Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ձկնորսության համաշխարհային օր
Ջիբութի՝ Անկախության օր
Նիկարագուա՝ Նիկարագուական դիմադրության օր
Ռուսաստան՝ Երիտասարդության օր
Տաջիկստան՝ Ազգային միասնության օր

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1829 - Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Էրզրումը գրավվել է ռուսական բանակի կողմից։

1970 - Վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը։

1976 - Ծնվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոլիվիայի հետ։

1993 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերն ազատագրել են Մարտակերտ քաղաքը։

2006 - Ամերիկահայ երիտասարդների մի խումբ քայլարշավ է սկսել Լոս Անջելեսից Վաշինգտոն՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։

2007 - Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահներ Ժան-Կլոդ Գոդենի և Գի Ֆիշերի մասնակցությամբ բացվել է հայ ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդես։

2008 - Հայաստանի արտգործնախարարությունում կազմակերպվել է Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջ՝ Կոսովոյում գտնվող հայաստանցի խաղաղապահների և նրանց հարազատների համար։

2012 - Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնվել է վրացի սեփականատիրոջից և փոխանցվել Գրողների համահայկական հիմնադրամին։

2018 - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ԱՇԽԱՐՀ

1615 - Առաջին անգամ Եվրոպա է բերվել թեյը։

1838 - Ծնվել է գերմանացի կոնստրուկտոր-զինագործ Պետեր Պաուլ Մաուզերը։

1873 - Վախճանվել է ռուս նշանավոր գրող, դիվանագետ Ֆեոդոր Տյուտչևը։

1905 - Ռուսական «Պոտյոմկին» զրահանավի վրա ապստամբություն է սկսվել։

1910 - Ռուսաստանի Պետական դուման ընդունել է ստոլիպինյան ագրարային բարեփոխումների օրենքները։

1931 - Իգոր Սիկորսկին ԱՄՆ-ում ստացել է ուղղաթիռի ստեղծման արտոնագիր։

1941 - Վորոնեժի Կոմինտեռնի գործարանում հավաքվել են առաջին ԲՄ-13 հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են «Կատյուշա» անունով։

1967 - Անգլիայի Էնֆիլդ քաղաքում տեղադրվել է առաջին բանկոմատը։

1977 - Ծնվել է իսպանացի ճանաչված ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը։

1981 - Ընդունվել է Կամբոջայի Սահմանադրությունը։

1988 - Փարիզի Լոնդոնյան կայարանում բախվել է երկու մերձքաղաքային գնացք, որի հետևանքով զոհվել է 56 մարդ, իսկ 57-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

1997 - Ավարտվել է Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը։

2001 - Վախճանվել է ամերիկացի դերասան, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ջեք Լեմոնը։

2010 - Իսլանդիայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների մասին օրենքը, և նույն օրը գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը, որը իրականացրել է այդ երկրի կառավարության ղեկավար, վարչապետ Յոհան Սիգուրդարդոտտիրը։

2022 - Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ժամանակ հրթիռային հարված է հասցվել Կրեմենչուկ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնին, զոհվել է 19 խաղաղ բնակիչ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա 19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու համարԵրևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում2026 թվականը կարող է դառնալ ամենաշոգ տարիներից մեկը. ինչ է սպասվում առաջիկայումՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնություններըԳևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Համացանցում հայտնվել է 27 մարդու կյանք խլած հրդեհի տեսանյութըՀայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մոր կողմից առևանգված տղան գտնվել է երեք տարի անցՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է