Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն «Փաշինյանը «հաղթեց» Հայաստանին: Մնացել են հարցեր. գլխավորն այն է՝ կընդունի՞ Ռուսաստանը դա» վերնագրով հոդվածում գրում է, որ Արևմուտքի շահերից ելնելով՝ Ռուսաստանին վնասելու համար Հայաստանի կործանման ֆոնին կեղտոտ ձևով ու կոպտորեն կեղծված ընտրությունների արդյունքում Փաշինյանին աջակցող մեկ երրորդ հայերը ստացան ընդհանուր ձայների կեսը, մինչդեռ նրա հակառակորդները՝ հայերի երկու երրորդը, մնացին հետնապահ։ Ի սկզբանե պարզ էր, որ ընտրություններում ժողովրդի քվեն կգողանան։ Մնացել են հարցեր՝ կընդունե՞ն հայերը դա, և... կընդունի՞ Ռուսաստանը, ինչքա՞ն հեռուն կգնա Փաշինյանի ռեժիմը բողոքի ցույցերը ճնշելու համար, և արդյո՞ք դրանք կլինեն, tsargrad.tv–ն փորձել է ստանալ պատասխաններ։

Հայաստանում տեղի է ունեցել «մոդելային» ընտրագողություն։ Արևմուտքի կողմից աջակցվող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր ՔՊ կուսակցության հաղթանակի և նոր կառավարության միանձնյա ձևավորման մասին։ Եվ դա արվել է «անվտանգ» ընտրատեղամասերի ձայների 10 %-ի հաշվարկից հետո, իսկ մնացած բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների ամփոփումը կասեցվել է մինչև առավոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ջանասիրաբար է աշխատել տվյալների հետ, և հիմա ցանկալի արդյունքը կա։ Հայաստանը փոքր երկիր է՝ երեք միլիոնից պակաս բնակչությամբ, 58,97% մասնակցությամբ քվեարկել է ընդհանուր առմամբ 1 մլն 476 հազար 597 քաղաքացի։ Հայաստանը այն քիչ երկրներից մեկն է, որտեղ ժողովրդի մեծ մասին (կա հսկայական հայկական սփյուռք. միայն Ռուսաստանում ոչ պաշտոնապես ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում) զրկել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Արևմուտքը չափազանց շատ գումար և ջանքեր է ներդրել Հայաստանը Ռուսաստանից անջատելու և այն Հարավային Կովկասում իր քաղաքականության «խաղաքարտ» դարձնելու համար, և այդ ամենը հայ ընտրողների շահերից կախված դարձնելը հիմարություն կլիներ։ Այսպիսով, ամեն ինչ արվել է դրանից խուսափելու համար, ընդ որում՝ շատ պրոֆեսիոնալ կերպով։

Սրանք Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններն էին։ Նախ՝ քարոզարշավն էր ինքնին անարդար։ Ակտիվորեն օգտագործվել են վարչական ռեսուրսներ, կիրառվել են սպառնալիքներ, ձերբակալվել են ընդդիմության անդամներ, տեղի են ունեցել խուզարկություններ, ապա ընտրությունների ժամանակ տարածված է եղել «կարուսելային քվեարկությունը», գրանցվել են լցոնումներ, կիրառվել են այլ այնպիսի հնարքներ, որոնք բնորոշ են այն երկրներին, որտեղ ընտրությունները կեղծվում են։

Երկրորդ՝ ներդրվել է ձայների հաշվարկի ցնցող համակարգ։ Սկզբում ձայները հաշվարկվել են այն ընտրատեղամասերում, որտեղ Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտ է։ Արդյունքում ձայների մեկ տասներորդի հաշվարկի հիման վրա Սորոսի կողմից աջակցվող ներկայիս վարչապետը, որը նաև ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը, իրեն և իր կուսակցությանը հայտարարել է հաղթող։ Ապա տեղի է ունեցել ակնհայտ կեղծիք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մակարդակով։ Իշխող կուսակցության աջակցությունը 50 %-ից ցածր ընկնելուց հետո ձայների հաշվարկը... կասեցվել է։ Ռուս-ուկրաինացի բլոգեր Յուրի Պոդոլ յական հաշվարկի այդ կասեցումից հետո իր Telegram ալիքում գրել է. «Մայդանից իմ փորձը հստակ ցույց է տալիս, որ ԿԸՀ մակարդակով լայնածավալ կեղծիքներ են իրականացվում»։

Արդյունքում Փաշինյանի կուսակցության օգտին ենթադրաբար տրված ձայների թիվը կազմել է 49,81 %։ Սակայն դա պարզապես հնարք է։ Նպատակն է քողարկել լիովին կեղտոտ ընտրությունները և ստեղծել օբյեկտիվության տպավորություն։ Ընդ որում, իշխանությունները հեռանալու մտադրություն չունեն, նրանք լիովին վերահսկում են իրավիճակը։ Նրանք «երազել» են նման արդյունքի մասին. Փաշինյանի կուսակցությունը կկարողանա միայնակ ձևավորել նախարարների կաբինետ՝ օգտագործելով... ազգային փոքրամասնությունների մանդատները։ Ամեն ինչ կանխատեսված էր. Փաշինյանի անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի»։ Բայց կրկնենք. այս բոլոր «հաշվարկներին» չսպասելով՝ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կուսակցությունը «միայնակ կձևավորի կառավարությունը»։

Իշխանությունների համար հարցը փակված է, սակայն ընդդիմությունը նույնպես հայտարարել է իր հաղթանակի մասին։ Բայց արդյո՞ք նա կհամարձակվի պնդել դա։ Երկրորդ՝ արդյո՞ք «ռուսամետ» ընդդիմությունը, որը իրականում ներկայացնում է երկրի բնակչության երկու երրորդը, կդիմադրի, թե՞ կհրաժարվի պայքարից։

Երրորդ՝ ընդդիմությունը կհամակերպվի՞ այն փաստի հետ, որ Փաշինյանը, վճռականորեն ընտրելով երկիրը ոչնչացնելու ճանապարհը, մտադիր է առանց Ռուսաստանի «հովանոցի», Թուրքիայի և Ադրբեջանի միջև սեղմված Հայաստանը վերածել փոքրիկ Ուկրաինայի, սուր աշխարհաքաղաքական հակասությունների հանգույցի, ապագա մարտադաշտի։ Այս հարցերի պատասխանները կլինեն շուտով։

Հակիրճ ասած, եթե ընդդիմությունը չապստամբի, Հայաստանում ոչինչ չի փոխվի։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ կշարունակի «մերձեցման» իր ընթացքը Եվրամիության հետ, որին Հայաստանը «դեռ պատրաստ չէ միանալ», և մտադիր է ապահովել, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ իբր «շարունակվի հարաբերությունների զարգացումը», այսինքն՝ նրանք վճարեն երկրի՝ դեպի Արևմուտք շարժվելու համար։ Չնայած Աստանայում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում, և առանձին՝ Ռուսաստանի կողմից բազմիցս հստակ ասվել է, որ դա չի լինի։ Բայց արդյո՞ք Մոսկվան և նրա դաշնակիցները կպահպանեն այդ ճիշտ, սկզբունքային գիծը։ Արդյո՞ք մենք կրկին հետևելու ենք «նեղ մտածողությամբ մարդկանց նեղ խմբի բիզնես շահերին»։ Բանն այն է, որ Մոսկվան չի կարող «գնել» Փաշինյանի կամ Սանդուի նման անհատներին, նրանք Արևմուտքի «վարձատրության տակ» են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»«Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Տղամարդը տնից առևանգել է քնած 5-ամյա աղջկա և uեռական բռնnւթյան ենթարկել անտառումՆրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՈրոշ ժամանակ գազ չի լինելու Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Ինչպես է ստացվում որ մահերը կտրուկ շատացել են. ի՞նչ է կատարվում ՀայաստանումՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի Առնվազն մինչև 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներում Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-իԱրևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել ենԵվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Որոշեցինք պարզապես պահել հաշիվը. Քեյնի անկեղծ խոստովանությունը 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին Ինչո՞ւ են քաղաքացիները կասկածի տակ դնում կառավարության գոյությունը«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Ալիևին անհանգստացնում Սամվել Կարապետյանի անունըԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Ֆանտաստիկ քամբեք Ատլանտայում. Արգենտինան 92-րդ րոպեին խլեց հաղթանակը Անգլիայից Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՕբամեյանգը մոտ ժամանակներս կդառնա «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի