Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հետընտրական իրականությունը թևակոխել է սկզբունքային մի փուլ, որտեղ հանրային քննարկումների առանցքը ոչ միայն իրավական վեճերն են, այլև քաղաքական դաշտում արժանապատվության ու կեցվածքի սահմանումը։ Այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը։

Եթե հետադարձ հայացք գցենք քարոզարշավի մեկնարկին, ապա ԲՀԿ-ի որդեգրած ռազմավարությունը շատերի համար հաճելի անակնկալ էր։ Այն ժամանակ, երբ իշխանական թևը փորձում էր ընտրապայքարը վերածել սպառնալիքների, անձնական վիրավորանքների և ջարդել-բռնելու հռետորաբանության, այս թիմը հանդես եկավ ընդգծված հանդարտությամբ, զսպվածությամբ ու հստակ ծրագրային դրույթներով։ Սա սովորական տակտիկա չէր, այլ գիտակցված քաղաքացիական դիրքորոշում, ինչը թույլ տվեց չտրվել բազմաթիվ սադրանքներին և դիմակայել թիմը քանդելու փորձերին։

Այս տոկունությունն ու որակը էլ ավելի ընդգծվեցին քվեարկությանը հաջորդած իրավական կամայականությունների փուլում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմականորեն խայտառակ նիստի ժամանակ Իվետա Տոնոյանի անկեղծ, գրագետ և հիմնավորված խոսքը շրջադարձային եղավ հանրային ընկալման մեջ։ Հենց այդ ելույթի շնորհիվ հանրությունը տեսավ ու հասկացավ կատարվող ակնհայտ անարդարությունը, ինչն էլ ստեղծեց ԲՀԿ-ին հրապարակային աջակցություն հայտնելու աննախադեպ ալիք։

Այսօր արդեն, բացի իշխանական նեղ օղակից, հնարավոր չէ գտնել որևէ անկախ քաղաքական ուժ, իրավաբան, սահմանադրագետ կամ ակտիվ գործիչ, որը չդատապարտի տեղի ունեցողը։

Իսկ իրականությունն այն է, որ բոլորի աչքի առաջ օնլայն ռեժիմով իրականացվեց մի հրեշավոր գործընթաց, երբ ԿԸՀ-ն, ըստ էության, «գողացավ» Ազգային ժողով անցած մի ամբողջ խմբակցության մանդատները՝ անտեսելով մոտ վաթսուն հազար քաղաքացու վստահության քվեն։ Սրան հաջորդեց ևս մեկ անտրամաբանական քայլ. ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պատերազմ հայտարարվեց Գագիկ Ծառուկյանի տնտեսական ու բիզնես համակարգերի դեմ, ինչը քաղաքական վրեժխնդրության բացահայտ դրսևորում է։

Այս ամենի ֆոնին թիմի առանցքային դեմքերի՝ Իվետա Տոնոյանի, Արման Աբովյանի, Էլինար Վարդանյանի, Սուրեն Սուրենյանցի և մյուսների պարկեշտ, ազնիվ ու գրագետ պայքարը բոլորովին նոր բովանդակություն հաղորդեց ընթացող զարգացումներին։ Սահմանադրական դատարանում Էլինար Վարդանյանի հնչեցրած միտքը, թե սա ոչ թե լոկ կուսակցական հարց է, այլ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանություն, դարձավ այս պայքարի առանցքը։ Սեփական թիմի հանդեպ կիրառվող ահռելի ճնշումների պայմաններում էմոցիաները խեղդելն ու նման պետականամետ ձևակերպում տալը խոսում է բարձր քաղաքացիական գիտակցության մասին։

Այժմ բոլորը սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ Թեև ներկայիս իրականության մեջ արդարադատության համակարգից դրական սպասելիքները մեծ չեն, սակայն մի բան արդեն իսկ փաստ է. այս ծանրագույն իրավիճակում Գագիկ Ծառուկյանն իրեն պահեց որպես արժանապատիվ լիդեր, ինչը միայն բարձրացրեց նրա անձնական հեղինակությունը, իսկ թիմի անդամները հանրության աչքերում վերածվեցին անարդարության դեմ մարտնչող և սիրված գործիչների։ ԲՀԿ-ի համար սրանք թեև դժվարագույն, բայց կարևորագույն օրեր են, քանի որ ամուր թիմի, կենսունակ ծրագրի և հաստատակամ առաջնորդի առկայությունը հիմք է ստեղծում հետագա ճիշտ ու հաղթական աշխատանքի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Նոր մանրամասներ պատուհանից ընկած 1-ամյա երեխայի մահվան մասինՀայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա 19-ամյա աղջիկը դանակահարել է եղբորը՝ բարձր խոսելու համարԵրևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում2026 թվականը կարող է դառնալ ամենաշոգ տարիներից մեկը. ինչ է սպասվում առաջիկայումՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնություններըԳևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Համացանցում հայտնվել է 27 մարդու կյանք խլած հրդեհի տեսանյութըՀայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մոր կողմից առևանգված տղան գտնվել է երեք տարի անցՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին