնյակի նահանգում խաղողի այգիներ ուներ, իր արտադրած կոնյակի սպիրտները վաճառում էր այն ժամանակվա ավելի հայտնի կոնյակ արտադրողներին: Հենց սկզբից էլ այդ թորման արտադրամասի համար կոնյակ ստեղծելու հիմնական սկզբունքներից մեկը եղել է միայն բերքի լավագույն մասի օգտագործումը։ Բացի այդ, թորման մեջ օգտագործվել է ընտանեկան մի քանի գաղտնիք, որոնց շնորհիվ Քամյուի կոնյակի սպիրտները հաջողություններ են ունեցել այլ կոնյակի տներում։

Մինչև հիմա էլ կոնյակի արտադրության բոլոր փուլերը՝ խաղողի բերքահավաքից մինչև շշալցում, գտնվում են Քամյու ընտանիքի լիակատար վերահսկողության ներքո։ Այդ կոնյակի տունն այսօր էլ շարունակում է մնալ ընտանեկան բիզնես, չնայած այն հանգամանքին, որ գնման շատ շահավետ առաջարկներ մեկ անգամ չէ, որ արվել են կոնյակ արտադրող ավելի խոշոր ընկերությունների կողմից: Ավելին, այդ տանը կոնյակի սպիրտները խառնելու արվեստը փոխանցվում է հորից որդի։ Camus կոնյակի տան ներկայիս ղեկավար Ժան Պոլը հիմնադիր Ժակ Բատիստի անմիջական ժառանգն է։

Այդ ընտանիքն իր խաղողի այգիներում աճեցնում է Ugni Blanc և Colombard խաղողներ, որոնցից ստացվում է կոնյակի սպիրտը։ Կոնյակի պատրաստման գործընթացը բավականին ավանդական է ամեն ինչում, բացի հնեցման գործընթացից։ Camus-ի սպիրտների հնեցումը բաղկացած է երկու փուլից: Նախ՝ երիտասարդ սպիրտները հնեցնում են նոր տակառներում մինչև 60 օր, որից հետո դրանք լցնում են հին տակառների մեջ։ Հատկապես հին տակառներում է ապագա կոնյակի մեջ դաբաղանյութերի մակարդակը ճշգրիտ վերահսկվում, իսկ անհրաժեշտության դեպքում տակառների հին տախտակները փոխարինվում են նորերով։ Հատուկ այդ նպատակների համար էլ Camus կոնյակի տունը պահպանում է իր սեփական արտադրամասը:

Այս արտադրողի կողմից կոնյակի ստեղծման հանդեպ մանրակրկիտ վերաբերմունքի ցուցիչներից մեկն այն է, որ նկուղի վարպետը վերահսկում է ոչ միայն ջերմաստիճանը, խոնավությունը և կոնյակի ստեղծման համար կարևոր այլ գործոնները, այլ նաև նկուղում սարդերի քանակը, որոնք պայքարում են փայտակեր միջատների դեմ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան