Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաղթողները պետք է միավորեն, ոչ թե պառակտեն։ Սա մի տեսակ պարզ կանոն է բոլոր հարցերում։ Մեր քաղաքականության մեջ այն, կարծես, չի գործում։ Խորհրդարանական ընտրություններում իրեն հաղթող համարող Նիկոլ Փաշինյանը շարունակում է անթույլատրելի բառապաշարով թիրախավորել ընդդիմադիր գործիչներին, շարունակվում է ձերբակալություն-կալանավորումների շարքը, հասարակության ներսում հաշտության մասին ևս խոսք չկա։ Քաղաքագետ Արա Պողոսյանը ցավում է, որ այս իշխանությունն այդպես էլ չդարձավ բոլոր հայերի իշխանություն, այլ մնաց այն մարդկանց իշխանություն, ովքեր բացառապես իրենց համակիրներն են։ «Այս անջրպետը տարիների ընթացքում բավականին ընդգծվել է։ Եթե դիտարկենք միջազգային քաղաքականության մեջ տարբեր երկրների տարբեր իշխանությունների փորձը, կտեսնենք, որ լավագույն քաղաքական մշակույթ ունեցող պետություններում հետընտրական շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, այն ուժերը, որոնք դիրքավորվում են որպես հաղթողներ կամ կանգնած են ընտրությունների ավանգարդում, սովորաբար հայտարարում են, որ լինելու են բոլորի իշխանությունը։ Ավելին, բավականին ընդգծված է նաև այսպիսի վարքագիծ, որ որևէ ղեկավար պաշտոնում ընտրվելուց հետո՝ լինի վարչապետ կամ նախագահ, հայտարարվում են, որ լինելու են բոլորի իշխանությունը, բոլորի նախագահը, բոլորի վարչապետը։ Հայկական իրականության մեջ, որն ինչ-որ իմաստով տիպիկ է հետսովետական շրջանի իրականությանը, և ինչ-որ առումով քաղաքական մտքի և մշակույթի դեգրադացիա է, նմանեցնում է մեզ ավելի աֆրիկյան, հարավամերիկյան, ասիական բռնապետական պետություններին, որտեղ ընտրված կամ իշխանություն վերցրած կողմն ինքն իրեն համարում է որպես որևէ խմբի, կորպորացիայի ներկայացուցիչ, ոչ թե ամբողջ ժողովրդի։ Այս պառակտման առումով նաև տիպիկ է իրենց խոսքի և վարքագծի համադրությունը, երբ հայտարարվում է, որ իրենք ոչ թե բոլոր հայերի իշխանությունն են, այլ Հայաստանի Հանրապետության՝ տարանջատելով նաև Սփյուռքը։ Քաղաքական ժամանակակից տեսությունները պետության ուժի տեսանկյունից կարևոր բաղադրիչ են համարում նաև սփյուռքյան ազդեցությունը՝ որպես պետության ուժի կոնվերտացիոն գործակից ընդունելը։ Այսինքն՝ այն հնարավորությունների մսխումը, որոնք կարող են ստեղծել սփյուռք ունեցող պետությունները, պետության ուժի կամ ռեսուրսի մսխում է։ Ժամանակակից քաղաքական տեսությունը բավականին ապացուցողական բնորոշումներ ունի։ Հետևաբար, այս իմաստով, ցավոք, բախվում ենք տիպիկ հետսովետական, հետկոմունիստական մտածողության, որտեղ իշխանությունն իրեն համարում է զուտ իր խմբի, իր համակիրների իշխանություն։ Կարծում եմ, որ լրիվ տիպիկ կանխատեսելի վարքագիծ են այս օրերին ցուցադրում։ Ցավոք, այս իշխանությունը այդպես էլ չկարողացավ դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, շարունակում է առաջնորդվել «բաժանիր, որ տիրես» սկզբունքով՝ խորացնելով հակադրությունները հասարակության մեջ։ «Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է այս սկզբունքը գործում։ Իմ խորին համոզմամբ, ցանկացած մարդու համար լավագույն հենարանը կլիներ ներհասարակական համերաշխությունը։ Ժամանակակից քաղաքական տեսությունների առումով պետության ուժի չափորոշիչներից մեկը նաև ներքին համերաշխության ինդեքսն է, այսինքն՝ ներսում որքան մեծ է վստահությունը կառավարության նկատմամբ, այդքան պետության ինստիտուցիոնալ դիմադրողունակությունը բարձր է։ Խոսում էին, այսպես կոչված, հիբրիդային պատերազմների, հարձակումների մասին։ Եթե պետության ներսում կառավարության նկատմամբ վստահությունն ունի բարձր ինդեքս, ապա դրսից ինչքան ուզում են հիբրիդային պատերազմ վարեն տվյալ պետության դեմ, նրա ինստիտուցիոնալ դիմադրողունակությունը բավարար է, որպեսզի ազդեցություն չլինի։ Որպես օրինակ՝ Թայվանը, որը համարվում է աշխարհի միակ կղզին, որն աննախընթաց հիբրիդային հարձակումների է ենթարկվում։ Այն իր ներքին կառուցակարգերով, ժողովրդի ու իշխանության միջև եղած վստահության բարձր ինդեքս ունենալով՝ կարողանում է բավականին լավ դիմակայել իր նկատմամբ կիրառվող հիբրիդային հարձակումներին։ Եթե վերցնենք Հայաստանը, ապա տեսնում ենք, որ հասարակության և պետության միջև եղած անջրպետը բավականին ընկալունակ է դարձնում արտաքին ազդեցությունները հասարակության մեջ, որովհետև չկա վստահություն կառավարության նկատմամբ։ Հետևաբար՝ ցանկացած կառավարություն կցանկանար լինել ամբողջ ժողովրդի իշխանություն, բայց իրականությունն այն է, որ իշխանությունը հասկանում է՝ չունի այլևս այն հենարանը, որը կար 2018 թվականին, և գնալով իր հենարանը ներքին կյանքում նվազելու է, իսկ այդ պարագայում թույլ տալ հասարակական համերաշխություն՝ կնշանակի անընդհատ նվազեցնել իր հենարանը, դրա համար ի՞նչ են անում, ստեղծում են այնպիսի անջրպետ, որ իշխանության համակիրները և իշխանության դեմ մարդիկ միմյանց հետ չհարաբերվեն, միմյանց հետ չխոսեն, իրար նկատմամբ թշնամանքով լեցուն լինեն, և մի ճամբարից մյուսն անցումը գործնականում լինի քիչ հնարավոր։ Դա հնարավորություն կտա պահպանել եղած ընտրազանգվածը և հենվել դրա վրա։ Կարծում եմ՝ սա է նաև օբյեկտիվ պատճառներից մեկը, որ իրենք իրենց ասոցացնում են կոնկրետ խմբի իշխանություն լինելու հետ, և արդեն չեն էլ հավակնում, ինչը գրեթե անհնար է, լինել ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ադրբեջանի հետ խաղաղության թեզով Փաշինյանն սկսեց իր քարոզարշավը։ Սա նրա հիմնական խաղաթուղթն էր։ Այս օրերին Ադրբեջանը շարունակում է առաջ մղել ադրբեջանցիներով Հայաստանը վերաբնակեցնելու թեզը, իսկ Հայաստանի իշխանություններն այն անգամ կատակի թեմա են դարձնում կամ էլ զուգահեռներ տանում Ղարաբաղյան հակամարտության թեմայի հետ, այն է՝ Հայաստանում Արցախի հարցն ենք առաջ տանում, իրենք էլ «Արևմտյան Ադրբեջան» թեզն են զարգացնում։ «Մի շատ գեղեցիկ բնորոշում կա պատերազմ-խաղաղություն վիճակին։ Ասում են՝ խաղաղությունը երկու պատերազմի միջև ընկած ժամանակահատվածն է, և սա հատկապես բնորոշում է մեր տարածաշրջանին։ Եթե եվրոպական, ամերիկյան միջավայրում, նկատի ունեմ հատկապես հյուսիս-ամերիկյան միջավայրը, կարելի է խոսել մի քիչ երկարատև խաղաղության մասին, ապա մեր պայմաններում կամ, ինչպես դասականներն էին ասում, «Եվրասիական հարթլենդում» հնարավոր չէ խոսել հարատև խաղաղության մասին։ Սա այն տարածաշրջանն է, որտեղ տերությունների միջև պայքարը ամենասաստիկն է և միշտ է այդպես լինելու։ Ընդհանրապես, պետությունների ուժի և ազդեցության տեսանկյունից կարևոր է մեր տարածաշրջանը, հատկապես՝ Եվրասիան։ Եվ պատահական չէ, որ դասականները ասում են՝ ով տիրի Եվրասիային, նա կտիրի աշխարհին։ Այդ գիտակցումը պետք է միշտ լինի մեր մեջ, որ աշխարհագրությունն է որոշում՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ։ Հիմա մեր տարածաշրջանն այնպիսին է, որ խաղաղությունը երկու պատերազմի միջև ընկած ժամանակահատվածն է։ Սա հասկանում են բոլորը, հավանաբար՝ մեզանից բացի։ Սա հասկանում են Թուրքիայում, սա հասկանում են Ադրբեջանում, և պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ նոր թեզեր է ստեղծում ապագայում Հայաստանի նկատմամբ զավթողական գործողություններ կիրառելու համար։ Պատահական չէ, որ հայերի նկատմամբ ատելությունը շարունակվում է ադրբեջանական կրթության մեջ։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կապվել է բազմաթիվ նախապայմանների հետ, և այն, ինչ գիտենք, մակերեսային մակարդակն է։ Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հարաբերություններ են հաղթողի և պարտվողի միջև։ Ինչո՞ւ են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում ձգտում պահպանել Հայաստանում այն ստատուս-քվոն, որը ձևավորվել է 2020 թվականից հետո, նկատի ունեմ այն իշխանությունը, որը եղել է 2020 թվականին և շարունակում է մնալ։ Դա հնարավորություն է պահպանել հաղթողի և պարտվողի բանակցությունների տրամաբանությունը, հակառակ պարագայում՝ տեսականորեն նոր գործողությունների կարիք կունենան, որպեսզի վերադարձնեն նույն փոխհարաբերությունները, որոնք կան այսօր։ Այսօրվա իշխանությունը լրիվ հարմարվել է պարտվողի տրամաբանության հետ և առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ այն, ինչ պահանջում է թշնամին, ներկայացնել այնպես, որ դա մեր շահն է, և մենք ենք պահանջում։ Ինձ թվում է՝ շատ պարզ բանաձև են կիրառում և փորձում դրանով արդարացնել ցանկացած զիջման կամ թշնամու ցանկացած պահանջի բավարարում։ Հիպոթետիկ՝ եթե թշնամին պահանջում է Սահմանադրության փոփոխություն, ներկայացնենք, որ մենք ենք դա ուզում։ Եթե թշնամին պահանջում է հայ ժողովրդի մտածողության փոփոխություն, ցույց տանք, որ դա մեզ է անհրաժեշտ, ոչ թե իրենց»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելՄոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր