Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող հանդես գալ «ժողովրդի կողմից ընտրվածի» կարգավիճակով: Դա են վկայում նույնիսկ իրենց ԿԸՀ կողմից հրապարակված ու վիճարկվող արդյունքները. քվեարկությանը մասնակցած մոտ 1,5 միլիոն քաղաքացիների կեսից քիչ ավելին գործնականում մերժել է նրան ու նրա ՔՊ-ին: Ինչպիսի հաշվարկ էլ անենք, անգամ վիճարկվող, վերահաշվարկվող 49 տոկոսը կեսից քիչ է: Ըստ այնմ, թեկուզ զուտ քաղաքագիտական չափանիշներով չի կարող համարվել «համաժողովրդականորեն ընտրված»:

Բայց սա դեռ ամենը չէ: Ընտրություններին մասնակից և ոչ սատելիտ քաղաքական ուժերը պարզ ու հստակ ասում են՝ նման «ընտրություններով» իշխանություն դարձած ուժը և նրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն լինելու: Ավելին, նույնիսկ արևմտյան դիտորդները, եվրամիութենական տիրույթում գործող լրատվամիջոցների մեկնաբանները, թեկուզ զգուշորեն, բայց խոսում են խախ տումնե րի, ռեպ րե սի ա նե ր ի , բռնաճնշումների մասին՝ այնքան ակնհայտ ու ժողովրդի կամընտրության պատկերի վրա ազդող են եղել այդ դրսևորումները:

Ի դեպ, շատերը զուգահեռներ նկատեցին արդեն հեռավոր թվացող 1996 թվականի հետ: Այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հետընտրական բախումնային զարգացումներից հետո հանդես եկան հեռուստատեսությամբ, և հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքեր, միևնույնն է, իշխանություն տվող չկար: Ինչ նման է, չէ: Պարզապես հիմա մի քիչ ավելի «քաղաքավարի» ծխածածկույթով են ասում, այն է՝ իբր իրենք ժողովրդական իշխանություն են, ոչ մեկը չի կարող ժողովրդից խլել իշխանությունը, և այլն (բազմիցս եք լսել): Ու ոչ միայն նախօրոք էին ասում այդ ամենը, այլև նախընտրական շրջանի և ընտրությունների հետ կապված այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ կանեն, ցանկացած քայլի կդիմեն, բայց իշխանությունից չեն հեռանա, եթե անգամ իրենք ստանան 1 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիրները՝ 90:

Ավելին, 1996-ին էլ, դեռ ձայների հաշվարկը չավարտված, Լևոն Տեր-Պետրոսյանն շտապեց հայտարարել, որ ինքը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանը, բայց՝ 2026-ին. ձայների հաշվարկը չավարտված՝ նա ասուլիս հրավիրեց ու ինքնահռչակվեց վերընտրված: Հիշեցնենք, որ այդ պահին ամփոփված էին ընտրատեղամասերի հազիվ 20-25 տոկոսի նախնական արդյունքները: Ի դեպ, կարելի է հիշել նաև, թե ինչ եղավ նույն 1996-ից հազիվ մեկ-մեկուկես տարի անց, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Այն, որ Փաշինյանը ցանկացած պարագայում չի հեռանա, շեշտում էին տարբեր մեկնաբաններ ու նշում դրա զանազան սցենարներ: Սակայն Փաշինյանն ու ՔՊ-ն գնացին իշխանությունը պահելու այն ճանապարհով, ինչի դեմ տարիներ շարունակ բողոքել էին: Այդ՝ ինքնակործանման տանող ճանապարհը իշխանության կողմից կեղծիքների, վարչական ռեսուրսի տոտալ չարաշահման, հարկատուների ու պետական ընդհանուր միջոցների հաշվին տարեցներին գործնականում ընտրակաշառք բաժանելու, համատարած ռեպրեսիաների, ընդդիմադիր գործիչների թիրախավորման բազմաթիվ դրսևորումներով ու փաստերով է հագեցած:

Այսինքն, այն, ինչում մեղադրում էր «նախկիններին», Փաշինյանն արեց առավել մեծ մասշտաբներով, ու փաստացի հիմա հենց ինքն է չընտրված ղեկավար:

Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ներքին խնդիրը դարձրեցին արտաքին, աշխարհաքաղաքական կենտրոնների անուղղակի և ուղղակի միջամտության առարկա: Անգամ ֆրանսիական մամուլն է արդեն գրում, որ Ֆրանսիայի հատուկ ծառայություններն ուղղակիորեն ֆիլտրացիոն գրաքննություն են իրականացրել հայկական սոցմեդիա դաշտում՝ հօգուտ ՔՊ-ի ու Փաշինյանի:

Այդ բոլոր հանգամանքները էլ ավելի են ընդգծում իրավացիությունը հնչող այն գնահատականների, որ այս վիճակում ձևավորվելիք իշխանությունն այլևս լեգիտիմ չէ: Ավելին, նման ձևով, նման պայմաններում տեղի ունեցած միջոցառումը հազիվ թե կարելի է համարել «ժողովրդավարական ընտրություն»:

Փաշինյանը, հնարավոր է, կարծում է, թե այս մի «պատմությունն» էլ կմարսի (նման բանե՞ր «մարսեց»): Բայց դա ցույց կտա ժամանակը: Նման «կաղ» լեգիտիմությամբ «մարսողության» համակարգի խափանումներն անխուսափելի են, ու դա ցույց է տվել պատմությունը: Ու ոչ միայն Հայաստանի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացել«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայի